Գյումրու ավագանին արտահերթ նիստ գումարեց. 10 մլն դրամ հատկացվեց կարկուտից տուժածներին օգնելու համար

Գյումրու ավագանին այսօրվա արտահերթ նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Տավուշի սահմանային գոտում զոհված հայ քաջորդիների:

Այն հրավիրվել էր հուլիսի 13-ին Գյումրիում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված: Հիշեցնենք՝ այդ օրն աննախադեպ երկարատև կարկուտն ու անձրևը ջրածածակ էին արել քաղաքի գրեթե բոլոր փողոցները, գոյացրել սառցե հաստ շերտ, որի տակ մեքենաներ էին մնացել:

Կարկուտը լցվել էր բնակարաններ, սելավը՝ շենքերի նկուղներ, ջուրը քշել-տարել էր փողոցում ու մայթերում գտնված ամեն ինչ: Հոսանքազրկվել էին Գյումրու գրեթե բոլոր թաղամասերը: «Այդ օրը մեկ ժամում այնքան տեղում է եղել, որքան պետք է լիներ ամբողջ հուլիսի ընթացքում: Տվյալը հիդրոմետից եմ վերցրել»,- ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ավագանին համաձայն եղավ, որ 10 մլն դրամը բաշխվի կարկուտից տուժած քաղաքացիներին: 5 մլն դրամը հատկացվեց մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆոնդից, 3 մլն-ը՝ սպորտային գործուղումների համար նախատեսված գումարներից: 2 մլն դրամն էլ՝ համայնքային բյուջեի չծախսված գումարներից:

Չծախսված գումարները, ըստ կառույցի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի, ներկայացուցչական ծախսերի համար բյուջեում առանձնացված հոդվածով է ամրագրված: Դա հիմականում պետք է ծախսվի ընդունելությունների, հյուրասիրությունների, նվիրատվությունների վրա:

«Բայց քանի որ դրանք քաղաքապետն իր անձնական ֆոնդից է անում, և այս չծախսված գումարի ֆոնդից կա տնտեսում, քաղաքապետը կարծեց, որ դրանից 2 մլն-ն առանձնացնենք օգնություններին: Նաև քաղաքապետի տնտեսած աշխատավարձն ենք օգտագործում, կօգտագործենք նաև գալիք աշխատավարձը»,- տեղեկացրեց Ջիլավյանը:

Ընդհանուր առմամբ քաղաքապետարանն այս օրերին ստացել և քննարկել է 120 դիմում՝ ստացված տնակատերերից և սեփական սեկտորի բնակարաններից:

84 ընտանիք է համապատասխանել օգնություն ստանալու չափանիշներին: Նրանցից բացի, 6 ընտանիքի արդեն տրվել է նորակառույց բնակարան սոցիալական թաղամասում:

Բազմաբնակարաններով համատիրությունները կզբաղվեն, աջակցություն կտրվի կարկուտից տուժած և այդ մասին քաղաքապետարանին տեղյակ պահած Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին, «Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ ՀԿ-ին և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին: Յուրաքանչյուրին 100.000-ական դրամ կհատկացվի:

Սրանք արդեն ստացված, ուսումնասիրված դիմումներն են: Երեկ 65 նոր դիմում է կրկին ստացվել, որոնք դեռ պետք է քննարկվեն: Այս դիմումներում են նաև այն 3 մեքենաների տերերը, որոնք կարկուտի պահին մնացել էին կամրջի տակ՝ սառցաբեկորների մեջ, և ջրից դուրս են բերվել փրկարարների ուժերով: Դիմումներ կընդունվեն նաև շաբաթ-կիրակի օրերին:

Բոլոր դիմումները կուսումնասիրվեն տնայցերի և տեսանկարահանումների միջոցով: Դրանից հետո նոր կկայացվի դիմումին ընդառաջելու կամ մերժելու որոշում:

Սամվել Բալասանյանն ասաց՝ եթե զգան ինչ-որ գործողություն քաղաքն ի վիճակի չէ միայնակ անելու, կդիմեն Կառավարության օգնությանը: «Պարոն Պապիկյանն էլ է զանգել, հետաքրքրվել, նախագահի աշխատակազմից էին զանգել, նաև՝ տարբեր բարեգործներ: Եթե պետք եղավ, անպայման նրանց կդիմենք, որովհետև չենք կարող նույն իրավիճակում հայտնված մարդկանց մեկին օգնենք, մեկին չօգնենք»,- ասաց քաղաքապետը:

Կորոնավիրուսային վիճակով պայմանավորված՝ քաղաքապետարանը Կառավարությունից ստացել է 4 մլն դրամ դրամաշնորհ՝ մեկուսացված բնակիչներին սննդով ապահովելու համար: Քաղաքացիների ցուցակները ոչ թե քաղաքապետարանն է կազմել, այլ դրանք կառույցին են տվել բուժհաստատությունները:

«Մենք ընդամենը պարետի ցուցումով սնունդը տանում ենք, առանց շփվելու՝ դռան տակից կամ պատուհանից անձնագիրն ուզում ենք, նկարում, հետ ենք վերադարձնում: Մենք չունենք լիազորություն, որ նաև պարզենք, թե տվյալ մեկուսացված քաղաքացին խանութ գնում է, թե ոչ»,- տեղեկացրեց Լենա Ջիլավյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ելումուտի հնարավորությանը՝ Բալասանյանը հորդորեց, որ քաղաքացիները, եթե ունեն ինքնամեկուսացման ցուցում, դուրս չգան իրենց բնակարաններից, այլ զանգեն և տեղյակ պահեն, թե ինչի կարիք ունեն: «Ես ինքս ամեն ինչ կանեմ, որ որևէ բանի կարիք չունենան, մենակ թե մնան տանը, դուրս չգան, խանութ կամ մի այլ տեղ չգնան, չտարածեն վիրուսը, իրավիճակն ավելի չբարդացնեն, դուք էլ բոլորին հորոդորեք»,- ավագանուն դիմեց քաղաքապետը:

Տպել
923 դիտում

Կիրանցի բնակիչների հետ վարչապետի հանդիպումը երկու ժամ է տևել

Ձորակապում ընկերությունը արոտավայրում և վարելահողում առանց թույլտվության արդյունահանում է իրականացրել

Ոտքով, ձեռքով, հոգևորականներով, թաշախուստով կախվել են պետության ոտքից, որ ազատություն թույլ չտան. Հայկ Սուքիասյան

ԵՄ մի շարք երկրներ կարող են ճանաչել Պաղեստինը որպես պետություն․ Բորել

Թեհրանում քննարկվել են հայ-իրանական երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր

Շոտլանդիայի առաջին նախարար Համզա Յուսաֆը հրաժարական է տվել

Ուշադրություն է դարձվում «Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում միջոցառումների կատարմանը․ Սանոսյան

«Լադանիվա»-ի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Սահմանի նոր նկարագրություն է արվում՝ իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա. Արսեն Թորոսյան․ «Ազատություն»

Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Պետությանը վերադարձված գույք, դատարան ուղարկված գործերի աճ․ Վարդապետյանը ներկայացրել է 2023-ի գործունեության հաղորդումը

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը