ՍԴ երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում հնարավոր էր ապահովել քվորում. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քիչ առաջ լրոգրողների ուշադրությանը ներկայացրեց նախարարության դիմաց գործող նոր ավտոկայանատեղին։ Նա նշեց, որ Միասնական գրասենյակը շատ կենտրոնական հատվածում է, ուստի քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար այդ վայրում մինչեւ 20 րոպե կայանումը կլինի անվճար։ Բադասյանը շեշտեց, որ Միասնական գրասենյակը կանի ամեն բան, որ քաղաքացիները 20 րոպեից ավելի կարիք չունենան մնալ շենքում։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է կայանատեղին տրված մասնավոր ընկերությանը, ինչին նախարարը պատասխանեց, որ հայտարարվել էր մրցույթ։ Նա ասաց, որ տարածքում կատարվել են բարեկարգումներ, որոնք ամբողջությամբ արել է մասնավորը: «Նախարարությունը փորձ չունի եւ չի ցանկանում փորձ ունենալ ավտոկայանատեղի կազմակերպելու համար։ Կարծում եմ՝ մասնավորը շատ հանգիստ կարող է անել, եւ պետք չէ վախենալ, որ մասնավորը ինչ-որ եկամուտ կաշխատի, որովհետեւ այդ եկամտից հարկեր են վճարվում»,- ասաց նախարարը։

Բադասյանը հայտնեց նաեւ, որ Միասնական գրասենյակում ապահովվելու է նաեւ նոտարի գործառույթների իրականացում։ Դա նշանակում է, որ քաղաքացիները կարող են նոտարի մոտ գործարքը վավերացնել, դրանից հետո այլ պետական մարմիններում գրանցումներ կատարել։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր ԱԺ նախագահը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը՝ Բադասյանն ասաց, որ Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ՝ սահմանադրական մարմինների համար ՍԴ թեկնածուներ առաջադրելու:

Լրագրողներից մեկի պնդմանը, թե ՍԴ ճգնաժամն այս պահին է, քանի որ չկա քվորում, նիստեր չեն լինում, Բադասյանը չհամաձայնեց։ Նա շեշտեց, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր քվորում ապահովել: Նախարարը նշեց, որ ՍԴ-ում խնդրահարույց իրավիճակն առաջացել է՝ այդ իրավիճակով պայմանավորված:

«Վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն: ԱԺ-ն կուղարկի բարեվարքության ստուգման գործընթացը ապահովելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով թեկնածուների մասով, և բավական շուտ ժամանակահատվածում կարծում եմ՝ կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով»,- ասաց Բադասյանը:

Լրագրողներից մեկը մեջբերեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ արտակարգ դրությունն այլեւս չպետք է շարունակվի։ Հարցին, թե արդյոք նախարարությունը մշակո՞ւմ է օրենքի նախագիծ, Բադասյանը պատասխանեց․ «Տարբեր նախարարություններ դիտարկում են տարբեր հնարավորություններ՝ օրենսդրական փաթեթի մշակման։ Դեռ չենք կարող բացել, թե ինչեր են նախատեսվում, բայց արտակարգ դրության ռեժիմը չի կարող երկարաձգվել»։

Տպել
5318 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը