Բաժանարար գիծն օրենքի և ապօրինության միջև է

27/06/2020 schedule13:39

Եվ այսպես, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդես է եկել «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձեւավորելու նախաձեռնությամբ եւ շտապ խորհրդակցություններ է սկսում «պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ»: Կարելի էր, իհարկե, ոչ թե պարզապես կոմիտե ստեղծել, այլ արտակարգ կոմիտե (ՉեԿա), բայց շատ ավելի կարեւոր է այն, թե կոնկրետ որո՞նք են պետության ապագայով մտահոգ հասարակական-քաղաքական ուժերը, եւ կոնկրետ ի՞նչն է նրանց մտահոգության պատճառը։

Եթե հաշվի առնենք, որ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ու քաղաքական նպատակները հիմնականում համահունչ են նախկին իշխանությունների ու նրանց օրոք «իրենց լավ զգացած» շրջանակների նպատակների հետ՝ կարելի է մեծ ճշգրտությամբ կանխատեսել, թե ում հետ է պատրաստվում «շտապ երկխոսել» պրն Վանեցյանը։ Ընդորում՝ նրա հաշվարկներն արդարացված են, որովհետեւ  «մտահոգ» հասարակական-քաղաքական ուժերի պակաս չկա։ Գործող իշխանություններն արդեն անցնում են բոլոր սահմանները եւ այնտեղ են հասել, որ ուզում են պատասխանատվության ենթարկել նախկինում կատարված աղմկահարույց հանցագործությունների բոլոր առանցքային մասնակիցներին՝ հաշվի չառնելով ոչ նրանց տարիքը, ոչ ֆինանսական կարողությունները, ոչ նրանց անցած «հերոսական ուղին»: Համաձայնվեք՝ հեչ դիմանալու բան չէ։

Առաջ՝ էլի ոչինչ։ Ընտրությունների ժամանակ թույլ չտվեցին ընտրակաշառք բաժանել՝ իրենք մի կերպ հանդուրժեցին, մենաշնորհների ու բիզնես-քվոտաների դեմ պայքար սկսվեց՝ատամները սեղմած մի կերպ դիմացան, օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, որ ժամանակին միայն թղթի վրա էր, կամաց-կամաց սկսեց գործել՝դա էլ մի հնարով կուլ տվեցին, բայց բոլոր հարցերում բացառապես օրենքով առաջնորդվելն արդեն այն կաթիլն էր, որը լցրեց նրանց համբերության բաժակը։ Հապաղել էլ չի կարելի, որովհետեւ, ինչպես հայտնի անեկդոտում է ասվում՝ «էսի կամաց-կամաց իրանց տներին ա մոտենում»:

Այստեղից էլ՝ շտապ խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Իսկ ինչո՞ւ լարվածությունը հասավ այն կետին, որ կոշտ առճակատման հեռանկարն անխուսափելի է թվում։ Ըստ երեւույթին սրանում մեղքի իրենց բաժինն ունեն եւ՛գործող իշխանությունները, եւ՛ տասնամյակներ շարունակ երկիրը թալանած կոռուպցիոն համակարգի առանցքային  «շահառուները»:

Նախկինները հույս ունեին, որ հեղափոխականի շխանությունները մի քանի ամիս մեծ ոգեւորությամբ ինչ-որ ձեւական փոփոխություններ կանեն, հետո կամաց-կամաց կհարմարվեն իրենց նոր կարգավիճակին, կոռուպցիոն համակարգը կազմաքանդելու փոխարեն կղեկավարեն այն, ամեն ինչ կշարունակվի առաջվա պես, իրենք էլ հեղափոխականների հետ լեզու կգտնեն ու քայլ առ քայլ կվերականգնեն իրենց նախկին արտոնյալ վիճակը։ Եվ իհարկե՝ սխալվեցին։ Իշխանությունները, պարզվեց, իսկապես մտադիր են արմատական փոփոխություններ իրականացնել։

Իշխանություններն էլ իրենց հերթին հույս ունեին, որ նախկինները դասեր կքաղեն հեղափոխությունից, կհամակերպվեն այն մտքին, որ ժողովուրդն իրենց վերջնականապես է մերժել, կհարմարվեն նոր իրողություններին եւ բիզնեսի ոլորտում կամ քաղաքականության մեջ կընդունեն խաղի նոր կանոնները։ Եվ իհարկե՝ իշխանությունները նույնպես սխալվեցին։ Նախկինները, պարզվեց, խաղի նոր կանոններն ընդունելու ոչ մի ցանկություն չունեն եւ մտածում են բացառապես անցյալը վերադարձնելու ուղղությամբ։

Ցավոք՝ արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ ամեն գնով հեղաշրջում իրականացնել ցանկացողները համախմբվում են, ու դա ստիպում է, որ իշխանությունների կողմնակիցները նույնպես համախմբվեն։ Միակ մխիթարությունն այն է, որ բաժանարար գիծը ոչ թե հասարակության տարբեր հատվածների միջեւ է, այլ օրենքի եւ ապօրինության։

Տպել
3028 դիտում

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը