Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը մասամբ դադարեցվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մասամբ դադարեցրել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ այդ մասով կարճել գործի վարույթը:

Ավագյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ապօրինի զենք-զինամթերքի եւ երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձի համար: Դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին, երբ Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակոցներ էին արձակվել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, որում գտնվող 3 անձանցից որեւէ մեկը՝ Խաչատրյանը, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպչել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հենրիկ Ավագյանի պաշտպան Լիանա Գրիգորյանն ասաց, որ խոսքը Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք-զինամթերքի երկու դրվագով քրեական հետապնդման մասին է. այն դադարեցնելու միջնորդությամբ պաշտպանը հանդես էր եկել երկու տարբեր դատական նիստերի՝ հաշվի առնելով, որ անցել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետը:

Վերջինս սահմանված է ՔՕ-ի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, որի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի: Տվյալ դեպքում դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, ավարտվել է 2015 թվականի մայիսի վերջին, այսինքն՝ անցել է հինգ տարին, այդ ընթացքում ամբաստանյալի կողմից այլ հանցագործություն չի կատարվել, եւ նա չի առարկել վաղեմության ժամկետը անցնելու հիմքով քրեական գործի վարույթն այդ մասով կարճելուն: Այդ դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելը չի համարվում արդարացնող հիմք:

Պաշտպանը նշեց, որ ապօրինի զենք-զինամթերքի մեղադրանքներն իր պաշտպանյալն ընդունել է, իսկ սպանության փորձի մեղադրանքը՝ ոչ:

Նույն արարքներում Հենրիկ Ավագյանին օժանդակելու համար մեղադրանք էր առաջադրվել Գարեն Աթաջանյանին: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ տեղի ունեցածն իրականում ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն:

Մեր զրույցում Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքը վերաբերելի է նաեւ իր պաշտպանյալին, սակայն իրենք նման միջնորդությամբ հանդես չեն եկել, քանի որ մտադրված են հասնել արդարացման:

Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ դատական նիստին միջնորդել է քրեական գործի նյութերի հիման վրա Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ նոր քրեական գործ հարուցել. «Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն եմ ներկայացրել այն մասին, որ տեղի է ունեցել հանցագործության նմանակում, եւ որ Խաչատրյանը մուտք է գործել ՔԿՀ եւ սպառնալիքներ տվել իմ պաշտպանյալին՝ ասելով, որ ցմահ կմնա այնտեղ, եթե իր ասածները չանի»: Այդ մասին դեռ նախորդ տարի ցուցմունք էր տվել Աթաջանյանը՝ պատմելով, որ Սուրիկ Խաչատրյանը ՔԿՀ է այցելել եւ իրեն ասել, թե ում անունը ինքը պետք է տա. «Իմ պաշտպանյալը հրաժարվել է, որից հետո մարզպետը ասել է, որ այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ, եւ եթե նա Մաքսիմ Հակոբյանի անունը չի տալիս, ապա ցմահ մնալու է բանտում, այսինքն՝ այնպիսի բաներ ենք բանտում քո նկատմամբ անելու, որ դու մինչեւ մահանալդ, մնաս բանտում»,- այն ժամանակ պատմել էր պաշտպանը: Նշված միջնորդությունը, սակայն, դատարանը մերժել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ըստ փորձագետի՝ դեպքի օրը, ամբողջ ժամանակահատվածում, Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի հետեւից շարժվել է սեւ գույնի «Սուզուկի գրանտ վիտարա» մակնիշի ավտոմեքենա, ըստ Հովհաննիսյանի կատարած փաստաբանական հարցման՝ պատկանում է Սյունիքի մարզի «Կապան ՃՇՇ» ընկերությանը»: Պաշտպանը միջնորդել էր նաեւ, որ իր հարցումները ճանաչվեն ապացույց, պարզվի այդ ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, եւ նա ներկայացվի դատարան՝ հարցաքննության: Այս միջնորդությունը եւս դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է:

Ինչ վերաբերում է հանցագործություն կատարած անձի՝ ԱԱԾ-ի կողմից հրապարակված ֆոտոռոբոտի վերաբերյալ մամուլի հրապարակումներին, պաշտպանի միջնորդությամբ դրանք ճանաչվել են որպես ապացույց եւ կցվել քրեական գործի նյութերին: Դրա վերաբերյալ պաշտպանական կողմը հայտարարությամբ հանդես է գալու առաջիկայում, քանի որ ֆոտոռոբոտը կասկածելի է որակում՝ տարակուսանք հայտնելով, թե ինչպես է ԱԱԾ-ն այն ստացել, երբ նախքան Աթաջանյանի եւ Ավագյանի բացահայտումը, տուժողներն իրենց ցուցմունքներում նշել էին, որ իրենց վրա կրակող անձին չեն տեսել, եւ այդ մասով հանցագործություն կատարող անձի վերաբերյալ որեւէ տվյալ առկա չի եղել։

Ավելի վաղ պաշտպանը մեզ հայտնել էր նաեւ, որ նշանակված կրկնակի փորձաքննությամբ նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք հակասել են նախկինում եղած տվյալներին: Դրանցով պայմանավորված՝ պաշտպանը միջնորդել էր դատարան հրավիրվել եւ հարցաքննել փորձագետներին: Այս միջնորդությունը եւս բավարարվել է, փորձագետները դատակոչվել եւ որպես վկա դատարանում հարցաքննվել են. «Դրանով մեր դիրքորոշումները ավելի են հիմնավորվել, ուղղակի փորձագետները կատեգորիկ հետեւությունների չեն կարողանում հանգել, չեն կարողանում հստակ ասել՝ անձինք մեքենայի մեջ գտնվել են, թե ոչ, ասում են՝ հնարավոր է, որ գտնված լինեն, նույնը վերաբերում է նաեւ մեքենայի՝ շարժման մեջ լինել-չլինելուն, ավելի շատ ապացույցների համատեքստում են դիտարկում»,- ասաց Հովհաննիսյանը:

Ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի պաշտպանը եւս նշեց, որ նոր փորձաննությամբ իրենց շատ կասկածներ չփարատվեցին, քանի որ իրենց հարցին՝ հնարավո՞ր է՝ դեպքի վայրում երրորդ անձ եղած լինի, փորձագետները չկարողացան հստակ պատասխաններ տալ:

Նշենք, որ Գարեն Աթաջանյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինված է գրավով, իսկ Հենրիկ Ավագյանը կալանավորված է. այդ որոշման դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ մերժվել է մայիս ամսին:

Տպել
2645 դիտում

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք