ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՍԴ 3 նախկին դատավորների եւ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառելու եւ իրենց դիմումի քննության ընթացքում Սահմանադրության փոփոխությունների իրագործումը կասեցնելու մասին։

Հունիսի 26-ին ուժի մեջ մտած այդ փոփոխություններով, ինչպես հայտնի է, դադարեցին ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանը դադարեց լինել ՍԴ նախագահ: 

Եվրադատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ  «Գյուլումյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չի կարող կիրառվել, քանի որ միջանկյալ միջոցի 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս է այն, չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ:

Որոշման վերաբերյալ տարածված հաղորդագրությունում մանրամասն ներկայացվում է այն իրավիճակը, որ առկա է ՀՀ Սահմանադրական դատարանում: Մասնավորապես նշվում է, որ թեեւ 2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է ՍԴ դատավորների պաշտոնավարման 12-ամյա եւ ՍԴ նախագահի պաշտոնավարման 6-ամյա ժամկետ, սակայն անցումային դրույթներով նախատեսվել էր, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունների 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ դատավորները պաշտոնավարելու են հին կարգով՝ մինչեւ կենսաթոշակային տարիքը, իսկ ՍԴ նախագահը այդ պաշտոնում կարող է մնալ մինչ թոշակի անցնելը:

Արձանագրվում է, որ Սահմանադրական փոփոխություններով ՍԴ դատավորների համար սահմանվել է պաշտոնավարման 12-ամյա ժամկետ՝ անկախ նրանից, թե երբ են նրանք նշանակվել, իսկ  ՍԴ նախագահը պաշտոնավարելու է 6 տարի:

ՄԻԵԴ որոշման մեջ հիշատակվում է նաեւ նշանակված եւ կորոնավիրուսի պատճառով չկայացած հանրաքվեն, որով իշխանությունները նպատակ ունեին լուծել ՍԴ խնդիրը: 

Հիշեցնենք, որ Հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով լիազորությունները դադարեցված Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ վիճարկելու իրենց լիազորությունների դադարեցման օրինականությունը: Դիմումի շրջանակներում նրանք դատարանից պահանջել էին նաեւ միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի նկատմամբ: Այնուհետեւ ՄԻԵԴ-ը հարցադրումներ էր ուղարկել ՀՀ կառավարությանը, որոնց պատասխանները ուղարկվել էին երկուշաբթի:

 

Տպել
9774 դիտում

Դոլարը կրկին էժանացել է, եվրոն՝ թանկացել․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ