«Մարդիկ կային, որ ասում էին՝ Սինանյանը էս պահին պիտի Մոսկվայում լիներ. մեղադրանքներին քմծիծաղով եմ վերաբերվել»

Հուլիսի 23-ի եւ 24-ի հայ-ադրբեջանական բախումներից հետո իրավիճակը Ռուսաստանում հանդարտվել է: Թեեւ դեռ կան նաեւ ձերբակալված հայ երիտասարդներ, սակայն նրանց հարցերով զբաղվում են փաստաբանները:

Այլ երկրներում նույնպես նոր զարգացումներ չկան: Միակ տեղեկությունը, որ այսօրվա լրահոսում այդ առումով նորություն էր՝ Ստամբուլի դեպքն էր:

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել ղարաբաղյան հակամարտության մասին ու թեեւ ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։

Նույն թաղամասում վերջին օրերին նմանատիպ հարձակումների թիրախում են հայտնվել նաեւ 50-ն անց 2 այլ հայեր։ Իսկ մի հայ կնոջ պատկանող խանութում ադրբեջանցիները ծեծել են աշխատակիցներին։

Հնարավոր նոր զարգացումների, դրանք կանխելու ջանքերի շուրջ զրուցել ենք ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

- Պարոն Սինանյան, Սփյուռքի հայ համայնքերում իրավիճակը կարծեք թե հանդարտվում է: Ինչպե՞ս հնարավոր եղավ հասնել դրան եւ ի՞նչ քայլեր են արվում՝ այս վիճակը պահելու համար:

- Այս ամենը ուղղորդված էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորմամբ: Սա սահմանին Ադրբեջանի անճարակության արտահայտությունն էր՝ կռվի դաշտից խնդիրը երրորդ երկրների տարածքներ տեղափոխելը: Ամեն երկրում իրավիճակի վերահսկման տարբեր մոտեցումներ կան. օրինակ ԱՄՆ-ում պարզպես իրավապահ մարմինները զբաղվում են հայկական դպրոցի վանդալիզմով, բախումների հետեւանքով մարդիկ կան ձերբակալված: Ռուսաստանում ավելի մեծ աշխատանք է տարվել. ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մի շարք հանդիպումներ է անց կացրել եւ անց կացնում ռուսաստանյան կառավարական մարմինների հետ, իրավապահ մարմինների հետ, որպեսզի վերահսկվի իրավիճակը եւ կարծես թե վերահսկվում է: Կարող են որպես բացառություն լինել բախումներ, բայց համակարգված այս փուլում այլեւս դժվար լինեն: Որոշ բախումներ են եղել նաեւ Ուկրաինայում, այնտեղ համայնքային մակարդակով հարցը կարծես լուծվել է եւ հանգստացել են կրքերը:

- Այսօր նոր դեպքի մասին հայտնի դարձավ՝ այս անգամ Թուրքիայում:

- Ամենահետաքրքիրը Թուրքիայի դեպքն էր. թվում էր, որ  առաջինը, որտեղ կարող են նման դեպքեր լինել՝ Թուրքիան պետք է լինի, բայց փաստորեն Թուրքիան վերջում եղավ: Հիմա պետք է աշխատենք բոլոր երկրներում այնպես անել, որ հայերը չտրվեն սադրանքների, որովհետեւ սրանք բացահայտ սադրանքներ են եւ  պետք չի իջնել ադրբեջանական գործելաոճի մակարդակին: Պետք է կանխել, որպեսզի հավասարության նշան չդրվի մեր եւ նրանց միջեւ:

- Սահմանին մարտական գործողությունների օրերին ձեզ մեղադրում էին, որ չեք համախմբում Սփյուռքը, հայ համայնքին չեք ուղղորդում աշխարհին տեղեկացնել Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների մասին, իսկ հետո, երբ այդ թեմայով բողոքի ակցիաներ սկսվեցին տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ, որից հետո ադրբեջանցիները սկսեցին հաշվեհարդար տեսնել, հիմա էլ ձեզ մեղադրում են իրավիճակը չվերահսկելու, դրա հանդարտեցնելուն ուղղված քայլերը ուշացնելու համար: Ընդունո՞ւմ եք նման քննադատությունները:

- Ես ամեն մի անհիմն ու անհեթեթ մեկնաբանության ուշադրություն չեմ դարձնում, ճիշտն ասած դրա ժամանակը չունեմ. մարդիկ եթե տեղյակ չեն՝ ինչ է արվում, դա ուրիշ հարց է: Այսպիսի իրավիճակներում, երբ խոսքը գնում է երրորդ պետության ներքին գործերին ինչ-որ չափով միջամտելու մասին, պետք է շատ զգույշ լինել, պետք է շատ նրբանկատ լինել: Իսկ թե ինչ է արվում՝ ինչ-որ պետք է արվում է, միշտ էլ արվել է եւ կարվի ապագայում: Մեղադրանքներ ես կարդացել եմ եւ քմծիծաղով եմ մոտեցել դրանց: Մարդիկ կային, որ ասում էին՝ Սինանյանը էս պահին պիտի Մոսկվայում լիներ: Լավ, ինչո՞ւ Մոսկվանյում եւ ոչ ասենք Բեռլինում, որտեղ դեսպանի մեքենա են այրել, կամ Լոս Անջելեսում, որտեղ ֆիզիկական բախում է եղել, կամ Սան Ֆրանցիսկոյում, որտեղ դպրոցն են վանդալիզմի ենթարկել, եւ այլն: Աշխատել է պետք  եւ ոչ թե ձեւացնել, աշխատանքի իմիտացիա ստեղծել: Կրկնում եմ՝ խոսքը գնում է երրորդ պետության տարածքում տեղի ունեցող դեպքերի մասին:

Ինչո՞ւ մենք չենք կոորդինացնում համայնքին. իսկ ո՞վ ասաց՝ չենք կոորդինացնում, իսկ ի՞նչ մեխանիզմներ գոյություն ունեն ամբողջ մի համայնք կոորդինացնելու համար: Օրինակ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մեկ միլիոն հայ է բնակվում, գործում են տարբեր խմբեր, շատերն իրարից անտեղյակ, իրար հետ անհաղորդ: Բնական է, որ այդ բախումների առաջին օրերից կապի մեջ ենք եղել ե՛ւ դեսպանատան հետ ե՛ւ համայնքային կառույցների հետ ե՛ւ անհատների հետ ե՛ւ շատ լավ հասկացել ենք, թե ինչքանով է իրավիճակը վերահսկելի, ինչքանով այն վերահսկելի չի:

- Հիմա նաեւ Նիկոլ Փաշինյանն է քննադատության թիրախում, թե Մոսկվայում հայերին անտեր թողեց: Իրականում ի՞նչ պետք է արվեր եւ ինչ արվեց, որպեսզի այս խաղաղությունը հաստատվեր:

- Կրկնում եմ, որ այդ մեղադրանքները հնչեցնողները այսպես թե այնպես, այս հարցով, թե այն հարցով, պատեհ, թե անպատեհ՝ մեղադրելու են: Իրենց գործը մեղադրելն է: Իրենք կամ բացասական մարդիկ են եւ սիրում են մեղադրել կամ վճարված են. գիտեք հայաստանյան իրականությունը: Ինչ-որ պիտի արվեր, արվեց եւ դրա ամենալավ ապացույցը այսօրվա խաղաղ եւ համեմատաբար վերահսկելի իրավիճակն է: Իրավիճակը այնքան չէր բարդացել, որ Հայաստանի վարչապետը խառնվի: Թեեւ նա իր հարցազրույցում կարծիք հայտնեց տեղի ունեցողի մասին: Չգիտեմ ինչ էին ակնկալում վարչապետից, որ գա եւ անձամբ մասնակցի ինքնապաշտպանությա՞նը: Ծիծաղելի է, մանկամիտ մտքեր են արտահայտում եւ պետք չի ուշադրություն դարձնել:

- Պարոն Սինանյան, Ռուսաստանում ձերբկալվածների հետ ի՞նչ է լինելու: Կան մարդիկ, որոնք ՌԴ մուտքի արգելքից են զրկվելու 5 տարով: Ի՞նչ տեղեկություն ունեք: Նրանց ճակատագրով հետաքրքրվո՞ւմ եք:

- Տեղեկությունները հետեւյալն են, որ տեղի հայն հեղինակավոր անձինք եւ կազմակերպությունները իրավաբաններ են վարձել՝ այս մարդկանց շահերը պաշտպանելու համար: Դա որպես փաստ եմ ասում:

- Նկատի ունեմ ադրբեջանցիները հրահրեցին այդ բախումները, ստեղծեցին այդ իրավիճակը, հետո ինքնապաշտպանության համար հայերը նույնպես որոշակի քայլերի դիմեցին, բայց արդյունքում նրանց մեջ եւս կան ձերբակալվածներ եւ կլինեն Ռուսաստանից վտարվողներ:

- Օրինակ Ռուսաստանի հայերի միության մոսկովյան մասնաճյուղի նախագահ Շահեն Պետրոսյանը իրավաբաններ է վարձել, որպեսզի այդ մարդկանց շահերը պաշտպանվեն: Հիմա իրավական դաշտում է խնդիրը, հետեւաբար իրավաբանները պիտի պաշտպանեն մարդկան, որը արվում է:

-Ի՞նչ կանխատեսումներ ունեք: Կշարունակվի՞ լարվածությունը, թե՞ այն կարելի է անցյալ համարել:

-  Որեւէ պետություն՝ կլինի Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան, թե մեկ ուրիշը, շահագրգռված չի, որպեսզի իր տարածքում ազգային փոքրամասնությունները իրենց ազգային խնդիրները լուծեն: Ուստի երրորդ պետությունների տարածքում նման զարգացումները լուրջ ներուժ չունեն: Իսկ քանի դեռ մենք կարողանում ենք պաշտպանել  մեր իրավունքները Արցախում, Հայաստանի սահմանին, քանի մենք կարողանում ենք հաղթական լինել կռվի դաշտում՝ ադրբեջանցիները փորձելու են գտնել այլ տարածքներ, այլ միջոցներ, որտեղ կարողանան ամենապրիմիտիվ մակարդակով վրեժխնդիր լինել հայերից: Հետեւաբար նման բաներ կարող են լինել, բայց ոչ մեծ մասշտաբների: Իսկ եթե լինեն էլ՝ մեր կոչը մեկն է՝ զերծ մնալ սադրանքներից, բայց միշտ վերապահելով ինքնապաշտպանության իրավունքը:

Տպել
7030 դիտում

Հայաստանը հայտարարվել է «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագիրը հյուրընկալող երկիր

Եզրափակչից ժամեր առաջ Նիդեռլանդների ներկայացուցիչը հեռացվել է «Եվրատեսիլ 2024»-ից

Վրաստանում ժողովրդավարական ​​հետընթացն անհանգստացնում է ԱՄՆ-ին. Սալիվան

«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին

Չեմպիոնի գործն արժևորվում է իր կենդանության օրոք․ Արայիկ Հարությունյան

«Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Տոյոտա»-ն

Նիկոլ Փաշինյանը Ջրառատում մասնակցել է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը (տեսանյութ)

Նախագահը Լոս Անջելեսում խոսել է սահմանազատման գործընթացի, առկա զարգացումների, նաև քարոզչական ապատեղեկատվության մասին

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ․ Պետրոս Ղազարյան

ՌԴ իրավապահները տեղեկացրել են Տիգրան Ուրիխանյանին ձերբակալելու մասին

Անհնազանդության ակցիաների մասնակից 48 անձ է բերման ենթարկվել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Միրզոյան-Բայրամով հանդիպման ընթացքում

Ֆրանսիայի Սեն-Ալբան ատոմակայանի վարչական շենքում հրդեհ է բռնկվել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ձեզ աջակցել ու աջակցում ենք Փաշինյան ջան․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Գայ բնակավայրում (տեսանյութ)

Թերությունները շտկված են․ վարչապետը հետևել է Արտիմետի դպրոցի մարզադահլիճի թերությունների վերացման աշխատանքներին

ՄԻՊ աշխատակազմն արտակարգ ռեժիմով է աշխատում՝ բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված

Ոստիկանությունը րոպեների ընթացքում բացել է Գալստանյանի համակիրների փակած փողոցները

Ծառայակիցն ինքնաձիգն ուղղել է դեպի Նարեկ Նազարյանը, վիճաբանել են, կրակել է․ սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ այցելել է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների մասնակից 41 անձ է տարվել ոստիկանության բաժիններ․ փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Աղոթում եմ, որ դուք սատկեք, ձեր բալեքը սատկեն. Գալստանյանի մարած շարժման մասնակիցը՝ ոստիկաններին (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 11-ին

Աշտարակում աղմկահարույց կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն և խոստովանել արարքը

Անհնազանդության ակցիաներ Երևանում․ ոստիկանությունը բերման է ենթարկում հասարակական կարգը խախտողներին

Ովքեր են Էջմիածնում բերման ենթարկված անձինք

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը. «Տելեգրամ» ալիքներ

Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները

Էջմիածնից 6 մարդ բերման է ենթարկվել զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով

Պատերազմը ձեր համար ընդամենը լավ հնարավորություն է իշխանության գալու համար․ Պապոյան

Ամբողջ կտավը հյուսվում է մարդկային հույզերից․ լեգենդար «Ժիզել»-ով Երևանում է Անգլիայի ազգային բալետը (տեսանյութ)

Զորակ գյուղում պահեստավորած անասնակեր է այրվել

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ