Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, չորս տարվա դատաքննությունից հետո այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով դատավճիռ կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 27-ին։

Քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակում է երկու անձ՝ Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը։ Ավագյանը մեղադրվում է սպանության փորձի (ապօրինի զենք-զինամթերքի հետապնդումը վերջերս դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով), իսկ Աթաջանյանը՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ սպանության փորձին օժանդակելու համար։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը նշեց, որ դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Հիմնական շեշտադրումը եղել է այն, որ տեղի է ունեցել հանցագործության նմանակում, այլ ոչ թե հանցագործություն։ Հիշեցնենք՝ դեռ 2019 թվականի դատական նիստերից մեկի ժամանակ այդ հայտարարությունն արել էր հենց Աթաջանյանը՝ պնդելով, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն.

«Որեւէ հանցագործության, հանցակազմի օբյետկիվ կողմի գործողություն տեղի չի ունեցել, ամբողջությամբ հանցագործության նմանակում է, ի վկայումն որի մենք ներկայացրել ենք տասը ապացույց, ընդ որում, դրանք այն ապացույցներն են, որոնք արժանահավատ են համարվել նաեւ վարույթն իրականացնող մարմնի կողմից, պարզապես մեղադրող կողմը դրանց հիման վրա գտնում է, որ առկա է հանցակազմ, իսկ մենք գտնում ենք, որ դրանցով հիմնավորվում է հանցագործության նմանակումը»,- մեր զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Այդ ապացույցների թվում է, օրինակ, համալիր այն փորձաքննությունը, որ նշանակվել էր՝ պարզելու՝ որ կողմից են արձակված եղել կրակոցները, դրանց առկայության պայմաններում հնարավոր էր արդյոք որեւէ վնասվածք չստանալ եւ մի շարք այլ հանգամանքներ: Դեռ նախորդ ամիս Հովհաննիսյանը մեր զրույցում ասել էր, որ նոր փորձաքննությունը տվել է նախորդին հակասող պատասխաններ. «Ամբողջ նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները, որոնք հիմք են հանդիսացել նաեւ մեղադրանքի որոշման համար, խոսում են այն մասին, որ կրակոցները արձակվել են մեքենայի շարժման ուղղությամբ ձախ մասից, անտառապատ տարածքից, բայց ավտոմեքենայի ոչ միայն ձախ մասում էին առկա գնդակային վնասվածքներ, կրակոցի հետքեր, այլեւ աջ մասում։ Իր նախնական փորձաքննությամբ փորձագետը չէր պատասխանել, թե աջ կողմում առկա կրակոցները ինչպես կարող էին պատճառվել անտառապատ տարածքից, այսինքն՝ մեքենայի երկայնական ուղղությամբ ձախ հատվածից։ Մեր նոր եզրակացությամբ, սակայն, փորձագետը նշել է, որ մեր կողմից մատնանշված կրակոցները արձակվել են մեքենայի աջ հատվածից, այս հանգամանքը ամբողջովին նոր հանգամանք է»,- որպես օրինակ՝ նշել էր նա:

Պաշտպանի վկայակոչված ապացույցների թվում է նաեւ հանցագործություն կատարած անձի՝ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ֆոտոռոբոտը, որը նա կասկածելի է որակում՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է ԱԱԾ-ն այն ստացել, երբ նախքան Աթաջանյանի եւ Ավագյանի բացահայտումը տուժողներն իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենց վրա կրակող անձին չեն տեսել, եւ այդ մասով հանցագործություն կատարող անձի վերաբերյալ որեւէ տվյալ առկա չի եղել.

«Ապացույցների թվում է նաեւ ենթադրյալ հանցագործությունը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի ամենաանվտանգ ոլորանում կատարելը. եթե անգամ անձը նման հանցագործության նպատակ ուներ, կարող էր կատարել ավելի վերեւի հատվածում, որպեսզի եթե հրազենային վիրավորում չստանային, ապա ավտոմեքենան գլորվեր ձորը, եւ հասկանում եք՝ ինչ տեղի ունենար»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ հանցագործության նմանակման մասին է վկայում նաեւ Գորիսի ոստիկանության նախկին պետի՝ իրենց կողմից վկայակոչված գրությունը, մի շարք վկաների դատարան չհրավիրելը: Հիշեցնենք՝ Գորիսի նախկին ոստիկանապետը նախաքննության սկզբում ասել էր, որ ձեռք բերված օպերատիվ տվյալների համաձայն՝ մարզպետի դեմ հենց նրա գլխավորությամբ տեղի է ունեցել մահափորձի նմանակում, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում չէր հաջողվել ձեռք բերել այդ տեղեկությունները հաստատող տվյալներ. «Ընդ որում, այդ անձինք՝ Զարզանդ Նիկողոսյանը եւ Արամայիս Գրիգորյանը, նմանակման գրության ի հայտ գալուց հետո հեռացան ՀՀ-ից եւ դատաքննությանը չներկայացան»: Հարցին՝ որքանո՞վ խոչընդոտեց նաեւ Սերժ Սարգսյանին, Սուրիկ Խաչատրյանին չդատակոչելը՝ հաշվի առնելով, որ նախկինում խոսել էին դրա անհրաժեշտության մասին, պաշտպանը պատասխանեց. «Դա ածանցյալ ապացույց էր, մենք ունեինք ավելի առանցքային ապացույցներ, որոնց դատարանը չանդրադարձավ, եւ ես կարծում եմ, որ դա կապված էր նրա հետ, որ եթե այդ ամենը բացահայտվեր, կարող է վտանգվեր նաեւ ԱԱԾ որոշ աշխատակիցների հետագա աշխատանքային գործունեությունը, եթե չասեմ՝ քրեական հետապնդման հնարավորությունը»: Հարցին՝ ամբաստանյալը վերջին խոսքով այսօր հանդես եկա՞վ, պաշտպանը պատասխանեց, որ դրա անհրաժեշտությունը չեղավ. նա ամբողջությամբ միացավ իր ճառին:

Ինչ վերաբերում է մյուս ամբաստանյալին՝ Հենրիկ Ավագյանին, նրա պաշտպանը միջնորդել է 34-104-րդ հոդվածի՝ սպանության փորձի մեղադրանքը վերաորակել 137-րդ հոդվածով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքով: Նշենք, որ այն համարվում է ոչ մեծ ծանրության հանցագործություն, որի դեպքում, համաձայն Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի, պատասխանատվություն կրելու վաղեմության ժամկետն անցած է համարվում դեպքից 2 տարի անց: Այս միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականին:

Հիշեցնենք՝ Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, որում գտնվող 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Դեպքից հետո ձերբակալվել, ապա կալանավորվել էին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը: Ավագյանն այժմ կալանավորված է, իսկ Աթաջանյանը ազատ է արձակվել գրավի դիմաց:

 

 

Տպել
2512 դիտում

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)