Մարտի 1-ի գործով տուժողները, որ ունեցել են միջին կամ ծանր վնասվածքներ, սահմանված օգնությունից օգտվել են. դատախազ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին մեղադրող կողմն այսօր առարկեց գործով տուժող ճանաչված Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նախ ասաց, որ այն, ինչ ներկայացվեց, վերաբերում էր նախաքննությանը, իսկ նախաքննության ընթացքում գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրել է ինքը, հետեւաբար դատախազ Գեւորգ Բաղդասարյանը որեւէ առնչություն չունի դրա հետ. «Նշվեցին դատավարական գործողություններ, որոնք կարող ենք քննարկման առարկա դարձնել, բայց որոնք կարող են վերաբերել բացառապես ինձ՝ որպես մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի»:

Պետրոսյանի խոսքով՝ այս միջնորդությունը պարունակում էր հակասությունների խումբ. «Նախ, մենք այստեղ ի՞նչ գործ ունենք որպես տուժող, այս արարքների հետեւանքով մենք վնաս չենք կարել, բայց ունենք ինչ-որ պահանջ, երկրորդ՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործով որոշակի պահանջներ ունենք, եւ երրորդ, մենք գործի նյութերը չենք ստացել, չենք ծանոթացել, բայց հաստատապես պնդում ենք, որ սա չկա, նա չկա, եւ այսպիսի խախտումներ»: Դատախազն ասաց, որ այս պարագայում ինչպե՞ս հասկանան՝ կողմը ծանոթացել է գործի նյութերին, թե ոչ, դրանք ունի, թե ոչ, եւ այն, ինչ ներկայացնում են, իրականություն է, թե ոչ. «Օրինակ բերվեց, որ դիմել են քրեական գործի նյութերը ստանալուն, այո, դիմել են, բայց այն փուլում, երբ քրեական գործն արդեն ուղարկված է եղել դատարան, բայց դիմումներն այնքան են կրկնվել, որ էլեկտրոնային եղանակով նրանց տրամադրվել են այդ նյութերը՝ հաշվի առնելով, որ գործը ծավալուն է, եւ դատական քննության փուլում անհարկի խոչընդոտներից խուսափելու համար»:

Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ չկա նման դեպք, որ տուժողը դիմել է օրենքով սահմանված իրեն հասանելիք որեւէ փաստաթուղթ ստանալու, եւ դա մեղադրանքի կողմից սահմանափակվել է. «Եթե տուժողը եւ նրա ներկայացուցիչը գտնում են, որ այս քրեական գործով անելիք չունեն, պաշտպանության կողմում հանդես գալու փոխարեն կարող են դատարանին միջնորդել, որ իրենց դատավարական լիազորությունները այս քրեական գործով դադարեցվեն»,- ասաց նա:

Դատախազն ընդգծեց, որ վնասի  հատուցում իրականացնողը ոչ դատախազությունն է, ոչ ՀՔԾ-ն եւ պնդեց, որ որեւէ խտրական կամ կանխակալ վերաբերմունքի մասին խոսք լինել չի կարող. «Ես չեմ պատրաստվում այս փուլում վեր հանել, թե ինչ վնասներ է նա կրել, դրա վերաբերյալ ինչ է արվել, ընդամենը ասեմ, որ բոլոր այն տուժողները, որ քրեական գործով ունեն տուժողի կարգավիճակ, ստացել է միջին կամ ծանր մարմնական վնասվածք, կամ կյանքից զրկված տուժողների իրավահաջորդները ստացել են իրենց համապատասխան հասանելիք փաստաթղթերը եւ այդ օգնությունից օգտվել են»:

Հիշեցնենք՝ տուժող Սերգեյ Եղիազարյանի շահերի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանին եւ Գեւորգ Բաղդասարյանին՝ իր վստահորդի նկատմամբ թույլ տված քրեադատավարական խախտումների, կանխակալ վերաբերմունքի հիմքով: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, տուժող կողմը՝ առարկեց:

Տպել
1257 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է