Գերդրամատիկ խաղում «Նոան» առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ

10 գոլ հիմնական ու լրացուցիչ ժամանակում, «քամբեք» կարմիր քարտ, 11-մետրանոցներ. դրամատիկ, լարված ու գոլառատ պայքարում առաջին անգամ իր պատմության մեջ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ «Նոան»։ Քիչ առաջ Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում ավարտված Գավաթի 2019-20թթ խաղարկության եզրափակչում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում

8-րդ րոպեին հաշիվն «Արարատ-Արմենիայի» կազմում բացեց Օգանա Ուգոչուկվուն։ 23-րդ րոպեին «Նոայի» խաղացողները զավեշտալի ինքնագոլի հեղինակ դարձան։ Տուգանային հրապարակում նրանցից մեկը փորձեց հեռացնել գնդակը, այն դիպավ թիմակցին՝ Ալան Տատաեւին, եւ անդրադարձով հայտնվեց դարպասում։ 29-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» կազմում Յուսուֆ Օտուբանջոն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3։0։ 10 րոպե անց «Նոան» 1 գնդակ խփեց, աչքի ընկավ Մաքսիմ Մայրովիչը, սակայն 41-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» Օգանա Ուգոչուկվուի գոլի շնորհիվ վերականգնեց 3 գնդակի տարբերությունը։ Թիմերը ընդմիջման գնացին 4։1 հաշվով, թեեւ անկախ բաց թողած գոլերից չի կարելի ասել, որ «Նոան» անօգնական տեսք ուներ։

2-րդ կեսում «Նոան», ինչպես ֆուտբոլում ասում են, «քամբեք» արեց։ 56-րդ րոպեին Վլադիմիր Ազարովը 11-մետրանոցից խփեց իր թիմի 2-րդ գոլը, ապա Մաքսիմ Մայրովիչը եւ Դանու Սպատարուն, համապատասխանաբար 60 եւ 67-րդ րոպեների գրավելով մրցակցի դարպասը, վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը։ Հիմնական ժամանակում այլեւս գոլեր չգրանցվեցին, ու հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Մինչեւ այդ՝ հիմնական ժամանակի վերջին վայրկյաններին, «Արարատ-Արմենիայի» կազմում իր թիմին վերահաս գոլից վերջին հույսի խախտմամբ փրկեց Ալֆոնսեն. գոլ չեղավ, սակայն նա կարմիր քարտ ստացավ, ու թիմը մնաց 10 հոգով: Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ «Նոայի» կազմում 11-մետրանոցով իր թիմին առաջ մղեց Վլադիմիր Ազարովը, քիչ անց Օտուբանջոն հաշիվը դարձրեց 5։5։ Այլեւս գոլեր չեղան, ու հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեց «Նոան», որը ֆուտբոլային վիճակահանությունում հաղթեց 7։6 եւ նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։ Հյուրերի թվում էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:  Երկրպագուներ, սակայն, չկային կորոնավիրուսի տարածման պատճառով:

Այս թիմերն ընթացիկ մրցաշրջանում միմյանց դեմ կխաղան եւս մեկ անգամ՝ Բարձրագույն խմբի առաջնություն վերջին՝ 28-րդ, տուրի շրջանակներում։ Այդ հանդիպումը նույնպես եզրափակչի նշանակություն կունենա, քանի որ մրցաշարային աղյուսակում դասավորությունն այնպիսին է, որ այդ խաղի հաղթողը չեմպիոն կդառնա։ «Արարատ-Արմենիան» առաջինն է ու «Նոային» գերազանցում է ընդամենը 1 միավորով։ Այդ խաղը հուլիսի 14-ին է։ Նույնպես տեղի է ունենալու Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում։

Տպել
2343 դիտում

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար