Նար-Դոս փողոցում հասարակական նշանակության շենքը այսօր վճարում է 315 հազար դրամ, 2021-ին կվճարի 114 հազար դրամ․ Թունյան

30/06/2020 schedule12:40

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Մաշտոցի պողոտայում 1280 քմ հասարակական նշանակության տարածքը, որն ամենաիրացվելի վայրում է գտնվում, այսօր վճարում է 594 հազար դրամ գույքահարկ։

«Հիմա եկեք պատկերացնենք այդ 1280 քմ տարածքում կազմակերպվող գործունեությունը՝ թե՛ վարձակալության տալու դեպքում, թե՛ գործունեություն կազմակերպելու։ Արդյոք մենք համարո՞ւմ ենք, որ տարեկան 594 հազար դրամը ճշգրտորեն արտացոլում է այդ գույքի հետ կապված ծախսի մասնաբաժինը այդ գործունեության տեսակի մեջ։ Կարծում եմ՝ չափազանց թերագնահատված է։ Եթե հանկարծ այդ չափի ազդեցություն ունենար, ապա այդ շինության գործող կադաստրային արժեքը նույնիսկ մոտավորապես 200 մլն դրամ չէր լինի»,- ասուլիսի ժամանակ ասաց Ջանջուղազյանը։

Ի լրումն՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ մի քանի օրինակ բերեց, որն իր բնորոշմամբ գործարարների համար կարող է հաճելի անակնկալ լինել.

«Օրինակ՝ Երեւանի Կենտրոնում՝ Նար-Դոս փողոցում, հասարակական նշանակության շենքը, որն ունի 490 քմ տարածք, այսօր վճարում է մոտ 315 հազար դրամ տարեկան գույքահարկ, նոր հարկը կազմելու է մոտ 460 հազար դրամ, բայց դա վերջնարդյունքում։ Նա 2021-ին վճարելու է 114 հազար դրամ, 2022-ին՝ 137 հազար դրամ, 2023-ին՝ 160 հազար դրամ, 2024-ին՝ 228 հազար դրամ։ Միայն 5-րդ տարում՝ 2025 թվականին, այդ հարկը սկսելու է գերազանցել այսօրվա մակարդակը»,- մանրամասնեց Թունյանը։

Նա նշեց, որ Վարդանանց փողոցում կա 400 քմ հասարակական նշանակության շինություն, այսօր վճարում է շուրջ 300 հազար դրամ տարեկան գույքահարկ, վերջնարդյունքում վճարելու է 460 հազար դրամ, բայց 2021-ին վճարելու է 115 հազար դրամ։

«Ցանկը կարող եմ շատ երկար շարունակել, ուզում եմ ասել՝ բիզնեսը հասարակական նշանակության առաջիկա 2 տարիներին ավելի ցածր է գույքահարկեր վճարելու, քան հիմա է վճարում։ Սա նրանց համար զարգացման հնարավորություն է»,- ասաց Թունյանը։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն էլ իր հերթին ասաց, որ Կենտրոնում առանձին կանգնած արտադրական շինության 1 քմ-ի համար որպես բազային արժեք հաշվարկվել է 315 հազար դրամը։

Տպել
2105 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած