Գույքահարկի ռեֆորմը բիզնեսի վրա կարող է խթանող ազդեցություն ունենալ․ Թունյան

30/06/2020 schedule11:35

Գույքահարկի ազդեցությունն այնքան չնչին է բիզնեսի վրա, որ դրա մասին անգամ խոսելու կարիք չկա։

Ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով բիզնեսի վրա գույքահարկի ռեֆորմի ազդեցությանը։

«Ավելին ասեմ՝ բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետեւ եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որեւէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա պահելը, գույքահարկ վճարելը ոչինչ չարժեր, որովհետեւ գույքահարկը շատ ցածր էր, այն գործարարը՝ սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, կանգնում է լուրջ խնդրի առաջ. իրենք պարզապես այդ գույքը չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել վարձակալության: Գույքահարկերի ավելացումը այդ չօգտագործվող գույքերի համար ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց սեփականություն հանդիսացող տարածքներ, կա՛մ դրանք աշխատացնել, կա՛մ վարձով տալ ու վաճառել այն մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործել»,- նշեց Թունյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հաշվարկե՞լ են կենտրոնում ապրող քանի թոշակառու կա, որոնք չեն կարողանա այդ գույքահարկը վճարել՝ Թունյանն ասաց, որ պրակտիկորեն անհնար է հաշվել, թե քանի մարդ նման վիճակում կլինի:

«Որովհետեւ մենք պետք է հստակ իմանանք, թե մեր համաքաղաքացիներից քանիսն են, որ ապրում են թանկարժեք բնակարաններում, իրենց գույքահարկը որքան է լինելու, հետո կարողանանք համադրել այդ մարդկանց իրական եկամուտների հետ, հասկանանք՝ նրանք իրականում, թոշակից բացի, այլ աղբյուր ունեն, թե չունեն»,- ընդգծեց նա։

Թունյանը նշեց, որ երեկ մի վիճակագրություն է ներկայացրել, որ ՀՀ-ում կա ընդամենը 9500 բնակարան կամ ընդհանուր բնակարանների 2,5 տոկոսը, որոնց գույքահարկը տարեկան 64 հազար դրամից բարձր է լինելու:

«Այսինքն, եթե 9500-ի մեջ կլինեն բոլորը թոշակառուներ, ինչը խիստ անհավանական է, այդ դեպքում կան տարբեր մեխանիզմներ: Եթե իրապաես մարդու եկամտի միակ աղբյուրը միայն թոշակն է, այդ թոշակն օրենքով արգելանքի տակ դրվելու ենթակա չէ: Բացի դրանից, կան այլ մեխանիզմներ. համայնքի ավագանին ունի իր գույքահարկի եկամուտների մինչեւ 10 տոկոսի չափով ֆոնդ, որով կարող է այդ շրջանակներում արտոնություն տալ կոնկրետ մարդկանց, չեղարկել գույքահարկը կամ հետաձգել կամ զեղչով ինչ-որ բաներ անել: Այդ 10 տոկոսը միանգամայն բավարար է՝ այդ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Այլ հարց է, որ այդտեղ պետք է թափանցիկության որոշակի չափորոշիչներ ապահովել, որովհետեւ ներկա պայմաններում համայնքապետները հնարավոր է՝ որոշակի զգուշավորություն ցուցաբերեն այդ համակարգը կիրառելիս, քանի որ վաղը, մյուս օրը կարող է մեկը գալ եւ ասել՝ քո բարեկամի գույքահարկն ես զիջել կամ հետաձգել»,- ասաց Թունյանը։

Տպել
1512 դիտում

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ վերջին օրերին կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի