Ռուբեն Հայրապետյանի հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվել է. դատախազությունը հարցում է ուղարկել՝ պարզաբանումներ ստանալու

Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ իրեն այդ մասին Հայրապետյանն է տեղեկացրել, դեռ պաշտոնական փաստաթուղթ չունի, սակայն կարծում է, որ հետախուզումը դադարեցվել է անհիմն լինելու հիմքով. «Չի կարելի հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը ի սկզբանե պարզ էր թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իրավապահ մարմիններին»:

Մեր հարցին՝ Քննչական կոմիտեն տեղեկացված եղե՞լ է նրա գտնվելու վայրի մասին, պաշտպանը պատասխանեց, որ մինչ հետախուզում հայտարարելը անձամբ ինքն է տեղեկացրել՝ նշելով կոնկրետ հասցեն, բնակարանը. «Ռուբեն Հայրապետյանի շուրջ կատարվող քրեադատավարկան բոլոր պրոցեսները շատ հեռու են իրավունքի հետ կապ ունենալուց, ես ուրախ եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները գործեցին օրենքին համապատասխան»,- նշեց նա:

Հարցին՝ իր պաշտպանյալի հետ քննարկե՞լ է նրա վերադարձի հնարավոր ժամկետները, սպասվո՞ւմ է նման բան, Ամրամ Մակինյանը պատասխանեց. «Անպայման, պարոն Հայրապետյանը վերադառնալու է հայրենիք, բայց ժամկետների մասին չէի ուզի բարձրաձայնել, որ անօրինական քրեական գործերի տեղատարափը չշատանա»:

Ամրամ Մակինյանը նշեց, որ ինքը տեղեկություն չունի՝ արդյոք Հայրապետյաը ՌԴ քաղաքացի է, թե ոչ:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերի, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հետախուզվող Ռուբեն Հայրապետյանի՝ որևէ երկրի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է նրա նկատմամբ միջպետական հետախուզումը ՌԴ տարածքում դադարեցվելուն, դրա հիմքերին, այդ տվյալները ստուգման ընթացքում են. «Այդ հարցերի կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն, որի պատասխանը դեռևս չի ստացվել»,- ասաց Աբրահամյանը:

Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաեւ ՀՀ քննչական կոմիտե, որտեղից նշեցին, որ հարցին կպատասխանեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով եւ շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաեւ՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչության հատկանիշներով: 

Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: 

Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարը 2015-2016 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր՝ 52.000.000 ՀՀ դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30.000.000 ՀՀ դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:   

Դա իմանալով՝ Հայրապետյանը եւ նրա որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմակերպել են գործադիր մարմնի ղեկավարի՝ ազատությունից ապօրինի զրկելը, վերցրել վերջինիս բջջային հեռախոսը, նրան պատճառել ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք, ապա ընտանիքի անդամներից և ընկերությունից պահանջել են 57.138.000 ՀՀ դրամին համարժեք՝ 120.000 ԱՄՆ դոլար: ՔԿ-ի տվյալներով՝ իրական համարելով Ռուբեն Հայրապետյանի և մյուսների կողմից հնչեցված վտանգավոր սպառնալիքները՝ նրանք վաճառել են մի շարք իրեր, միջնորդավորված կերպով հանձնել Հայրապետյաններին: Ավելի ուշ Հայրապետյանները ընտանիքի անդամներին զրկել են նաեւ միակ կացարանից՝ էական վնաս պատճառելով նրանց իրավունքներին և օրինական շահերին:

Տպել
4540 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը