Հանրաքվեից առաջ էլ եմ ասել՝ ՍԴ դատավորները կարող են վիճարկել հարցերը․ Նիկոլայ Բաղդասարյան

Ես դեռ հանրաքվեից առաջ ասացի, որ ՍԴ դատավորները կարող են վիճարկել որոշումները դատական կարգով եւ հեգնանք լսեցի, թե ինչպե՞ս կարող է դատավորը Վարչական դատարանում հարցը վիճարկել։ Իսկ այսօր նույն դատավորները, որ հեգնում էին իմ կարծիքը, պատրաստվում են վիճարկել որոշումը՝ դիմելով Վարչական դատարան։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նա նաեւ ողջունեց դատավորների այդ որոշումը եւ շեշտեց, որ որեւէ առարկություն չունի այն մասով, որ դատավորներն իրենց իրավունքները պաշտպանելու խնդիր ունեն։ Նրա պնդմամբ՝ դա ցույց է տալիս իշխանության կամքը, որ այս ժամանակահատվածում, այս իշխանության օրոք դատավորները որեւէ խնդիր չունեն վիճարկելու իրենց խախտված իրավունքները։

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե ինչո՞ւ այսօր ԱԺ բերվեց ՍԴ դատարանի ու դատավորների հետ կապված մեկ այլ օրենքի նախագիծ, եթե դա կարելի էր անել նախորդ օրենքի նախագծի հետ միասին, Բաղդասարյանը մեջբերեց նախագծի համահեղինակ Սուրեն Գրիգորյանի պատասխանը։ Նրա պնդմամբ՝ հնարավոր չէր միասին բերել երկու օրենքի նախագիծ, քանի որ դեռ չէր եղել Սահմանադրության այդ փոփոխությունը։ «Անտրամաբանական կլիներ այդ սանկցիան ընդունել մինչ նախորդ օրենքի ընդունումը կամ զուգահեռ, քանի որ դեռ պարզ չէր, թե կմտնեն արդյոք այդ փոփոխություններն ուժի մեջ»,- ասաց Բաղդասարյանը։

Պատասխանելով նաեւ հարցին, թե ինչո՞ւ է խորհրդարանը նիստեր անում այն պարագայում, երբ արդեն կորոնավիրուսի հաստատված 8 դեպք կա, Բաղդասարյանը չթաքցրեց, որ խնդիր է տեսնում այստեղ։ Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ ոչ ոք չհիվանդանար, որ իրար մոտ չնստեին պատգամավորները, որ դահլիճն ավելի մեծ լիներ։ «Բայց երբ հասկանում ես, որ պետության կառավարման հետ խնդիրներ կան, եւ այդ խնդիրների մեջ դու՝ որպես պատգամավոր, դերակատարում ունես, կամովին ես ստանձնել այդ պաշտոնը, պարտավոր ես գալ նիստի եւ պարտքդ պետությանը, ժողովրդին կատարես»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ եթե չլիներ այդ պարտքը, բնական է, ավելի հաճելի էր գնալ տուն կամ մեկ այլ հաճելի վայրում նստել, որտեղ վարակվելու հավանականությունը քիչ է։

Հարցին, թե արդյոք պատասխանատավության չե՞ն ենթարկվի այն պատգամավորները, որոնք, վարակված լինելով, մասնակցել են նիստերին, Բաղդասարյանը պատասխանեց․ «Եթե փաստվի, որ պատգամավորը վարակված եկել է նիստի, քրեական օրենսգրքով պատասխանատվության կենթարկվի»,- ասաց Բաղդասարյանը։

Լրագրողներից մեկը նաեւ հիշեցրեց, որ Սիփան Փաշինյանը, որը նստել է վարակված պատգամավորի կողքին, շարունակում է գալ նիստերին։ Նա ասաց, որ կարող է թեստը մի քանի օր անց դրական ցույց տալ, թեեւ մեկ անգամ արդեն բացասական է ցույց տվել։ Բաղդասարյանը համաձայնեց այդ վարկածին եւ հավելեց, որ հենց սրանում է «Իմ քայլը» դաշինքի տարբերությունը, որ պատգամավորներն իրենց կյանքի, առողջության հաշվին փորձում են գալ աշխատանքի եւ կատարել քայլեր, որ ապահովվի պետության բնական գործընթացը։

Տպել
1654 դիտում

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան