Ջավախքի դիմորդների նամակը քննարկվում է. օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդները եւս ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման

Կորոնավիրուսով պայմանավորված, երբ փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը, խնդիր է առաջանում նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ միասնական քննություններին մասնակցելու հարցում։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող ջավախքցի մի քանի տասնյակ դիմորդներ խնդրանքով դիմել են Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: 

Այս մասին տեղեկանում ենք Jnews.ge կայքից։

Ըստ սկզբնաղբյուրի՝ դիմորդների հավաքական նամակում նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը եւ մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ եւ ստեղծել քննական հանձնաժողով եւ քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի եւ ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի Հանրապետության բուհերում»:

Մեզ հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ իսկապես առկա է խնդիր, եւ հարցն այժմ քննարկման փուլում է։

Դեռեւս պատասխան չկա, սակայն մեկ բան հստակ է՝ Վրաստանի տարածքում քննական կենտրոն չի ստեղծվի, քանի որ մեր երկրի քննությունն է: Այն առցանց տարբերակով եւս չի կարող իրականացվել։

Գրիգորյանի խոսքով՝ ավանդաբար այստեղ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցել են մեր դպրոցների շրջանավարտները, երկրոդ փուլին՝ բանակից զորացրվածները, քոլեջների շրջանավարտներն ու արտերկրի՝ այդ թվում Ջավախքի հայկական կրթօջախների շրջանավարտները։ Այս երկրորդ փուլում, քանի որ միշտ ավելի քիչ մասնակցություն է եղել, կենտրոնները եղել են հիմնականում Երեւանում։

Այժմ քանի որ մեկ միասնական փուլ է լինելու, քննարկվում են մի շարք տարբերակներ։ Դրանցից մեկն այն է, որ դիմորդներն այստեղ Ջավախքին ամենամոտիկ վայրերում քննություն հանձնեն, որպեսզի գալն ավելի հարմար լինի, օրինակ՝ Շիրակի մարզի քննական կենտրոններում։ Այս տարբերակը դեռեւս քննարկվում է։

Հավելենք, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի՝ օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետեւյալ ժամկետներում՝

  • անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ.
  • վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ սեպտեմբերի 25-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13ից մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ,
  • հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ նոյեմբերի 20 -ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ:

Ի դեպ փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են դիմորդի, նրա լիազորված անձի կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից, կարող են ներկայացվել օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։

Անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝ դիմում, բժշկական տեղեկանք`ընդհանուր առողջական վիճակի մասին, անձնագրի պատճեն, ծննդյան վկայականի պատճեն, կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճեն, լուսանկար, ինքնակենսագրություն, հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:

Այս ամենը պետք է ներկայացնել առցանց՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

ԿԳՄՍ նախարարությունից հավելել են, որ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ վերոնշյալ դիմորդների գիտելիքների ստուգման ժամանակացույցը կարող է փոփոխվել, իսկ ՀՀ մուտք գործող անձինք (այդ թվում՝ օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդներ) ենթակա են 14-օրյա ինքնամեկուսացման:

Տպել
1816 դիտում

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին