Ժամը 13:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրելու՝ ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը քննարկելու համար. ԼՀԿ-ն հնարավոր է՝ չմասնակցի

Այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ առավոտյան 9։30-ին եղել է ԱԺ խորհրդի նիստը։ Խորհրդի նիստից պարզ է դարձել, որ այսօր՝ ժամը 13:00-ին, խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրված, որի ժամանակ երկրի մայր օրենքը պետք է փոփոխության ենթարկվի։

Խոսքը «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Սահմանադրության փոփոխությունների նախագծի մասին է, որով, ըստ հեղինակների, լուծվում է Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի հարցը:

Մարուքյանը փոխանցեց, որ այդ նախագծի քննարկման համար սահմանված է 3-ժամյա ռեժիմ՝ առաջին ընթերցում, 3 ժամ առաջարկությունների համար եւ երկրորդ ընթերցում։ Մարուքյանն ասաց, որ ամբողջ աշխարհում, երբ Սահմանադրություն է փոխվում, ամիսների աշխատանք է տարվում, իսկ Հայաստանում խորհրդարանը գալիս է, առավոտյան 9։30 իմանում, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, գնում է նիստին, ու փոխվում է Սահամանդրությունը։

ԼՀԿ ղեկավարի համոզմամբ՝ սա լուրջ խնդիր է թե՛ միջազգային պարտավորությունների մասով, թե՛ ժամանակին ասվածի եւ քննարկվածի մասով։ «Սրա մասին խոսվել է, երբ դեռ հանրաքվեի որոշումն էր խորհրդարանում քննարկվում։ Հանրաքվեն միակ ճանապարհն է ժողովրդաիշխանության միջոցով. ավելի բարձր լեգիտիմություն ունի: Հիմա պարզվում է, որ խորհրդարանում էլ կարելի է դա անել, եւ պարզվում է, որ Սահմանադրական դատարան դա չի ուղարկվելու առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո»,- ասաց Մարուքյանը։ Նա նաեւ հայտնեց, որ իրենց խմբակցությունն արտահայտել է իր դիրքորոշումը դեռ հանրաքվեի որոշման ընդունման ժամանակ։ Պատգամավորը հայտնեց, որ դեմ են քվեարկել որոշմանն այն ժամանակ, չեն ձեւավորել «ոչ»-ի շտաբ, բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել կրկնել նույնը, որի արդյունքում քաղաքական ուժերը չեն ձեւավորվել «ոչ»-ի շտաբ։

Այս անգամ, Մարուքյանի փոխանցմամբ, չի բացառվում, որ իրենց խմբակցությունը չմասնակցի նիստին, քանի որ նույն բաները երկրորդ անգամ չեն ցանկանում ասել։ Դեռ քննարկումներ են տարվում նիստին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ, բայց, Մարուքյանի խոսքով, դոմինանտ կարծիքը խմբակցությունում այն է, որ անիմաստ է մասնակցել նիստին։

Տպել
2648 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է