Համախմբում՝ ընդդեմ օրենքի գերիշխանության

28/06/2020 schedule16:15

Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունները լրջորեն ալեկոծեցին Հայաստանի՝ առանց այն էլ ոչ հանդարտ ներքաղաքական կյանքը։ Ընդդիմադիր շրջանակները, հասկանալի է, միանգամից աշխարհով մեկ աղմուկ բարձրացրին, թե երկրում սահմանադրական կարգը տապալված է, Հայաստանը որպես պետություն կործանման եզրին է, երկրում հաստատվում է բռնապետություն եւ մեկ անձի բացարձակ գերիշխանություն, եւ այսպես շարունակ։ «Բացարձակ գերիշխանության» մասով ասվածի մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա, միայն թե խոսքը ոչ թե մեկ անձի, այլ օրենքի բացարձակ գերիշխանության մասին է։

Այո, Հայաստանում իշխանությունները փորձում են օրենքի բացարձակ գերիշխանություն հաստատել, եւ դա անում են բավականին կոշտ մեթոդներով։ Ինչու՝ որովհետեւ թավշյա մեթոդներով այդ արդյունքին հասնել չհաջողվեց։ Ընդ որում՝ այնպես չէ, որ կոշտ քայլերի դեպքում դրական արդյունքը երաշխավորված է, որովհետեւ օրենքի գերիշխանության հաստատման դեմ համախմբվել են բավականին հզոր կառույցներ՝ իրենց ֆինանսական ու մեդիա ռեսուրսներով։ Մեծ հաշվով՝ համախմբվել են բոլոր նրանք, ում ձեռնտու էր նախկինում գործող «արտոնյալներին՝ ամեն ինչ, մնացածներին՝ օրենք» սկզբունքը։ Համախմբվել են, որովհետեւ եթե  օրենքի բացարձակ գերակայություն հաստատվի, իրենք այլեւս չեն կարողանա ոչ ընտրակաշառք բաժանելով խորհրդարանում հայտնվել, ոչ գաղտնի ֆինանսավորմամբ լրատվամիջոցներ պահել ու հանրային կարծիք ձեւավորել, ոչ մարդկանց զոռով քշել հանրահավաքների, ոչ հարմար գներով դատարաններից արդարադատություն կամ գոնե խափանման միջոցի փոփոխություն գնել, ոչ արտոնյալ պայմաններով բիզնես-գործունեություն ծավալել, ոչ «հաճախորդացման» միջոցով քաղաքական գործունեությունը կապիտալիզացնել... Պարզ ասած, օրենքի գերիշխանության դեպքում նրանք պարզապես պարապ կմնան՝ արդարադատության առջեւ կանգնելու խիստ մտահոգիչ հեռանկարով։ Ու հենց այդ հեռանկարն է, որ նրանց ստիպում է դուրս գալ «վերջին կռվի»։ Հիմա կամ երբեք, որովհետեւ կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարումից հետո ընդհանրապես շանս չեն ունենալու։ Մնացածը ՝ սահմանադրական կարգի վերականգնում, բռնապետության հաստատման կանխում, ժողովրդավարության համար պայքար եւ այլն, դատարկ խոսքեր են։ Շղարշ, որը պիտի քողարկի պետական հեղաշրջում իրականացնելու նրանց մտադրությունը։

Այսինքն՝ քողարկելու մասին արդեն առանձնապես չեն էլ մտածում։ Նրանցից մեկը, օրինակ, հրապարակավ հայտարարում է, թե քանի որ օրենքի շրջանակներում այս իշխանություններին փոխել հնարավոր չէ, պետք է գրավել եւ՛ Ռադիոտունը, եւ՛ Հեռուստատեսությունը, եւ՛ պետական պահպանման մյուս օբյեկտները, ու սրանց վռնդել իշխանությունից, մյուսներն ամենայն հավանականությամբ փակ դռների ետեւում հենց սրա «ճանապարհային քարտեզն» են մշակում, երրորդը խոհանոցից «հեռավար» հրահանգներ է տալիս իր քարոզչական թիմին, չորրորդը հրապարակավ «քֆուր է ուտում», որ մինչեւ վերջ կգնա...

Թե ինչով կավարտվի այս ամենը՝ դժվար է ասել, բայց առայժմ ամեն ինչ «Մկների ժողովն» է հիշեցնում. բոլորը միմյանց վճռական գրոհի նետվելու կոչեր են անում, բայց «զանգ կախողը» չկա։ Ու գիտե՞ք ինչու։ Որովհետեւ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ նախ՝ իրենց ծրագրածն անօրինական է, եւ երկրորդ՝ հասարակությունն իրենց չի աջակցի։ Դրա համար էլ մնում է միայն տեսախցիկների առջեւ հոխորտալը։ Որովհետեւ այդպես ավելի ապահով է։

Տպել
2896 դիտում

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է