ՄՕԿ-ը Տոկիո 2020-ի անցկացման համար կարեւոր խնդիր է լուծել. հաստատել է մրցավայրերն ու խաղացանկը

Միջազգային օլիմպիական կոմիտեն կարողացել է պահպանել այն շինությունները, որոնք պետք է օգտագործվեն ամառային 32-րդ օլիմպիական խաղերն անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Միջազգային օլիմպիական կոմտեն: Խոսքը վերաբերում է 43 մրցավայրերին, որտեղ պետք է կայանան մարզական միջոցառումները, օլիմպիական ավանին, լրատվամիջոցների համար նախատեսված շինություններին՝ այդ թվում ուղիղ հեռարձակում կազմակերպելու, ինչպես նաեւ մամուլի աշխատանքի համար նախատեսված կենտրոններին:

Այն բանից հետո, ինչ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այս տարի մարտին Տոկիո 2020-ը 1 տարով հետաձգվեց, խաղերի համար նախատեսված շինությունները 1 տարով պահպանելը դարձավ կարեւոր խնդիրներից մեկը: Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնում էին, որ ՄՕԿ-ն ու կազմկոմիտեն այդ հարցում խոչընդոտների առաջ են կանգնել, քանի որ նախատեսված էր խաղերի մի շարք շինություններ Տոկիո 2020-ից ու պարալիմպիկ խաղերից հետո օգտագործել այլ նպատակներով: Օրինակ, այն բանից հետո, ինչ այս տարի հուլիսի 24-ից օգոստոսի 9 խաղերը կայանային, բազմաթիվ շենքեր պետք է վաճառվեին բնակության համար: ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն իր ուրախությունն է հայտնել, որ շինությունները հնարավոր է պահպանել մինչեւ մյուս տարի եւ օգտագործել դրանք:

«Օլիպիական ավանն օլիմպիական խաղերի սիրտն է, իսկ մրցավայրերը՝ հոգին: Հիացած եմ, որ հաստատվել է, որ շինությունները կարող են օգտագործվել մյուս տարի: Դա նշանակում է, որ մարզիկները կկարողանան ստանալ այդ փորձը, որը կյանքում մեկ անգամ է լինում: Ողջ աշխարհի մարզիկներն օլիմպիական ավանում կապրեն մեկ կտուրի տակ՝ միասին սնվելով, տոնելով, քննարկումներ անցկացնելով եւ օլիմպիական համայնք ստեղծելով»,- ասել է նա:

Բացի այդ՝ ՄՕԿ-ի՝ վերջերս կայացած նիստի ընթացքում հաստատվել է նաեւ Տոկիո 2020-ի խաղացանկը: Այն կանցկացվի նույն ժանակացույցով, ինչպես նախատեսված էր անել այս տարի: Թեթեւ փոփոխություններ են եղել՝ կազմակերպչական նպատակներով: Նիստի ժամանակ քննարկվել է այն հարցը, թե ինչպես են խաղերն անցկացվելու պարզեցված տարբերակով:

Տոկիո 2020-ը, ինչպես հայտնի է, հետաձգվելուց հետո նշանակվել է 2021թ. հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը: Այս որուշումից հետո մի կողմից Տոկիոյի քաղաքային իշխանությունները, խաղերի կազմակերպիչներն ու ՄՕԿ-ը վճռականորեն տրամադրված են անցկացնել խաղերը, մյուս կողմից երկրի բնակչությունն այնքան էլ հիացած չէ այդ գաղափարով: Վերջին շրջանում երկրում անընդհատ հարցումներ են անցկացնում ճապոնացիների կարծիքը պարզելու համար: Ըստ դրանց՝ բնակիչների ճնշող մեծամասնությունն իրատեսական չի համարում մյուս տարի նման մասշտաբային միջոցառում անցակցնելը ու ցանկանում է, որ խաղերը կրկին հետաձգվեն կամ ընդհանրապես չեղարկվեն: ՄՕԿ նախագահն ու կազմկոմիտեն ընդգծել են, որ կրկին հետաձգել հնարավոր չէ, ու եթե 2021թ. Տոկիո 2020-ը չկայանա, կչեղարկվի: Վերջինը, սակայն, ըստ Բախի, անցանկալի լուծում է: Նա շեշտել է, որ թեեւ ֆինանսական առումով ավելի հեշտ կլիներ չեղարկելը, սակայն իրենց նպատակն անցկացնելն է:

Տպել
2550 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է