ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար, այլ տեղեկացրել է, թե ինչ իրավիճակ է․ Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի համոզմամբ՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները կանխելու համար 2 գործոն կա․ մեկը, որն իրակնացնում է մեր ՊՆ-ն՝ բանակը, երկրորդը դիվանագիտական ասպարեզում է, որտեղ էլ, նրա պնդմամբ, պետք է լինել բավականաչափ ակտիվ։

Նա այս մասին այսօր ասել է Մինսկում հայ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Քոչարյանի խոսքով՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել ագրեսիայի ակտ, իսկ բանակն էլ ցույց է տվել, որ այդպիսի մոտեցումները միշտ պատժվելու են։

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա, փոխնախարարի կարծիքով, շատ կարեւոր է արձանագրել, թե ով էր՝ հրաժարվում էր, որ լինեն դիտորդներ, սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան հայտնաբերել, թե ով է սկսել։ Քոչարյանը նշեց՝ դեմ էր Ադրբեջանը։ Եվ այսօր Ադրբեջանն է փորձում ներկայացնել, թե իբր հայկական կողմն է սկսել։ Հենց այն հանգամանքը, որ միշտ Ադրբեջանը դեմ է եղել, նրա համոզմամբ, խոսում է նրա մասին, որ նա է միշտ կողմ եղել նմանատիպ քայլերի։

Այդ տեսակետից, որ միջազգային դիտորդները, միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ իրականում տեղի ունեցած փաստերի: Դրա համար, իհարկե, Քոչարյանի կարծիքով, պետք են դիտորդական սարքերը՝ ընդհուպ մինչեւ տիեզերքից հետեւելով։

«Նա, ով նախաձեռնում է որոշակի արկածախնդրություն, նախապես պատրաստվում է եւ ներկայացնում, թե ինքն է ենթարկվել հարձակման»,- ասաց նա։

Հարցին, թե պաշտոնական Երեւանը հիասթափված չէ՞ ՀԱՊԿ-ի հայտարարությունից, Քոչարյանը նախ արձանագրեց, որ ՀԱՊԿ-ին ՀՀ-ն չի դիմել օգնության համար։

«Կա համապատասխան հոդված, որ եթե տեղի է ունենում հարձակում, դու դիմում ես օգնության համար։ Մենք չենք դիմել։ Մեր նպատակը լրիվ այլ էր. տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար զարամանլի է, որ մարդիկ ինչ-որ սպասելիքներ են ունեցել։

Նրա խոսքով՝ տվյալ պարագայում ՀԱՊԿ-ն ընդամենը կոչ է անում, որ կրակոցները դադարեցվեն, որովհետեւ հակառակ դեպքում ինքը ստիպված կլինի ներքաշվել։

Տպել
2760 դիտում

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան