«Պաշտպանների շահը ապացույցներին անցնելը բացառելն է»․ Քոչարյանի գործով դատախազը՝ նիստերի ձգձգման մասին

«Պաշտպանական կողմի շահը դատական նիստերը ձգձգելն է, դատաքննության եւ ապացույցներին անցնելը բացառելը»։

Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստի հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ նույն պնդումը անում են պաշտպանները՝ հավելելով, որ ձգձգում նկատում են նաեւ դատավորի կողմից՝ պնդելով, որ իրենք ջուր-մեղադրանքը ջախջախելու են, Բաղդասարյանն արձագանքեց․ «Երբ մենք կմտնենք դատաքննության, մի անգամ էլ ասեմ՝ կտեսնենք՝ ինչն է ջուր եւ ինչն է ջախջախվում, այդպիսի հայտարարությունները եւ իրենց վարքագիծը իրար չեն համապատասխանում․ եթե նույնիսկ իրենք հայտարարում են, որ մեղադրանքի կողմն է ձգձգում գործի քննությունը, պետք է մատնանշեն մի արարք, որ մեղադրանքի կողմը կատարել է»,- ասաց Բաղդասարյանը՝ պնդելով, որ չի եղել գեթ մեկ նիստ, որը հետաձգվել է իրենց բացակայության պատճառով․ «Հակառակ դրան՝ մենք ունեցել ենք դեպքեր, երբ կայացած նիստերին ներկայացրել են ինքնաբացարկի, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ, որոնց կապակցությամբ դատարանը բազմիցս դիրքորոշումներ է հայտնած եղել, եւ այդ միջնորդությունները նորից ներկայացնելը օրինականացրել են՝ դրանց հիմքում ձեւական փոփոխություններ մտցնելով»,- ասաց դատախազը՝ ընդգծելով, որ առաջին անգամ չէ, որ իրենք իրավունքի չարաշահման մասին են խոսում․ «Դատարանի կամ մեղադրանքի կողմի որեւէ վարքագիծ, որը կհանգեցներ այսպիսի ձգձգումների, չի կարող մատնանշվել»,- կրկնեց նա։

Անդրադառնալով պաշտպանների՝ դատախազներին հայտնած բացարկի միջնորդություններին՝ Գեւորգ Բաղդասարյանն ասաց․ «Մեղադրողին բացարկ հայտնել այն պատճառով, որ ինքը մեղադրող է, ոչ թե պաշտպան, հակասում է նույնիսկ այդ իրավունքի իրացման ամբողջ տրամաբանությանը»։ Ինչ վերաբերում է դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններին, ըստ դատախազի, դրանք ներկայացվել են՝ պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումը իրենց ձեռնտու չէ, որ կալանքը վերացնելու միջնորդությունը մերժելիս իբր անկողմնակալ չի եղել, եւ հաջորդ անգամ էլի նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացվել․ «Անընդհատ ասել՝ դու լավ դատավոր չես, որովհետեւ մեր միջնորդությունները չես բավարարում, ճիշտ չէ․ դա բացարկի դատավարական ինստիտուտի էությունը խեղաթյուրում է»։

Լրագրողներից մեկի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում այս գործի ընթացքը փոխվի, եւ մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, Երեւան քաղաքի դատախազն ասաց․ «Ես պնդում եմ, որ հակասահմանադրական դրույթ չկա, կանխատեսումներ անել չեմ կարող, բայց ՍԴ-ն այդպիսի դիրքորոշում արտահայտելու հիմքեր չունի, այդպիսի հիմքեր չեն ստացվել նաեւ ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներից, որոնցում որեւէ դրույթ չկա այն մասին, որ մեղսագրվող դրույթները իրավական որոշակիություն չունեն»։ Հարցին՝ ՍԴ-ի՝ այս գործով դիմումների քննությունը լինելու է իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց, դատախազն ասաց․ «Ես քաղաքականության հետ առնչություն չունեմ, այդպիսի գնահատական տալ չեմ կարող, որպես իրավաբան՝ ՍԴ-ից ակնկալում եմ մասնագիտական մոտեցում, որը, իմ վստահ համոզմամբ, այն է, որ վիճարկվող նորմերը համապատասխանում են Սահմանադրությանը»։

Մյուս հարցին՝ կա՞ն փաստեր, որոնց հայտնի դառնալուց հետո հանրությանը անակնկալ է սպասվում, եւ դրա համար է, որ պաշտպանական կողմը ձգձգել է փորձում, Գեւորգ Բաղդասարյանը պատասխանեց․ «Կդժվարանամ ասել, թե հասարակությունը ինչից անակնկալի կգա, բայց կարող եմ ասել, որ առաջադրված մեղադրանքները հիմնավոր են, իսկ դա երեւում է ապացույցները հետազոտելուց հետո: Վերացական հայտարարություններ անել, թե իրենք այսքան ժամանակ փորձում էին անցնել դատաքննության, սակայն դա չէր ստացվում մեղադրողի եւ դատարանի գործողությունների արդյունքում, թույլատրելի չէ»։

Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ Վերաքննիչ դատարանում տուժողներից մեկը հայտարարեց, որ իր համար միեւնույն է՝ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի, թե չէ, եւ հարց հղեց դատախազին, թե դա ինչի՞ հետ է կապվում, եւ կարո՞ղ է արդյոք նման տուժողների ի հայտ գալը գործի քննության ընթացքը փոխել․ «Այդպիսի տուժողների ի հայտ գալը առերեւույթ կարող է վկայել այն մտահոգությունների՝ շատ ավելի իրական լինելու մասին, որ մենք ներկայացրել ենք, քննությանը խոչընդոտելու եւ այդ կապակցությամբ կատարվող գործողությունների մասին»,- պատասխանեց Բաղդասարյանը՝ նշելով, որ այդ մասին դեռ առիթ կունենան խոսելու։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը, դատախազն ասաց, որ այն դեռ չեն ստացել․ ստանալուց անմիջապես հետո կնախապատրաստվի բողոք եւ կներկայացվի Վճռաբեկ դատարան։

Տպել
2970 դիտում

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ