ՀՀ ֆուտբոլի առաջնությունում պայքարն ավելի է թեժանում. 2 տուր ու չեմպիոնության 3 թեկնածու

ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի 2019-20 առաջնության ավարտից ընդամենը 2 տուր առաջ 3 թիմ պայքարում է չեմպիոնության համար: Եթե մինչեւ անցած տուրը հիմնական հավակնորդները տեսականորեն «Շիրակն» ու գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» էին, որոնք 45-ական միավորով համապատասխանաբար առաջին ու 2-րդ տեղերում էին, «Նոան» էլ առաջին հայացքից պետք է խանգարողի դերում լիներ, ապա երեկ՝ հուլիսի 2-ին, կայացած 26-րդ տուրից հետո «Նոան» ամբողջովին միացավ պայքարին: Այս թիմը միավորների քանակով ընդհուպ մոտեցավ առաջատարներին:

Երեկվա տուրում միակ թիմը, որը հաղթանակ տարավ, հենց «Նոան» էր: 1:0 հաշվով առավելության հասավ մրցանակային խմբի հետնապահ «Արարատի» նկատմամբ: Այս գոլն ընդհանրապես միակն էր տուրում, քանի որ «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ» ու «Շիրակ» - «Լոռի» հանդիպումներն ավարտվեցին 0:0: Առաջատարներն ընդամենը 1 միավոր ավելացրին իրենց պաշարին, իսկ «Նոան» միավորների քանակը հասցրեց 45-ի ու հիմա ընդամենը 1-ով է զիջում նրանց: Ստացվել է այնպես, որ մնացած 2 տուրերում «Նոայի» մրցակիցները հենց այս թիմերն են, ու եթե 2 հաղթանակ տանի, չեմպիոն կդառնա:

Մրցաշարային աղյուսակի վերջնական դասավորության միակ հստակությունն այս պահին այն է, որ «Արարատը» վերջին հորիզոնականից ոչ մի տեղ չի շարժվի: Ունի 33 միավոր ու 5-րդ տեղում ընթացող «Լոռիից» հետ է մնում 7-ով, այսինքն՝ անգամ 2 հաղթանակն այս թիմին վեր չի բարձրացնի: Իսկ «Լոռին» ու 41 միավորով 4-րդ տեղը զբաղեցնող «Ալաշկերտը» մինչեւ վերջ կռիվ կտան եվրագավաթների ուղեգրի համար:

Այս պահին եվրագավաթներում իրենց տեղն ապահովել են «Շիրակը», «Արարատ-Արմենիան» ու «Նոան»: 1 տեղ մնում է, ու դրան հավակնում են «Ալաշկերտն» ու «Լոռին»: Հենց հաջորդ տուրի կենտրոնական խաղերից մեկում նրանք կփորձեն պարզություն մտցնել այդ հարցում: 27-րդ տուրը կկայանա հուլիսի 6-ին ու 7-ին: Տուրի մյուս խաղում կմրցեն «Արարատները», կենտրոնական հանդիպումներից մյուսում էլ «Նոայի» մրցակիցը կլինի «Շիրակը»:

Վերջին՝ 28-րդ տուրը հուլիսի 14-ին է: Դրա շրջանակներում կկայանան «Շիրակ» - «Ալաշկերտ», «Լոռի» - «Արարատ» ու «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղերը: Մինչեւ այդ՝ հուլիսի 10-ին, Հայաստանի Գավաթի եզրափակչում «Նոա» - «Արարատ-Արմենիա» խաղում կպարզվի եվրագավաթային ուղեգրերից մեկի ճակատագիրը:

Ինչ վերաբերում է առաջնության անցումային խմբին, ապա այնտեղ խաղերն ավարտվել են: Առաջին տեղը զբաղեցրել է «Ուրարտուն» 33 միավորով: Նրան հաջորդում է «Փյունիկը», որը 1 միավոր պակաս է վաստակել: «Գանձասարն» էլ իր հերթին 1 միավորով զիջում է «Փյունիկին» ու 31 միավորով 3-րդն է: Այս աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներառում է նաեւ «Երեւանին»: Առաջնության ձմեռային դադարի ընթացքում թիմը դուրս եկավ պայքարից, սակայն նրա գրանցած ցուցանիշները, ըստ կանոնակարգի, պահպանվեցին, քանի որ անակցրել էր հանդիպումների 50%-ից ավելին:

Տպել
2396 դիտում

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել