Արթուր Վանեցյանը դուրս եկավ ԱԱԾ-ից. նա հրաժարվել է բացատրություն տալ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից:

Հիշեցնենք՝ երեկ նա ԱԱԾ էր հրավիրվել՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու. նյութերը, ըստ նրան ուղարկված ծանուցման, վերաբերում են «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ինչ-որ մի անձի ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելուն: Նշենք, որ օրենքի այդ հոդվածը սահմանում է ազգային անվտանգության մարմինների պարտականությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ չկա հարուցված գործ, եւ ինքը որեւէ կարգավիճակ չունի. «Ինձ հրավիրվել էին անհեթեթ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն տալու, եւ ես ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ եւ հրաժարվել բացատրություն տալ»:

Արթուր Վանեցյանը պատմեց, որ 2018 թվականին պաշտոնի է վերականգնվել ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկը, որը, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվելու, ինչին Վանեցյանը համաձայն չէ. «Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները, քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ ԱԱԾ գործող տնօրենը, որովհետեւ եթե օրենքը կարդային հստակ եւ մինչեւ վերջ, կհասկանային, որ որեւէ խախտում տեղի չի ունեցել»: Վանեցյանի կարծիքով՝ այս գործն իրականում ոչնչի մասին է, շինծու է եւ հետապնդում է քաղաքական նպատակներ. «Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են ամեն կերպ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչպես իր հասցեին հնչած նախկին մեղադրանքները, այնպես էլ սա հօդս է ցնդելու:

Վանեցյանը հերթական անգամ հերքեց, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց չբացառեց, որ առաջիկայում կլինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ ա՞յն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, որոնց Վանեցյանը իր ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում մեղադրում էր կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ, Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք, այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր ուժերի եւ քաղաքական գործունեություն ծավալող բոլոր անձանց հետ»:

Մյուս հարցին՝ ժողովուրդը կկարողանա՞ ընդդիմության շուրջը համախմբվել եւ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես իր վերջին հարցազրույցում ասում էր Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ, ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են քաղաքական ակտիվ գործընթացներ, որոնց ժամանակ մենք տեսնելու ենք այն զարգացումները, որ կլինեն: Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում, ծանրագույն վիճակում, իշխանությունները ձախողել են բոլոր ուղղություններով իրենց կատարած աշխատանքները. մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջեւ, եւ մնացած խնդիրները կարգավորելու փոխարեն իշխանությունները զբաղված են իրենց ընդդիմադիրներին լռեցնելու մեջ»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Սա ես համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, կա օրենք, ըստ որի՝ սահմանային ժամկետը ԱԱԾ ծառայողի մինչեւ 50 տարի է, սակայն իրավունք ունեն մինչեւ 5 տարի ժամկետով դա երկարացնել, ինչը տվյալ դեպքում արվել է, այստեղ խոսքը ընդամենը 1 տարվա մասին է, եւ անձը վերականգնվել է աշխատանքի օրենքի պահպանմամբ»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ հարցը այն չէ՝ նրանք կարդացել են օրենքը, թե ոչ, խախտում եղել է, թե ոչ, այլ այն է, որ քննարկում են քրեական գործ հարուցելու հարցը. «Ինձ համար շատ զարմանալի է այս հանգամանքը, որովհետեւ ՀՀ քրեական օրենսգրքում չկա նման նորմ, եթե նույնիսկ խախտում եղած լիներ, եւ անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող»: Ըստ Սահակյանի՝ Վանեցյանի դեմ որեւէ հիմք չկա, եւ հասել են նրան, որ նույնիսկ այսկերպ փորձում են մեղադրանք առաջադրել:

Հարցին՝ ի՞նչ աշխատակցի մասին է խոսքը՝ շարքայի՞ն, թե՞ բարձրաստիճան պաշտոնյայի, Լուսինե Սահակյանը չպատասխանեց՝ ասելով, որ իրենց ներկայացված նյութերում այդ տվյալները չկային. «Համենայն դեպս, խոսքը մի աշխատողի մասին է, ում ծառայության արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել»:

Տպել
2919 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը