Չի կարող պատժաչափը կամ հարկի չափն ավելի լինել, քան մարդու հնարավորությունները․ Մանասերյան

Գույքահարկի ռեֆորմն անխուսափելիորեն բերելու է հարկադրված կացարանները վաճառելու փաստին, որովհետեւ այլընտրանք չի մնալու։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ակտիվ քննարկվող՝ Ազգային ժողովի կողմից ընդունված գույքահարկի ռեֆորմին։

Նշենք, որ այդ ռեֆորմով 2021 թվականի հունվարից 1-ից աստիճանաբար մինչեւ 2026 թվական անշարժ գույքի գույքահարկը կհամապատասխանեցվի անշարժ գույքի ներկայիս շուկայական արժեքներին։

Մանասերյանի կարծիքով՝ գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ բավականին խնդիրներ կան եւ դրանք մի քանի հարթություններում պետք է դիտարկել։

«Նախ՝ ժամանակի գործոնը, իմ խորին համոզմամբ հիմա պատեհ առիթ չէր նման հարց բարձրացնելու։ Դրանից զատ, շատ կարեւոր է, որպեսզի մենք օրենքի սոցիալական եւ տնտեսական գինը փորձենք հասկանալ։ Այս առումով վստահ չեմ, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակները մանրակրկիտ դա արել են եւ կարող են ներկայացնել։ Հնչել են հիմնավորումներ, դրանք ինձ ծանոթ են։ Բայց անկեղծ ասած, ի հարգանս բոլոր նրանց, ովքեր աշխատել են այս նախաձեռնության վրա, ես ավելի համոզիչ փաստարկներ կարող էի բերել»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ գույքահարկի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը մասնագիտական առումով թերի է. «Բայց սա չէ էականը, էականն այն է, որ սոցիալական եւ տնտեսական գինը բավական ծանր է սոցիալական արդարության սկզբունքի տեսանկյունից։ Նաեւ պետք է հաշվի առնել, թե ինչ նպատակ ենք դնում, ինչ խնդիր ենք ուզում լուծել։ Արդյոք դա այն իրավիճակի արդյունքը չէ, որ ցանկացած գնով հիմա փորձում ենք պետական գանձարանը համալրել»։

Մանասերյանն ընդգծեց՝ մի կողմից կարող են պետական գանձարանը նման հարկային վարչարարությամբ համալրել, սակայն մյուս կողմից անտեղի կավելանա սոցիալական լարվածությունը։

«Նաեւ տնտեսական առումով չեմ կարծում, թե շատ բարենպաստ վիճակ է ստեղծվում ե՛ւ գործարար միջավայրի ե՛ւ ներդրումների համար։ Կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նաեւ արհեստականորեն բերում են կամ կարող են բերել անշարժ գույքի շուկայական արժեքի անկման, քանի որ մեծ առաջարկ կառաջանա»,- նշեց նա։

Տնտեսագետի կարծիքով՝ կարիք կա մասնագիտական լայն շրջակաների հետ քննարկման, որից հետո կարելի է որոշում կայացնել. «Այդ քննարկումը ես չեմ տեսնում ինչպես բազմաթիվ շատ օրենքներում։ Կան օրենքներ, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որին ես մասնակցել եմ։ Բայց նման առանցքային նշանակություն ունեցող օրինագծերը կարծում եմ ավելի համակողմանի քննարկման կարիք ունեն»։

Դիտարկմանը` պատկան մարմինները նշում են, որ սա ոչ թե պետական բյուջեն լցնելու համար է, այլ համայնքային, Մանասերյանն արձագանքեց. «Մենք կարող ենք այդպիսի հիմնավորում բերել, բայց համայնքային խնդիրները դրանով միեւնույն է չեն լուծվում։ Նախ ես ուզում եմ անդրադառնալ այն խնդրին, որ բերվում է միջազգային փորձը։ Մատնանշվում է, որ տարբեր երկրներում հարաբերակցությունը շատ ավելին է քան մեզ մոտ։ Բայց նախ եւ առաջ պետք է ստացվող եկամուտները համադրելի լինեն հարկերի հետ։ Նույնը կարելի է ասել տույժ տուգանքների մասին, որոնք պետք է համադրելի լինեն մարդու ստացած եկամուտների հետ»։

Տնտեսագետն ընդգծեց՝ չի կարող պատժաչափը կամ հարկի չափն ավելի լինել, քան մարդու հնարավորությունները։

«Այս դեպքում մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը էականորեն զիջում է հիշատակվող երկրներին, որոնց փորձն է վկայակոչվում։ Մենք նախ խնդիր ունենք եկամուտները բարձրացնելու, հետո արդեն գանձելու։ Ես չեմ բացառում, որ շուկայական արժեք սահմանելով կլինեն մարդիկ, ովքեր այսօր բավարար եկամուտներ են ստանում եւ դա իրենց համար մեծ նեղություն չի լինի։ Բայց զգալիորեն ավելի շատ է այն մարդկանց գույքը, որոնց հարկելու են առանց հաշվի նստելու իրական եկամուտների հետ»,- ասաց նա։

Խոսելով այն մասին, թե համայնքային նշանակության հարցեր են լուծվելու, Մանասերյանը նշեց, որ մասնակիորեն կարելի էր անել. «Բայց վերցնենք մի քանի շատ ավելի հաջողված երկրների փորձը, որոնք մեզ հետ համադրելի են, օրինակ՝ Լեհաստանը։ Եթե մեզ շատ փորձենք համադրել ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Ճապոնիայի հետ, հաստատ կձախողենք, որովհետեւ ճանապարհ ունենք մինչեւ այդ հանգրվանին հասնելը»։

Տնտեսագետի խոսքով՝ Լեհաստանը Հայաստանին համադրելի վիճակում գտնվող երկիր է, ընդ որում, եթե 90-ական թվականների տնտեսական ցուցանիշները համադրենք, Հայաստանը շատ ավելի առաջանցիկ ցուցանիշներ ուներ։

«Բայց տեսեք ինչ է անում Լեհաստանը՝ համայնքային նշանակության ծախսերի այն մասը, որոնք զուտ համայնքային նշանակություն ունեն՝ դա այո՛, համայնքային բյուջեից եւ հավաքագրված հարկերից է ծախսվում։ Բայց, օրինակ՝ պետական նշանակության մշակութային օբյեկտների կամ հիվանդանոցների հետ կապված խնդիրները լուծելու համար այստեղ մասնակցություն է ունենում կառավարությունը՝ պետական բյուջեի այդ մասով։ Այսինքն կան բավական տարբեր մոտեցումներ՝ ողջամիտ լուծումներ, որը կարծում եմ պետք է հաշվի առնել։ Բոլորովին պետք չէ 1-2 երկրի փորձ տեղայնացնել, մենք ինքներս կարող ենք ճիշտ եւ արդար լուծումներ գտնել, եթե համախորհուրդ լինենք»,- ասաց Մանասերյանը։

Տպել
2640 դիտում

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին օրերին կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի