Ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում. «Լուսավոր Հայաստանը» չի միանա «Բարգավաճ Հայաստանի» դիմումին, նոր դիմում են գրում

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ՍԴ դիմելու հարցով կազմակերպված ստորագրահավաքին. այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն՝ այլ հիմքերով։

«Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահմանադրական փոփոխություններ ընդունեց, հետո Սահմանադրությունը խախտեց եւ նախագիծը չուղարկեց ՍԴ եւ հետո շատ արագ ընդունեց երկրորդ ընթերցմամբ: Այնուհետեւ նաեւ ԱԺ կանոնակարգում փոփոխություն կատարեց՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության վրա տեղի ունեցած ասպատակության վերաբերյալ իրավական գործընթացներ կսկսեն:

Ասուլիսին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց այն խախտումների մասին, որոնց վերաբերյալ նպատակ ունեն սկսել իրավական գործընթաց.

«Մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկեին Սահմանադրական դատարան: Սա ակնառու խախտում էր եւ պետք է դառնա քննության առարկա: Խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասը: Մյուս կարեւորագույն խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ խմբակցությունն իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել, ինչը եւս Սահմանադրության խախտում է»,- նշեց իրավաբան պատգամավորը:

Խոսելով ԲՀԿ-ի նախաձեռնության մասին՝ Սիմոնյանը նկատեց, որ վերը նկարագրված խախտումների համար ԱԺ պատգամավորների 1/5-ը չի կարող դիմել ՍԴ, քանի որ Սահմանադրության հեղինակները ի սկզբանե որոշել են, որ Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ պետք է դիմի Ազգային ժողովը:

«Արդյոք ԱԺ-ն իրավունք ունե՞ր չդիմել ՍԴ, թե՞ ոչ: Այստեղ է վեճի էությունը: Այս պահանջների վրա էլ մենք պետք է առաջ գնանք: Հանրությունը մեկ այլ հարց էր բարձրացնում, որ պետք է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, մինչդեռ պետք է նշեմ՝ այդ դրույթը չի կարող 1/5-ը վիճարկել ՍԴ-ում, որովհետեւ սահմանադիրը այն ժամանակ այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցը որոշելու: Սա տարրական գիտելիքների արդյունք պետք է լիներ, եւ չեմ կարծում, որ շատ խոր գիտելիքներ պետք է ունենալ այս բնագավառում՝ սա հասկանալու համար: Եթե մեր քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ՝ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ հասարակությանը եւ իշխանության խոսքին հավատացող մարդկանց շրջանում ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»,- շեշտեց բանախոսը:
Տարոն Սիմոնյանը նկատեց՝ եթե որեւէ ուժ իրավունքի գերակայությունը ոտնակոխ է անում, ապա դա բումերանգի էֆեկտով հետ է գալիս այն մարդկանց առջեւ, որոնք որ դա իրականացնում են, ինչին մենք ականատես եղանք նախկին իշխանությունների նկատմամբ:

Վերջինս վստահեցրեց՝ իրենք այդ օրենքը ՍԴ-ում կվիճարկեն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն քննարկի Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումը:

«Էս հարցով զբաղվողները (նկատի ունի Սահմանադրության փոփոխություններով-խմբ.) պնդում են, թե իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, եւ դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ երկրորդ նախագահի գործի: Մենք մինչ այս պահը որեւէ ձևով չենք արձագանքել նման պնդմանը: Հենց այն օրը, որ օրը ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է արել եւ որոշել երկրորդ նախագահին առնչվող գործի քննության օրը, եթե չեմ սխալվում, հուլիսի 7-ին են նշանակել: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Դիմումի վրա կաշխատենք մինչեւ այն պահը, երբ այդ գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի: ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմում»,- նշեց Մարուքյանը:

Նա հավելեց, որ իրենց՝ ՍԴ դիմելու առնչությամբ խոսել են ԲՀԿ-ի հետ, եւ վերջիններս ասել են, որ միակամ են։ Մարուքյանը կարծում է՝ ԲՀԿ-ն կմիանա իրենց։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Դրա արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել՝ որպես ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները ուղարկվում են թոշակի:

Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահը չպիտի ստորագրի: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգ»-ի փոփոխությունը, որից հետո ԱԺ նախագահի հրապարակմամբ այն ուժի մեջ կմտնի:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։

Տպել
1987 դիտում

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել