Սահմանադրական դատարանի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով

Սահմանադրական դատարանում այսօր՝ ժամը 11:00-ին, նախատեսված նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Նիստը չկայանալու պատճառի մասին լրագրողներին տեղեկացրեց մի կին, որը հավանաբար ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչ էր: 

Որեւէ դատավոր նիստերի դահլիճում չհայտնվեց, ուստի լրագրողների համար տեսանելի չեղավ, թե ովքեր են բացակա նիստից: 

Մեր տեղեկություններով, նիստին ներկայացել էին 4 դատավորներ՝ Վահե Գրիգորյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը: Նրանք հավաքվել էին խորհրդակցական սենյակում, քանի որ սովորաբար գրավոր ընթացակարգով գործերի քննության ժամանակ դատավորները նիստերի դահլիճում չեն սկսում նիստը: Նրանք հավաքվում են խորհրդակցական սենյակում, արձանագրվում է, որ քվորում կա, սկսում են աշխատել այնտեղ եւ որոշում կայացնելուց հետո միայն դուրս գալիս նիստերի դահլիճ՝ հրապարակելու որոշումը: 

Հիշեցնենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 7 հարց: Դրանց թվում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հարցը:

Նախորդ շաբաթ Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ներկայացուցիչը միջնորդություն էր ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, խորհրդարանին տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Միջնորդության քննարկման վերաբերյալ աշխատակարգային նիստ տեղի չէր ունեցել: 

Այսօր էլ Մարտի 1-ի իրավահաջորդներն էին միջնորդություն ներկայացրել ՍԴ՝ Քոչարյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: 

Սահմանադրական դատարանի 9 անդամներից 3-ի լիազորությունները դադարել են հունիսի 26-ին ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխություններով, Արեւիկ Պետրոսյանը եւ Հրայր Թովմասյանը արձակուրդում են, Վահե Գրիգորյանը չի մասնակցում Քոչարյանի վերաբերյալ նիստերին, եւ նրա մասնակցության անհնարինության վերաբերյալ դատարանի աշխատակարգային որոշում կա: Ստացվում է, որ նիստին կարող էին մասնակցել միայն Արման Դիլանյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արայիկ Թունյանը: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր նվազագույնը 5 դատավորի ներկայություն:

Տպել
3002 դիտում

Գալստանյանի և նրա շարժման աջակիցների սիրո մասին իրարամերժ հայտարարությունները (տեսանյութ)

Սլովակիան հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ Լուբոշ Բլահան՝ Հակոբ Արշակյանին

Թող գան, վերցնեն, ով ցանկանում է. Բագրատ Գալստանյանը՝ շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին փոխանցելու մասին

2023-ին Հայաստանում 12-ամսյա գնաճը նվազել է 8.9 տոկոսային կետով. քննարկվել է ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին

Հայաստանում այս տարվա սկզբից կարմրուկի 399 դեպք է գրանցվել. կան հոսպիտալացվածներ

Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը

Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպան

Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները

Տարածվող տեղեկությունները, թե հանրապետությունում փակ փողոցներ կան, չեն համապատասխանում իրականությանը

Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից 5 ըմբիշ կմասնակցի. հայտնի են նրանց անունները

Բագրատ Գալստանյանի հանրահավաքը Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց

Դադարեցվել են ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները. հայտնի է՝ ով է փոխարինելու նրան

Արման Բաբաջանյանն անդրադարձել է իրեն առնչվող փաստական տեղեկություններին

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Տավուշցիները մեզ ասել են՝ եթե իմանային սահմանազատումն այսպես է՝ ինչի՞ համար էին բողոքում. պատգամավոր

Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել. Հանրապետությունում փակ փողոցներ չկան

Վրաստանի խորհրդարանի մուտքը բացելու համար բերման է ենթարկվել մի քանի տասնյակ ցուցարար

6 հարկանի շենքի տանիքում աշխատող երիտասարդն ընկել է ավտոմեքենայի վրա. նա հիվանդանոցում մահացել է

Իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ․ Ղալումյանը՝ Գալստանյանի մասին

Նիկոլ Փաշինյանը և Յան Բորգը քննարկել են ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ պաշտպանել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Մենք կաջակցենք Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի կարողանան կայուն և համապարփակ խաղաղության հասնել. ԵԱՀԿ նախագահ

Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

Աղբամաններով փողոցը փակած անձը հարվածներ է հասցրել քաղաքացու մեքենային

Կասկած չկա, որ միջոցների մեջ խտրություն չդնող ոհմակը որոշել է հասնել ՀՀ պետականության ջախջախմանը ներսից. Բաբաջանյան

Համոզված ենք, որ խաղաղության պայմանագրի կնքմամբ կարող է վերջ դրվել երկարամյա հակամարտությանը. Միրզոյան

Տղամարդը շրջել է լիցքավորված ատրճանակով, փամփուշտներով, պարսատիկով ու դանակներով

Պետք է պահպանել ԵԱՀԿ արդիականությունը՝ որպես հակամարտությունների լուծման հարթակ․ Իեն Բորջին

Ցավոք, մեր տարածաշրջանը զերծ չէ լրջագույն մարտահրավերներից, որոնք խաթարում են ԵԱՀԿ առանցքային սկզբունքները. Միրզոյան

Քասախում վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել

«Քրիստոնյա՞ ես, հա, «հ...մփ արա». Գալստանյանի աջակիցները հայհոյում, վիրավորում և թքում են քաղաքացիների վրա (տեսանյութ)

Երևանում փակ փողոցներ չկան. հայտնի է բերման ենթարկված անձանց թիվը

Մարդկանց սակավության պատճառով Գալստանյանի աջակիցները փողոցը փակել են ինքնագլորներով (տեսանյութ)

Բագրատ Գալստանյանի համակիրները անկառավարելի վարք են դրսևորում, հարձակվում քաղաքացիների վրա (տեսանյութ)

Կալանավորը ՔԿՀ-ից տեղափոխվել է բժշկական կենտրոն, սոնոգրաֆիայի սենյակում փորձել են թմրանյութ փոխանցել

Բակային հատվածներում հանգիստ լուսավորություն է պետք․ Ավինյան

Մետրոպոլիտենն անցել է ժամը 07։00-ից մինչև 24:00-ը աշխատանքային գրաֆիկին

ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Հայաստան