Բուհեր չընդունված մի խումբ դիմորդներ բողոքի ցույց են անում ԿԳՄՍ նախարարության մոտ. կան բերման ենթարկվածներ

Բուհեր չընդունված մի շարք դիմորդներ եւ նրանց ծնողները կրկին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ են․ նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում։

Բողոքի ցույցի մասնակիցների մոտ դուրս եկած նախարարության աշխատակիցը հայտնեց, որ այս պահին նրանց կարող է ընդունել փոխնախարարը, սակայն հավաքվածները հրաժարվեցին՝ ընդգծելով, որ միայն Արայիկ Հարությունյանի հետ են ցանկանում խոսել։ Մասնակիցները կսպասեն մեկ ժամ, այնուհետեւ կանցնեն այլ քայլերի։ Նրանք վանկարկում են՝ «Հանդիպում», «Մենք ուզում ենք սովորել» եւ այլն։ 

Նշենք, որ երեկ Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Պահանջատեր դիմորդ շարժման անդամներն իրեն հայտնել են, որ գնալու են նախարարի հետ հանդիպման:

«Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որեւէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդների հետ»,- գրել էր նա։

Կոչուբաեւը հավելել էր, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը՝ անչափահասների գործերով հանձնաժողովները, առանց իրավահաջորդության լուծարված են: «Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետեւաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է եւ համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն: Հարգելի՛ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը՝ անխուսափելի»։

Ավելի ուշ մասնակիցները երթով շարժվել են եւ փակել նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։ Պահանջատեր դիմորդ շարժման որոշ անդամներ եւ ծնողներից մեկը բերման են ենթարկվել։ Բոլոր բերման ենթարկված անձինք չափահաս են։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները շուտով վերականգնել են երթեւեկությունը։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ակցիային մասնակցում են քաղաքական նպատակներով մարդիկ։

«Այս երիտասարդը եւ իր փսեւդոշարժումը («Հաղթանակած» շարժում) նպատակ ունի Քոչարյանի վարկանիշի ապահովման։ Իմ համեստ կարծիքով՝ միայն այդպիսի նպատակ։ Թույլ մի տվեք, որ ձեր բողոքը/պահանջն օգտագործվի այլ քաղաքական կամ փսեւդոքաղաքական նպատակների համար»,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները մի քանի օր է՝ բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած՝ նշված ֆակուլտետներ։

Տպել
2867 դիտում

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը