Տոկիո 2020-ի կազմակերպիչներն ուզում են անցկացնել խաղերը, անգամ եթե պանդեմիան չմեղմանա. The Reuters

Տոկիո 2020-ի կազմակերպիչները պատրաստվում են անցկացնել խաղերը, անգամ եթե հաջորդ տարի կորոնավիրուսի պանդեմիան չմեղմանա: Այս մասին գրում է The Reuters լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով կազմկոմիտեի գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոյի խոսքերին: Նա իր հարցազրույցում ասել է, որ, եթե իրենք կարողանան նման պայմաններում այդպիսի մեծամասշտաբ միջոցառում իրականացնել, ապա օրինակ կծառայեն բոլորին:

«Բավական բարդ է ակնկալել, որ կորոնավիրուսի պանդեմիան կկանգնեցվի: Սակայն, եթե մենք կարողնանք կորոնավիրուսի առկայության պայմաններում անցկացնել օլիմպիական խաղերը, Տոկիոն օրինակ կդառնա հաջորդ խաղերի կամ տարբեր այլ միջազգային միջոցառումների համար: Խաղերը, հաջողությամբ անցկացնելով, մենք ժառանգություն կթողնենք մարդկության համար»,- ասել է նա:

Այն պահից ի վեր, ինչ այս տարվա մարտին հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը նշանակված խաղերը տեղափոխվեցին 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, կամակերպիչների գլխավոր խնդիրներից էր դարձել դրա համար նախատեսված շինությունները 1 տարով պահպանելը, որպեսզի հնարավոր լինի օգտվել դրանցից հաջորդ տարի: Այդ խնդիրը, ինչպես օրերս հայտարարվել է, լուծված է: Մյուս կարեւոր հարցը ֆինանսականն էր: Թեեւ, ըստ Մուտոյի, լրացուցիչ ծախսերի վերջնական չափը հայտնի չի դառնա մինչեւ դեկտեմբեր, համաձայն տարբեր հաշվարկերի՝ հետաձգումը նշանակում է լրացուցիչ 800 մլն դոլարի ծախս: Կազմակերպիչները նոր հովանավորներ գտնելու ակնկալիքներ ունեն:

«Գիտեմ, որ բիզնեսները կորոնավիրուսի պատճառով ահավոր վիճակում են, սակայն դեռեւս կան կազմակերպություններ, որոնք խաղերը հովանավորելու պատրաստակամություն են հայտնում: Դա լավ նորություն է»,- ասել է Մուտոն՝ հույս հայտնելով, որ նախկինում իրենց հետ համագործակցություն սկսած հովանավորները կերկարաձգեն պայմանագրերի ժամկետները:

Ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ 2021 թվականին խաղերը կանցկացվեն պարզեցված տարբերակով՝ առանց ճոխությունների: Խոսակցություններ կան, որ այդ պարզեցումը կարող է ներառել երկրպագուների քանակի սահմանափակում: Նման տարբերակը չի բացառել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Տոկիո 2020-ի նախագահ Յոշիրո Մորիին այդ միտքը դուր չի գալիս, ու նա ցանկանում է խուսափել նման զարգացումից:

«Մենք չպետք է այնպես անենք, որ երկրպագուներն ստիպված լինեն դժվար ժամանակների միջով անցնել»,- ասել է նա:

Մորին նաեւ ավելացրել է, որ Բախի խոսքերը վերաբերում են հնարավոր վատագույն սցենարին: Հնարավոր բոլոր տարբերակների մասին քննարկումներ են նախատեսված սեպտեմբերին: Հանդիպումներ են լինելու երկրի կառավարության, ինչպես նաեւ Տոկիոյի քաղաքային իշխանությունների հետ:

Կազմակերպիչների համար մեկ այլ կարեւոր խնդիր է լինելու ճապոնիայի բնակչության վերաբերմունքը: Եթե նախկինում մարդիկ սիրով ողջունել են խաղերի անցկացումը, ապա հիմա պատկերն այլ է: Երկրում պարբերաբար սոցիալական հարցումներ են անցկացվում, որոնք ցույց են տալիս, որ մարդկանց չի ոգեւորում նման միջոցառումը, որին պետք է ժամանեն հազարավոր մարզիկներ, պատվիրակությունների այլ անդամներ ու զբոսաշրջիկներ: Կազմակերպիչները գիտակցում են այս մոտեցման պատճառները, պատրաստվում են ջանքեր գործադրել, որպեսզի մարդկանց վերաբերմունքը փոխվի, ու օտարերկրացիներն էլ հանգիստ սրտով կարողանան Ճապոնիա մեկնել: Նրանք պատրաստվում են փոխել մարդկանց կարծիքը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի միջոցներ կիրառռելով:

Խաղերի հետաձգումից հետո պարբերաբար խոսվում էր կրկին հետաձգելու կամ չեղարկվելու մասին: Պատասխանատուները մի քանի անգամ ընդգծել են, որ 2-րդ անգամ հետաձգել հնարավոր չէ, ու եթե Տոկիո 2020-ը 2021թ. չկայանա, ապա այլեւս տեղի չի ունենա: Չեղարվելու խոսակցություններին էլ վերջին օրերին փոխարինել են անցկացման ուղղությամբ տարվող վերը նշված աշխատանքների մասին տեղեկությունները:

Տպել
2878 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ