ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համալրումից հետո նոր պետք է ՍԴ նախագահ ընտրվի. Սուրեն Գրիգորյան

Այսօր խորհրդարանում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի քննարկման ժամանակ պատգամավորները հարցեր ուղղեցին նախագծի հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին։

Մասնավորապես՝ նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյոք ՍԴ-ն չի՞ ունենա նախագահ այնքան ժամանակ, մինչեւ չհամալրվեն դատավորիների թափուր տեղերը, Գրիգորյանը տվեց բացասական պատասխան։ Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ում շարունակում են պաշտոնավարել 6 դատավորներ, եւ կարգավորումներով նախատեսված է, որ մնացած 3 թափուր պաշտոնների համալրումից հետո նոր պետք է ընտրվի ՍԴ նախագահ։

«Եթե շատ ճշգրիտ լինենք, սա չի նշանակում, որ պետք է անպայման 9 դատավոր լինի, որ ընտրվի ՍԴ նախագահ, որովհետեւ տեսականորեն հնարավոր է, որ այս ընթացքում ինչ-ինչ պատճառներով 6 դատավորներից մեկի լիազորությունները կարող է դադարել»,- պատասխանեց պատգամավորը։

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հովհաննես Իգիթյանն իր հարցի ժամանակ մեջբերեց մի շարք իրավաբանների, այդ թվում՝ պատգամավորների խոսքերը, որ օրենքի այս փոփոխությունը պետք է ներկայացվեր միայն նախորդ օրենքի ընդունումից հետո։ Նա խնդրեց Գրիգորյանին եւս մեկ անգամ կրկնել, որ այս օրենքը հնարավոր էր ընդունել միայն հիմա՝ համապատասխան գործընթաց անցնելուց հետո։ Պատգամավորը սա ասաց այն բանի համար, որ բազմաթիվ մարդիկ փորձում էին շահարկել, թե «Իմ քայլը» թերացել է նախորդ օրենքի ներկայացման ժամանակ եւ հիմա փորձում է ուղղել այդ բացը։

Գրիգորյանը շեշտեց, որ այս հարցը դեռեւս Սահմանադրության փոփոխությունների մշակման փուլում է քննարկվել։ Նրա խոսքով՝ այս հարցը բխում է տրամաբանությունից, քանի որ եթե այս պահին առաջարկվող փոփոխությունները ածանցվում են սահմանադրական փոփոխություններից, որոնք ուժի մեջ են մտել արդեն, տրամաբանական չէր լինի դրանք բերել միաժամանակ, առավել եւս՝ դրանից առաջ, որովհետեւ պետք էր ունենալ փաստ, որ Սահմանադրությունը փոփոխվել է, ուստի կանոնակարգումների անհրաժեշտություն է առաջացել։

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Գրիգորյանն անդրադարձավ ՍԴ դատավորների նշանակման հաջորդականությունը փոփոխելու հետ կապված կետին։ Ինչպես հայտնի է, 9 դատավորների պաշտոնները համալրվում են 3 սուբյեկտների առաջադրմամբ եւ ԱԺ-ի ընտրության արդյունքում: Այդ 3 սուբյեկտներն են՝ ՀՀ նախագահ, ՀՀ Կառավարություն, դատավորների ընդհանուր ժողով։ Քանի որ այս պահին այդ կարգով ընտրվել է 2 դատավոր՝ Արման Դիլանյանը, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը, եւ Վահե Գրիգորյանը, որին ընտրել է նախագահը, որպեսզի հաջորդականությունը պահպանվի, «Կառավարությանն առաջ է բերվել»։

Գրիգորյանի կարծիքով՝ ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը մեծապես կլուծվի օրենքի այս նախագծով, սակայն միեւնույն ժամանակ նա չբացառեց, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության ապահովման համար խորհրդարանը կարող է կրկին օրենքի նախագծեր առաջարկել։

Տպել
3138 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը