Տավուշյան բախումների երևանյան արձագանքները

18/07/2020 schedule17:37

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրի նկատմամբ թշնամին սադրանք է իրականացնում, այդ երկրի զինված ուժերը շատ հստակ գործողություններով ոչ միայն կանխում են սադրանքը, այլեւ լուրջ կորուստներ պատճառում հակառակորդին ու նույնիսկ բարելավում սեփական դիրքերը, իսկ այդ երկրի ընդդիմադիր ուժերն ու նրանց քարոզչամիջոցներն այդ փաստերի հիման վրա սկսում են հայհոյել սեփական իշխանություններին ու անձամբ պետության ղեկավարին։

Թվում է՝ դա անտրամաբանական է, նման բան չի կարող լինել, բայց  Հայաստանում հենց դա էր տեղի ունենում՝ ընդդիմադիր քարոզչամիջոցները մանրամասն ներկայացնում էին հայկական զինուժի փայլուն գործողություններն ու «այդ առթիվ» հայհոյում պետության ղեկավարին, նրան անվանում վախկոտ, թշնամու հետ պայմանավորված, հողեր ծախող եւ այլն։

Այնպիսի տպավորություն էր, թե նրանք նախապես գիտեին թշնամու սադրանքի մասին ու տեքստերը նախօրոք գրելէին, բայց «խիյարը թարս բուսնեց»՝ մեր բանակը կասեցրեց թշնամու սադրանքը, իսկ իրենք չհասցրեցին կողմնորոշվելու իներցիայով հրապարակեցին մեր բանակի ձախողման դեպքի համար նախապես գրված տեքստերը։ Այս թեմայով՝ թերեւս այսքանը։ Հայաստանի հիմնական հակառակորդն ամեն դեպքում հինգերորդ շարասյունը չէ, թեեւ ակնհայտ է, որ ավելի լարված իրավիճակների դեպքում այդ շարասյունը կարողէ լուրջ խնդիրներ առաջացնել, ու նույնքան ակնհայտ է նաեւ, որ բարոյախրատական ճառերը նրանց վրա չեն ազդելու։ Պետք է պարզապես արձանագրել այն իրողությունը, որ Հայաստանում, ցավոք, կան ուժեր, որոնք անգամ լայնամասշտաբ պատերազմի դեպքում կգործեն սեփական իշխանությունների դեմ, այդ փաստն ընդունել ի գիտություն եւ անցնել առաջ։

Հիմա՝ ստեղծված իրավիճակի մասին։ Դժվար է ասել, թե կոնկրետ որն էր հուլիսի 12-ի ադրբեջանական սադրանքի բուն նպատակը, բայց վերջին ամիսներին արդեն իսկ տեսանելի էր, որ նրանք գնում են շփման գծում լարվածության աճի ճանապարհով։ Կարծում ենք, արդեն առաջիկա օրերին պարզ կդառնա՝ նպատակը մեր բանակի զգոնությունը ստուգելն ու միջազգային հանրության արձագանքը պարզե՞լն էր, թե՞ նոր պատերազմ սկսելը։

Այդ դեպքում նպատակը բավականին թափանցիկ է՝ հարվածել Տավուշի ուղղությամբ, ստիպել, որ հայկական կողմն այնտեղ մեծ ուժեր կենտրոնացնի (այդ թվում՝ նաեւ Արցախից), ու հետո հիմնական հարվածը հասցնել Արցախի ուղղությամբ։ Այսպես թե այնպես՝ մեր զինված ուժերը պիտի պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի եւ հարկ եղած դեպքում չբավարարվեն միայն պատասխան համարժեք գործողություններով՝անկախ նրանից, թե որ ուղղությամբ կծավալվեն հիմնական մարտական գործողությունները։

ՀԱՊԿ-ի մասին։ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, Ադրբեջանը՝ ոչ, բայց ֆորմալ առումով այդ կազմակերպությունը որոշակի պարտավորություններ ունի միայն Հայաստանի հանդեպ, իսկ Արցախի հանդեպ պարտավորություններ չունի։ Հարցէ ծագում՝ պե՞տք է արդյոք դիմել ՀԱՊԿ-ին, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում ոչ թե Արցախի, այլ Հայաստանի Հանրապետության դեմ։ Զուտ ձեւականորեն, իհարկե, կարելի է դիմել, ՀԱՊԿ-ն էլ զուտ ձեւականորեն   «կողմերին կոչ կանի զսպվածություն ցուցաբերել»՝ հավասարություն դնելով կողմերի միջեւ ու չնշելով, թե ում կողմից է իրականացվել սադրանքը։

Բայց իրականությունն այն է, որ Հայաստանը, բարեբախտաբար, Ադրբեջանի հետ առճակատման հարցում ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չունի եւ ինքնուրույն կարող է պաշտպանել իրեն։ Իսկ ՀԱՊԿ-ի հիմնական առաքելությունն այն է, որ Թուրքիային թույլ չտա որեւէ պարագայում միջամտել հայ-ադրբեջանական առճակատմանը, եւ այդքանը մեզ լիուլի բավական է։

Ի դեպ՝տեսակետ կա նաեւ, որ Տավուշի ուղղությամբ հարվածելով՝ Ադրբեջանն ինքն է ձգտում, որ ՀԱՊԿ-ը միջամտի եւ գործի Հայաստանի կողմից։ Որովհետեւ դա հնարավորություն կտա, որ Թուրքիան էլ իր հերթին միջամտի ու գործի Ադրբեջանի կողմից։ Բայց սա արդեն այլ թեմա է։

Տպել
1812 դիտում

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից