«Սա խայտառակություն է», «Պետք է գրողի ծոցն ուղարկել». քննարկվում է Գրականություն առարկայի չափորոշիչը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի նախագիծը: Եթե մինչեւ ներկայացնելը սոցցանցերում առավելապես քննարկվում-քննադատվում էր Հայ եկեղեցու պատմություն առարկայի «ինտեգրելը» Հայոց պատմությանն ու այլ առարկաներին եւ Նախնական զինվորական պատրաստություն առարկայի «ինտեգրելը» Հայոց պատմություն,  Ֆիզիկական կուլտուրա առարկաներին, ապա նախագծի հրապարակումից հետո Գրականություն առարկայի չափարոշչի քննադատությունը ստվերեց մնացածներին:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ գրականության նախագիծը առանձին եւ անհրաժեշտ քննարկման նյութ է, քանի որ կազմված է մի առանձնահատուկ անիմացությամբ եւ հայ դասական գրականության ուրացումի շեշտված միտումներով»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշել է, որ այսպիսի ծրագիր շրջանառության մեջ դնելն ուղղակի ամոթ է եւ խայտառակություն: «Փաստորեն, հայ հին ու միջնադարյան գրականություն գոյություն չունի, որով պայմանավորված է հայ մարդու ազգային հիշողությունը: Բացակայում են ազգային արժանապատվությունն ու այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Նարեկացին ու միջնադարյան գրականության մեր մյուս մեծերը: Մաշտոցից հետո ի՞նչ եղավ, ո՞վ է Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Փարպեցին... սա խայտառակություն է, ռետինն առած՝ հայ մարդու միջից ջնջում են նրա հիշողությունը: Այսպես կվարվեր միայն թուրքը, սա հենց թուրքի ձեռագիր է: Այդ հանձնաժողովը պետք է չեղարկվի եւ ստեղծվի նոր հանձնաժողով, նոր ծրագիր, որն ընդունելի լինի, իսկ այս ծրագիրը քննարկման ենթակա չէ, որովհետեւ վերից վար խոտան է»:

Գրականագետ Ծովինար Խաչատրյանը մանրամասն վերլուծել է նախագիծը թե նպատակային, թե բովանդակային առումներով. «Մարդիկ ոչ միայն դասական հեղինակներին իսպառ հանել են դպրոցական դասագրքերից, այլեւ հանել են իրենց պատկերացմամբ ԱՆԳԻՐ անելը, որովհետեւ բանաստեղծության հետ, ըստ իրենց, աշակերտը կարող է ամեն ինչ անել վերլուծելու շրջանակներում, անգամ առանձնացնել դրա հեղինակին ու նարատորին, բայց արտասանել, ասմունքել չի կարող, այլ ընդամենը` ՎԱՐԺ ԿԱՐԴԱԼ: … Այն որ տարիներ շարունակ դասագրքերի հեղինակների, համահեղինակների մաֆիա է գործել, մարդիկ մի ապուշություն երկնել, անունը դասագիրք են դրել, վրան էլ որեւէ վարչության պետի անուն են ճպացրել համահեղինակի իրավունքով, միլիոններ են գրպանել, նորություն չէ: Այն, որ դասագրքերի հեղինակ համարվողներն իրենց ծանծաղամիտ ու տկարամիտ նեղճակատ համակուրսեցիների գրական թոթովանքները հրամցրել են որպես դասագրքային ճշմարտություն, ստիպել են չհանգավորված ու անիմաստ հիմարություններն անգիր սովորել, դա էլ է փաստ, բայց հիմա ինչ են ուզում, հիմա ինչն են վերացնում, կոռուպցիա՞ն, դեբիլացման ֆունկցիա՞ն, ինչո՞վ են, ինչի՞ դեմ են պայքարում, ու՞ր են մեր հեղինակները: Այս նախագծում չկա հայրենասիրական ու հայապահպանության խորքայնություն, հպանցիկ, երկու օրում գրված նեղմիտ մի բան է, որը ոչ միայն անհարմար է դնել հանրային քննարկման, այլեւ առհասարակ անհարմար է համարվել դրա համահեղինակը»: 

Որպես օրինակ՝ Ծովինար Խաչատրյանը մեջբերել է տարբեր դասարանների ծրագրերից. «7-րդ դասարանցին պետք է կարդացած ստեղծագործություններից ընտրի հերոսներ/կերպարներ եւ հորինի վերջիններիս բնավորությունն արտահայտող խորհրդանիշեր (կենդանի, իր, գույն եւ այլն)…Օրինակ, «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդալով՝ իր երեւակայության սահմաններում կկարողանա հային համեմատել կենդանիներից, օրինակ, ոտքերը պոկած շան հետ, իրերից՝ ասենք, մեխի հետ, իսկ գույներից՝ օրինակ, եսիմ էդ մեկն էլ դուք ասեք ինչի հետ»:

Լրագրող Վասակ Դարբինյանն էլ ընդգծել է փաստաթղթի լեզվական փնթիությունը. «Փաստաթղթի միայն առաջին էջում կարդում ենք. «հանրակարթական դպրոցում», «Հանրակրթայկան դպրոցում», «հեղինակի ասելքը», «հերոսների արաքների», «ձեւավորման եւ զարգացմանն է ուղղված», «արժեւորել»: Կարող եք, իհարկե, ասել, որ սրանք ոչ թե տգիտության նմուշներ են, այլ ընդամենը վրիպակներ: Բայց, կարծում եմ, չեք առարկի, որ սաստիկ հավակնոտ փաստաթղթում էս աստիճանի փնթիությունը (շատ ավելի սարսափելի է բովանդակությունը, որին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն) արդեն իսկ հիմք է տալիս գրողի ծոցն ուղարկել ՀԱՅԵՑԱԿԱՐԳ հորջորջված էս տխմարությունը»:

ԿԳՄՍՆ-ն առայժմ միայն հիշեցնում է, որ ներկայացվածը նախագիծ է: Հիշեցումը սոցիալական հարթակներում այնքան էլ չի մեղմում զայրույթը, քանի որ շատերն են ընդգծում, որ նախագիծը ներկայացնող իշխանական ուժը մեծամասնություն ունի թե կառավարությունում եւ թե Ազգային ժողովում, եւ եթե հանրության բուռն ճնշումը չտեսնի, ապա սույն «ապաշնորհ դեֆիլեն»՝ ըստ Ծովինար Խաչատրյանի, կամ «խայտառակությունն»՝ ըստ Դավիթ Գասպարյանի, կարող է եւ ընդունվել՝ որպես օրենք:

Տպել
7150 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել