Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Երեկ Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը որոշեց մերժել «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուների կողմից ներկայացված պահանջը՝ որպես հայցի ապահովման միջանկյալ միջոց Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:

Որոշումն, իհարկե, բուռն քննարկումների առիթ է տվել: Կան շրջանակներ, որոնք այն արդեն որպես հաղթանակ եւ ՄԻԵԴ-ի կողմից Սահմանադրական փոփոխությունների գործընթացի լեգիտիմության գնահատական են  որակում: Կան նաեւ շրջանակներ, որոնք այս որոշումից հետո հայտարարում են, որ Հրայր Թովմասյանն ուղղակի պետք է հրաժարվի նաեւ ՍԴ անդամի պաշտոնից եւ ընդհանրապես հեռանա այնտեղից: Հակառակ թեւից էլ հնչում են ակնարկներ, որ սա դեռ վերջը չէ եւ պետք է սպասել հիմնական հայցի քննությանը: Մասնավորապես, այսօր հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում Դիմումատուների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը որում ասված է․ «Հանրությանը տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում։ Ավելին, Եվրոպական դատարանը, հաշվի առնելով խախտումների բնույթը եւ բարձրացված հարցերի կարեւորությունը, հանձնառել է գործի անհապաղ քննություն։ Սույն թվականի հունիսի 26-ին ներկայացված տեղեկատվության հիման վրա արդեն իսկ հուլիսի 2-ին Կառավարությանն ուղղվել են մի շարք հարցեր։ Դատարանը, սահմանված ընթացակարգերին համապատասխան, շարունակում է կողմերին տրամադրել դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետներ։ Այդ նպատակով Եվրոպական դատարանն արդեն իսկ սահմանել է նոր ժամկետ՝ սույն թվականի օգոստոսի 28-ը, ինչը հավելյալ վկայում է գործի կարեւորության նկատմամբ առկա ուշադրության մասին»։

Նրա խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու դիմումատուների խնդրանքը։ «Եվրոպական դատարանի կողմից լուծվում են ոչ թե այս կամ այն երկրում ընթացող օրենսդրական զարգացումներին առնչվող, այլ անձի իրավունքի խախտումներին վերաբերող կոնկրետ հարցեր։ Ուստի Եվրոպական դատարանի առջև բարձրացվել էր դիմումատուների իրավունքների շարունակական խախտումները կանխելուն, ինչպես նաև կայացվելիք վճռի կատարումն ապահովելուն ուղղված միջանկյալ միջոցի կիրառման հարցը»,–գրել է նա։
Ինչին է վերաբերելու «Ալվինա Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» հիմնական հայցը, Թովմասյանն ու մյուսներն արդյոք ունե՞ն ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու կամ նոր պահանջ ներկայացնելու հնարավորություն. այս ամենի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:

- Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ որոշումը՝ Գյուլումյանի, Թովմասյանի եւ մյուսների պահանջը մերժելու եւ միջանկյալ միջոց չկիրառելու մասին:

-Դատարանը գտել է, որ դիմումատուների ներկայացրած պահանջը միջանկյալ միջոց կիրառելու շրջանակներից դուրս է՝ outside the scope, դրա համար էլ մերժել է ու չի կիրառել միջանկյալ միջոց՝ նաեւ գտնելով, որ որեւէ անդառնալի հետեւանք չի առաջացրել: Դեռեւս Կառավարության դիրքորոշումը ներկայացնելիս ինձ համար ակնհայտ էր, որ 39-րդ կանոն կիրառելու հիմքեր չկային: Որովհետեւ 39 կանոն կիրառվում է շատ բացառիկ իրավիճակներում, երբ որ դիմումատուի իրավունքների ռեալ անդառնալի հետեւանք կարող է առաջանալ: Հատկապես տարածված է այն իրավիճակներում, երբ խոսքը գնում է անձի առողջության եւ կյանքի մասին: Ակնհայտ է նաեւ, որ այն պահանջը, որ ներկայացվել էր Սահմանադրական փոփոխությունների գործընթացի կասեցման մասով, դա էլ պետք է դուրս լիներ դատարանի իրավասությունից, որովհետեւ դա արդեն երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է հասնում:

- Ըստ ձեզ Եվրոպական դատարանին այդքան լավ ծանոթ տիկին Գյուլումյանը, կամ թեկուզ Հրայր Թովմասյանը այս մասին գլխի չէի՞ն ընկնում: Ինչո՞ւ էին նման պահանջ ներկայացրել:

-Չեմ կարող ասել, ճիշտն ասած: Դա արդեն իրենք գիտեն, ես չեմ ուզում մեկնաբանել: Նաեւ կա ներկայացուցիչ, որ ներկայացնում է իրենց շահերը Եվրոպական դատարանում (Սիրանուշ Սահակյան-խմբ.), ով քաջատեղյակ է Եվրոպական դատարանին, Եվրոպական կոնվենցիային: Վստահ եմ, որ բոլորն էլ տիրապետում էին Եվրոպական դատարանի ե՛ւ դերակատարությանը, ե՛ւ հնարավորություններին, ե՛ւ իրավասության սահմաններին նաեւ:

-Այս որոշումը կարո՞ղ է բողոքարկվել որեւէ կերպ: Նկատի ունեմ Մեծ պալատ…թե՞ սա այդ դեպքը չի:

-Սա այդ դեպքը չի, որոշումը կայացվել է, Մեծ պալատի խնդիր չեմ կարծում առաջանալու է: Ամեն դեպքում այստեղ մենք ունենք նաեւ զուգահեռ ընթացող հիմնական դիմումի քննության ընթացակարգ, որը կամ արդեն ներկայացված պետք է լինի կամ կներկայացնեն շուտով, որովհետեւ Կառավարությունը դրա մասին դեռ չի կոմունիկացվել: Այս փուլում Կառավարությունը ներկայացրեց այն հարցերի պատասխանները, որ Եվրոպական դատարանի կարծիքով անհրաժեշտ էին իրեն՝ հասկանալու համար ինչ որոշում կայացնի: Մենք էլ բավական մանրամասն դիրքորոշում էինք ուղարկել:

-Այսինքն ձեզ համար դեռ պարզ չէ՞՝ կոնկրետ ինչ են բողոքարկել, որն է ՄԻԵԴ բուն դիմումի բովանդակությունը:

-39 կանոնի կիրառման միջնորդության բովանդակությունից կարող եմ ենթադրել, թե որ իրավունքների մասին է խոսք գնալու, որովհետեւ այնտեղ որպես հիմնավորում նշվել էր առնվազն 3 հոդված: Առաջինը՝ դա 8-րդ հոդվածն էր, որը անձնական կյանքի անձեռնմխելիությանն է վերաբերում, նաեւ պրոֆեսիոնալ ազատության մասով պաշտպանության առարկա է համարվում: Մյուսը վկայակոչվում էր արդարացի դատաքննության իրավունքի 6-րդ հոդվածը, ինչպես նաեւ 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, որը սեփականության իրավունքին է առնչվում: Ենթադրում եմ, որ հենց այս 3 խնդիրների շրաջանակներում պետք է դիմումը լինի, բայց ավելի մանրամասն կկարողանանք տեղեկանալ, երբ որ ստանանք հարցերը: Սովորաբար դատարանը դիմումը կոմունիկացնելիս Կառավարությանը հարցեր է տալիս:

-Հաշվի առնելով այդ հիմքերը, որոնք արդեն իսկ վկայակոչվել են միջանկյալ պահանջում, նախնական կարծիք կարո՞ղ եք ասել՝ հիմնական հայցը կստանա՞ բավարարում, թե՞ ոչ:

-Վաղ է դրա մասին խոսել եւ ես չէի ուզենա մինչ դիմումը ներկայացնելը ենթադրություն անել:

-Գիտե՞ք ինչու եմ այդ մասին հարցնում. նկատի ունեմ Սահմանադրական փոփոխությունների այս ամբողջ գործընթացում դուք տեսնո՞ւմ եք որեւէ բացթողում, որը կարող է այսպես ասած բռնվելու տեղ հանդիսանալ եւ դրա հիման վրա Հայաստանի դեմ որոշում կայացվի:

-Ճիշտն ասած, որպես Եվրոպական դատարանում Կառավարության ներկայացուցիչ չէի ուզենա այդ մասով գնահատականներ տալ: Երբ որ ներկայացվեն փաստարկները՝ ըստ դրա կորոշենք: Բնականաբար չեմ բացառում ոչ մի բան, բայց չեմ էլ ուզում ինչ-որ գնահատականներ տալ, որը կարող է Կառավարության անունից պատասխաններ գրելիս ինձ հետագայում սահմանափակել:

-Պարոն Կիրակոսյան, ինչի՞ մասին էին միջանկյալ միջոցի կիրառման պահանջի մասով Կառավարությանն ուղղված հարցերը: ՄԻԵԴ որոշման վերաբերյալ հաղորդագրությունից տպավորություն էր, որ Սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացին ծանոթ են, ձեւակերպումները նույնիսկ նման էին փոփոխությունների հեղինակների ձեւակերպումներին:

-Հարցերը վերաբերում էին վերջին սահմանադրական փոփոխություններին. հիմնական կտորը դա էր: Խոսք էր գնում նաեւ ընթացակարգային հարցերի մասին, թե ինչպես են արվել սահմանադրական փոփոխությունները, ինչ նպատակով են արվել, հարց կար փոփոխությունները Վենետիկի հանձնաժողովի ներկայացրած դիրքորոշումներին համահունչ լինելու գաղափարի մասին, խոսք կար նաեւ դատավորների անձեռնմխելիության մասին եւ այդ ամբողջի մասին շատ մանրամասն Կառավարության կողմից վերլուծություն ներկայացվել է: Կարծում եմ այդ ամենը տվեց որոշակի հիմք՝ որոշում կայացնելու համար:

-Իսկ կարո՞ղ են նոր միջանկյալ միջոց պահանջել, թե՞ այդպիսի հնարավորություն այլեւս չունեն:

-Չէ, կա այդ հնարավորությունը, կարող են նորից ներկայացնել: Բնականաբար այս իրավիճակում եւ այդ կոնկրետ խնդրանքի դեպքում դատարանը 39 կանոնի շրջանակներից դուրս համարեց պահանջը, բայց եթե նոր զարգացումներ տեղի ունենան, որոնք իրենց կարծիքով կարող են վտանգել իրենց կյանքն ու առողջությունը, հնարավորությունը միշտ էլ կա: Բայց այդ հնարավորությունը պետք է լինի հիմնավորված եւ 39 կանոնի տրամաբանության շրջանակներում:

-Այս ամբողջ գործընթացը ինչքա՞ն կարող է տեւել, պարոն Կիրակոսյան, այդ թվում բուն հայցի քննությունը:

-Դժվարանում եմ ասել, որովհետեւ կարող է շատ երկար տեւել, կարող է շատ կարճ տեւել, եթե դատարանը առաջնայնություն տա մանդատին: Սովորաբար բավականին երկար է տեւում, որովհետեւ մինչեւ ներկայացվում է, դատարանի ֆիլտրային այդ բոլոր փուլերն անցնում են, հայցը կոմունիկացվում է, սկսվում է գրավոր ընթացակարգը, Կառավարության հետ հարցուպատասխանները…

-Իսկ հնարավո՞ր է ՄԻԵԴ ուղարկված հայցն ընդհանրապես վարույթ չընդունվի, եթե դեռ չի ընդունվել: Կա՞ նման պրակտիկա:

-  Իհարկե կա, կարող է եւ չընդունվել: Երբ որ ընդունելության չափանիշներին չի համապատասխանում՝ կարող է եւ չընդունվել: Դրա համար այս պահին չեմ կարող ասել ինչ փուլում է գտնվում գանգատը, որովհետեւ չունեմ տեղեկատվություն:

Տպել
5312 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է