Գագիկ Ծառուկյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. նյութերի մի մասը փոստից դատարան չէր հասել

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ վերաքննիչ բողոքների մի մասը փոստի միջոցով է փոխանցվել եւ դատարան դեռ չէր հասել, քանի որ նիստը կարճ ժամկետում էր նշանակվել. «Ուստի հնարավոր չէր այս պահին նիստը շարունակել, որեւէ քննություն, ըստ էության, տեղի չունեցավ»: Բողոքներին ծանոթ չէր նաեւ մեղադրող կողմը. ըստ պաշտպանների՝ դրանք դուրս են եկել փոստից, սակայն նրանց դեռ չէին հասել:

Պաշտպանները հերթական անգամ պնդեցին, որ առկա չէ հիմնավոր կասկածը, որ Գագիկ Ծառուկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, ըստ նրանց՝ դրա վերաբերյալ բավարար փաստեր չկան: Լրագրողի դիտարկմանը, որ դատարանն է, գործի նյութերից ելնելով, արձանագրել դրա առկայությունը, պաշտպանն ասաց. «Դա դատարանի գնահատականն է, դրա համար կա վերադաս ատյան, որը իր գնահատականը կտա»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանի որոշման մեջ ուղիղ արձանագրված է, որ չկա որեւէ փաստական տվյալ, որը կվկայի, որ Ծառուկյանը որեւէ մեկին կաշառք է տվել, եւ եթե անձամբ անելու տվյալ չկա, ապա պետք է որեւէ մեկին հանձնարարի, տեղյակ լինի, բայց փաստական տվյալներով նույնիսկ այդ հանգամանքը չի հաստատվում. «Մենք պնդում էինք, որ մինչ կալանավորման միջնորդությունը առերեսում կատարվի այն անձի հետ, որի ցուցմունքը հիմք էր հանդիսացել հիմնավոր կասկածի համար, չկատարվեց, դրանից հետո կատարվեց, եւ եւս մեկ անգամ հաստատվեց, որ Ծառուկյանը որեւէ մեկին չի ասել, որ կաշառք տան, չի իմացել դրա մասին, ընդամենը այդ անձին ասել է, որ ընտրությունների համար անհրաժեշտ ծախսերի համար դիմի գրասենյակ, նա էլ դիմել է, եւ մնացած պրոցեսները չեն կարող կապել Ծառուկյանի հետ, ասում են՝ Վարդենիսում ինչ-որ անձինք կաշառք են ստացել, մինչ այս էլ են ընտրակաշառքի դեպքեր եղել, ո՞ր կուսակցության ղեկավարին են դրա համար մեղադրանք առաջադրել»,- ասաց նա: Ըստ պաշտպանի՝ այդ ենթադրական բնույթի ցուցմունքը, որ դրվել էր նախապես, առերեսումից հետո հերքվեց:

Հարցին՝ 10.000-ական դրամները մտնո՞ւմ են բնականոն ծախսերի մեջ, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Ծառուկյանը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, առաջարկ չի արել, կաշառքի մասին խոսակցություն չի եղել»: Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն էր նման փաստաթղթեր հրապարակել, պաշտպանն ասաց. «Դրանցում կա՞ որեւէ փաստական տվյալ, որ Ծառուկյանը գիտի, հանձնարարել է որեւէ մեկին կաշառք տալ»: Հարցին՝ եթե գլխավորում է դաշինքը, այդ դեպքում առանց առաջնորդի իմացությա՞ն է դա տեղի ունեցել, Երեմ Սարգսյանը պատասխանեց. «Դրա համար պետք է լինի հակառակը հաստատող տվյալ, ձեր նույն ղեկավարությամբ վարույթն իրականացնող մարմինն է առաջնորդվում՝ ասելով՝ ինչպե՞ս կարող է նման դեպք լինի, եւ առաջնորդը չիմանա, շատ կներեք, եթե դուք դատարանում չեք կարողանում հակառակը ապացուցել, ուրեմն՝ հակառակն է, այսինքն՝ չկա անձի մասնակցություն, առնչություն, քանի դեռ չեք հիմնավորել, իսկ այդ ենթադրությունները անմեղության կանխավարկածի խախտում են»: Հարցին՝ իրենք հերքո՞ւմ են այն, որ այդ փաստաթղթերը կաշառք տալու մասին են, Երեմ Սարգսյանն ասաց, որ չի կարող բացառել, որ որեւէ մարզում ինչ-որ մասնավոր դեպքեր եղել են, բայց դա որեւէ կերպ չի կարող կապ ունենալ. «Այդ նույն տրամաբանությամբ ամբողջ խմբակցությանը կարելի է մեղադրանք առաջադրել, դա ողջամիտ կլինի՞»:

Երեմ Սարգսյանը նաեւ հայտնեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Աբրահամ Մանուկյանի Ծառուկյանի հետ կապված ոչինչ չի ասել, եւ չէր էլ կարող ասել: 

Բողոքի քննությունը նշանակվեց հուլիսի 7-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
2076 դիտում

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ