Գարուշ Համբարձումյան, Սոս Էլբակյան, Սմբատ Գաբրիելյան, Գրիշա Մաթեւոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ. ՀՀ վարչապետ (տեսանյութ)

Տավուշի սահմանային դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի սադրանքների ընթացքում հուլիսի 14-ին զոհված 4 հերոսներից մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում հանդես եկավ ելույթով: 

«Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Մաթեւոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Վեհափառ տեր, Կառավարության հարգելի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պարոնայք գեներալներ եւ սպաներ, հարգելի ներկաներ,

Հայրենիք պետություն ունենալը պատասխանատվություն է, որ ընկած է ժողովրդի, հանրության ուսերին: Ընդհանրական այս պատասխանատվությունը, սակայն, կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե մենք թողնենք ժողովուրդ, հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված, եթե մենք ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել, կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձեւավորող սուբյեկտների, այսինքն՝ անհատների միջեւ, մեզնից յուրաքանչյուրի միջեւ: Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել ուրեմն, եւ ի՞նչ կապ ունի այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ: Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի ԶՈՒ կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթեւոսյանը լիարժեք եւ անմնացորդ կրեցին հայրենիք եւ պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը: Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը՝ այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որ ունի մարդը. նրանք Հայրենիք պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը, ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքների անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետեւ նրանց կյանքը ահա այլեւս առաջվանը չի լինելու, եւ ապրելու են այս խեղդող բացակայության հետ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը հարց բարձրացրեց, թե արդյոք նրանց հետ նահատակվե՞ց նաեւ Հայրենիք պետություն ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը, մի՞ թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը:

«Ո՛չ, իհարկե, այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին՝ վարչապետից մինչեւ փոքր գործրար, նախագահից մինչեւ հոգեւորական, որ մեզնից յուրաքանչյուրը ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով»,- ընդգծեց վարչապետը:

Շեշտելով, որ հիմա մեր՝ ապրողներիս, պատասխանատվության ժամն է, Փաշինյանը նկատեց, որ ամեն օր, ամեն Աստծո օր պետք է մարզենք մեր միտքը, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր, ամուր կանգնենք այս հողի վրա, որ ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին:

«Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա, այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին կանգնած են մեր հերոս եղբայրները, որոնք այսօր մարտի դաշտում Հայրենիք հողը պաշտպանելիս խոսում են Ապրիլյան պատերազմի հերոսների անունից, Սարդարապատի հերոսների անունից, Արցախյան ազատամարտի հերոսների անունից եւ հպարտություն ու վստահություն են ներշնչում մեզ բոլորիս... Եվ մեզանից յուրաքանչյուրը ամեն անգամ «Եռաբլուր»-ի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքը իրեն հարց պիտի տա եւ պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի եւ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքը ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի: Եվ այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պետք է տա ինքը իրեն եւ Աստծուն, որովհետեւ միայն ինքդ քո եւ Աստծո հետ խոսելիս է, որ չես կարող եղծել: Այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Էլբակյան, Գաբրիելյան, Մաթեւոսյան ընտանիքների, նահատակներ տված մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն, ավելի շատ ափսոսա՞նք կլինի, թե՞ հպարտություն»,- նշեց Փաշինյանը: 

Վարչապետն իր խոսքն ավարտեց խոնարհումով. «ՀՀ զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան, ՀՀ զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան, ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյան, խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, որոնք ամուր կանգնած են Տավուշի հողի վրա եւ կերտեցին այսօրվա մեր հպարտությունը:

Եւ ուրեմն,

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը
Եվ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:

Տպել
2826 դիտում

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել