Տոկիո 2020-ը չեղարկելը կնվազեցնի Ճապոնիայի կորուստները. վերլուծում են ճապոնացի տնտեսագետները

Ճապոնիայում շարունակում են խոսել ամառային 32-րդ օլիմպիական խաղերը չեղարկելու մասին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո 2020-ն այս տարվա մարտին 1 տարով հետաձգվեց, որպեսզի հնարավոր լինի այն հնարավորինս պատշաճ կերպով անցկացնել, սակայն միջազգային մամուլում պարբերաբար ներկայացվում են խաղերի հետ կապ ունեցող պաշտոնատար անձանց տեսակետներ, որոնք չեն բացառում դրանք ընդհանրապես չեղարկելը: Որպես հիմնավորում տարբեր պատճառներ են նշվում, որոնցից մեկը տնտեսականն է: Այդ գործոնի մասին կարծիք են հարցրել տնտեսագետներից, որոնք չեղարկումը լուծում են համարում իրենց երկրի համար: Inside The Game պարբերականը մեջբերում է տնտեսագետ, «Mitsubishi» ընկերության նախկին վերլուծաբան, այժմ դասախոս Տակուրո Մորիգանայի խոսքերը, որը կարծում է՝ խաղերն անցկացնելը տնտեսական լուրջ կորուստների պատճառ կդառնան:

«Խաղերը չեղարկելը կարող է նվազեցնել կորուստները»,- ասել է՝ նա ավելացնելով, որ մասշտաբային այս միջոցառումը 2022թ. տեղափոխելը նույնպես կարող է տարբերակ լինել:

Տնտեսագետը նաեւ մանրամասնել է լրացուցիչ ծախսերի հավանական չափը: Նշել է, որ խաղերն ամբողջ ծավալով անցկացնելու համար եւս 2.8 միլիարդ դոլար կպահանջվի, պարզեցված ձեւով անցկացնելու համար (եւ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ձեւաչափը պարզեցված է լինելու), ըստ մասնագետի, լրացուցիչ 935 մլն դոլար անհրաժեշտ կլինի:

Ավելի վաղ կային կարծիքներ, որ խաղերն անցկացնելը բարդ կլինի, եթե պատվաստանյութ չստեղծվի: Մեկ այլ տնտեսագետ՝ Հիրոկո Օգիվարան, կարծում է, որ անգամ այդ պարագայում դժվարությամբ է պատկերացնում խաղերի անցկացումը: Բացի այդ՝ ըստ նրա՝ մարդիկ այնքան էլ հակված չեն լինի գումար ծախսել:

«Սովորաբար 1-3 տարի է պետք՝ պատվաստանյութ հայտաբերելու համար, սակայն անգամ եթե այն լինի, հնարավոր չի լինի կարճ ժամանակում շատ մարդկանց պատվաստել: Կարծում եմ՝ 3 տարի անհրաժեշտ կլինի, որպեսզի տնտեսությունը վերականգնվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ պանդեմիայից հետո մարդիկ չեն ցանկանա ծախսեր անել:

Ամառային 32-րդ օլիմպիական խաղերն այս տարի պետք է կայանային հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Տեղափոխվել են 2021թ.՝ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Պարբերաբար խոսվում է կրկին հետաձգելու կամ չեղարկման մասին: Եվս մեկ անգամ հետաձգելու վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ու կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին արդեն խոսել են եւ բացառել դա: Նրանք նշել են, որ, եթե 2021թ. Տոկիո 2020-ը հնարավոր չլինի անցկացնել, այն կչեղարկվի: Կազմկոմիտեի փոխնախագահներից մեկն էլ ասել է, որ օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի ճակատագրի վերաբերյալ որոշում կլինի 2021-ի գարնանը: Հունիսի 10-ին որոշում է կայացվել Տոկիո 2020-ն անցկացնել պարզեցված տարբերակով:

Տպել
2660 դիտում

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա