2005 թվին իմ ժողովուրդը հաստատել է՝ Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով մինչեւ 70 տարի․ ՍԴ անդամ

«Ես փողոցից չեմ եկել էս շենք: Էս շենք ես 1997 թվականին եմ եկել ԱԺ-ի ընտրությամբ եւ ամենաշատ ձայներն եմ հավաքել: 2005-ին իմ ժողովուրդը հաստատել է, որ՝ «Թոխյան, դու կարող ես շարունակել այն նույն պայմաններով, ինչով 1997-ին քեզ նշանակել ենք»: Պայմանը շատ պարզ է եղել. բոլորս մինչև 70 տարի: 2015-ին ժողովուրդը եկել է, հանրաքվեով նույն պայմանը հաստատել: Թե հիմա ինչի է պառլամենտը ուզում ժողովրդի ասածը վերափոխի, իրենց հարցրեք»:

Այս մասին ասյօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը:

Հիշեցնենք՝ Սահմանադրության փոփոխություններով ՍԴ երեք անդամներ, որոնք այդ պաշտոնում աշխատել են 12 տարուց ավելի, ուղարկվում են թոշակի: Նրանց թվում է նաեւ Ֆելիքս Թոխյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ դատավորների համար պայմանը այն ժամանակ շատ պարզ է եղել՝ բոլորը մինչև 70 տարեկան պետք է աշխատեին։ «2015 թվին ժողովուրդը նորից հանրաքվեով նույն պայմանը հաստատել է: Կրկնում եմ՝ ժողովուրդն է հաստատել: Թե հիմա պառլամենտն ինչու է ուզում վերափոխել ժողովրդի ասածը, դա իրենց հարցրեք: 1997 թվականին, երբ մեզ նշանակել են, ես եղել եմ 40 տարեկան լակոտ: Այսօր ցանկացած դատավոր ունի օրինական ակնկալիքներ, որ եթե ինքն իրեն օրինապաշտ է պահում, օրենքներ չի խախտում, այլ պաշտոն չի զբաղեցնում, իրավունք ունի մինչև իրեն թույլ տրված տարիքն աշխատել։ Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել՝ դու այլևս դատավոր չես»,- ասաց Ֆելիքս Թոխյանը:

ՍԴ անդամը հավելեց, որ նույնանման իրավիճակ է եղել նաև Հունգարիայում եւ խորհուրդ տվեց տեսնել, թե Եվրադատարանը ինչ լուծում է տվել հարցին:

«Ես խնդրում եմ՝ հարցի էությունը հասկացեք իմ և մյուս կոլեգաների անհատական, մարդկային տեսակետից: Չի կարելի մի օր քնել, մյուս օրն արթնանալ ու ասել՝ դու դատավոր չես»,- նշեց Թոխյանը:

Թոխյանի կարծիքով՝ հանրաքվեն, որ նշանակվել էր ապրիլի 5-ին, հնարավոր էր անել, քանի որ դեռ կորոնավիրուսային իրավիճակն այսպիսին չէր։ Նա օրինակ բերեց Արցախի նախագահի ընտրությունները, որտեղ երկու փուլով արվեցին ընտրություններ, եւ որտեղ այժմ վիճակը Հայաստանից 10 անգամ լավ է։

Դիտարկմանը՝ ԱԺ-ն չի դիմել ՍԴ, քանի որ կարող էր շահերի բախման խնդիր առաջանալ, ինչին ի պատասխան՝ Թոխյանը կոչ արեց ծանոթանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը։ Նրա պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովը գրել էր, որ ոչ մի շահերի բախում այդ հարցում չկա։ «Դու կարաս ասես, որ ես եթե կոֆե եմ խմում, հարեւանի շահերի բախում ա։ Դա ուրիշ խնդիր ա»,- ասաց ՍԴ անդամը։ «Ես կգնամ էլի, ոչ մի խնդիր չունեմ, մեզնից հետո ստեղ պիտի գան, իշխանության փոխվելուց հետո էն նոր իշխանությունն ի՞նչ է անելու, ասելու է՝ մերոնք չեք, էս անգամ 3 հոգի են հանում, նրանք 10-ին հանեն, տենց չի լինի»,- ասաց Թոխյանը՝ հավելելով, որ իր կյանքում դեռ նման իրավիճակի մեջ չի հայտնվել։ Թե ինչ իրավիճակ, ՍԴ դատավորն ասաց, որ պետության դեմ պայքարելու իրավիճակը։

Թոխյանը նաեւ ընդունեց, որ շատ թերություններ, որ հիմա առկա են, գալիս են այսօրվա Սահմանադրությունից։ Սահմանադրական հանձնաժողովը միակն է, որին Թոխյանը չի անդամակցել։ Նրա խոսքով՝ ինքը դեմ է եղել Սահմանադրությանը։ «2015 թվականին եկա արտասահմանից, իմացա՝ ինչ ենք դրել եւ դեմ հելա Սահմանադրության մի քանի կետերին»,- ասաց Թոխյանը։ Այդ կետերից մեկը, որին նա դեմ է եղել, անցումն է պառլամենտական կառավարման համակարգին։ Դրա պատճառը, ըստ Թոխյանի, շատ պարզ է՝ ՀՀ-ում չկան կայացած կուսակցություններ։

«Ինձ 97 թվին խաբին, ամբիոնի վարիչից բերին ՍԴ, բայց ես պետական պաշտոն կյանքում չեմ զբաղեցրել, սաղ կյանքս եղել եմ սոված գիտնական»,- եզրափակեց Թոխյանը։

Տպել
3602 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը