Այս պահին Ջավախքի Ախալքալաք քաղաքում խաղաղ ցույց է ընթանում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի (ուղիղ)

Այս պահին Ջավախքի Ախալքալաք քաղաքում տեղի է ունենում ջավախահայերի խաղաղ ցույցն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

Ջավախքում ապրող հայերը մտահոգ են հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին կատարվածով: Ջավախքում ապրող երիտասարդները սոցիալական տարբեր հարթակներով երեկվանից կոչ էին անում միանալ Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում անցկացվող խաղաղ ցույցին:

Այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել եւ իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին:

Ուղիղ միացմանը կարող եք հետեւել  JNEWS.ge-ի ֆեյսբուքայն էջի միջոցով:

Ջավախահայերի խաղաղ ցույցին են միացել նաեւ եկեղեցականներ, որոնք իրենց խոսքում նշեցին, որ այս հավաքը մի քայլ է, որով իրենք իրենց հավատը, ուժն ու միասնությունն են փոխանցում համայն հայությանն ու Հայաստանին: Միասնական աղոթքով հայտարարեցին ցույցի մեկնարկը:

«Ջավախքը միշտ կանգնած է եղել մեր հայրենիքի՝ Հայաստանի կողքին, այնպես ինչպես եղել ենք 1988 թվականի Սպիտակի երկարաշարժի, Արցախյան պատերազմի ժամանակ, այնպես էլ այսօր կանգնած ենք Հայաստան աշխարհի կողքին, մեր սրտի եւ հոգու կողքին»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը: Նրանց կարգախոսն է՝ «Ոչ պատերազմին»: «Մենք դեմ ենք պատերազմին ու բռությանը, եւ անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, Հայաստանում, թե՛ աշխարհի մեկ այլ վայրում՝ պատրաստ ենք միասնական, ուս- ուսի կանգնել Հայաստանի կողքին»,- հայտարարեցին նրանք:

Ցույցի մասնակիցներից մեկը նաեւ հայտարարեց, որ Վրաստանում ապրող մի խումբ ադրբեջանցիներ վրացական եւ ադրբեջանական դրոշներով վրաց-հայկական սահմանի մոտ վերջերս սադրիչ կոչեր էին տարածում:

«Սա մեզ խիստ վրդովեցրել է, ինչպե՞ս կարող է Վրաստանում նման երեւույթ տեղի ունենալ: Այստեղ ազգության ու կրոնի տարբերակում չկա ու չի եղել, մինչեւ հիմա չի եղել ազգերի միջեւ կոնֆլիկտ: Ցավոք սրտի որոշ մարդիկ միջազգային կոնֆլիկտ են հրահրում նաեւ այստեղ՝ օգտագործելով Վրաստանի պետական դրոշը, որի տակ բանակայինները երդում են տալիս: Գլխավորն այն է, որ նրանք ապրում են Վրաստանում, հիմա հարց այդ մարդկանց՝ իսկ դուք հարցրե՞լ եք այն ադրբեջացիների կարծիքը, որոնք եւս ապրելով Վրաստանում հաճախ են այցելում այստեղի հայկական բնակավայրեր՝ առեւտրի եւ այլ նպատակներով: Մենք վսահ ենք, որ նրանք համաձայն չեն ձեր գործելաոճի հետ: Այստեղ մենք՝ հայերս եւ ադրբեջանցիներն ապրում ենք հանգիստ եւ խաղաղ ու պետք չէ փչացնել փոխհարաբերությունները, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների, մարտական գործողությունների կամ հերոսացման, թող գնան պատերազմի գոտի»,- հայտարարեց ցույցի մասնակիցը:

Լուսանկարները՝ jnews.ge

Տպել
6658 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց