Ցուցմունքներ, փաստաթղթեր, 80 խուզարկություն, զինծառայողների տվյալներ. ԱԱԾ-ն խնդրում է քաղաքացիների օգնությունը

ԱԱԾ-ն ամբողջական տեղեկություն է հրապարակել Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերի մասին՝ նշելով, որ գործով առկա է 5 անձի ցուցմունք, կան առգրավված բազմաթիվ փաստաթղթեր, իրականացվել են 80-ից ավելի խուզարկություններ, որոնք հիմնավոր են համարում, որ ԲՀԿ առաջնորդը առնչվում է քրեական գործի մեղադրանքին եւ հանցագործությանը: Նշվում է նաեւ, որ հայտնաբերվել են բազմաթիվ զինվորականների նույնականացնող տվյալներ, որոնց ընտրակաշառքը փոխանցվել է բանկային հաշվեհամարների միջոցով:

Այս կապակցությամբ ԱԱԾ-ն խնդրում է քաղաքացիների օգնությունը:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում որոշում է կայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է:

Ընդ որում, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար նախաքննական մարմինը Դատարանում ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստեր կամ տեղեկատվություն, այլ՝ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն, որոնք հնարավորություն են տվել Դատարանին հիմնավորված համարելու, որ  մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը:

Մասնավորապես, որպես այդպիսի փաստական տվյալներ, Դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև «Երևան Շին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված «ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները» վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:

Ուշագրավ է հատկապես այն, որ սույն քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կատարվել են շուրջ 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել  և առգրավվել են նաև 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ, ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ:

Քրեական գործում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց և մի քանի տասնյակ վկաների ցուցմունքները, հիմք են տալիս նաև ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ հիշատակված հաշվետվությունները կազմվել են արդեն այն անձանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղվել են կաշառքի գումարները ընտրողներին հասցեական կարգով տալու հարցով, որից հետո հաշվետվությունները աստիճանակարգության կարգով ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմին:

Թեև, դեպքից անցել է շուրջ երեք տարուց ավելի ժամանակ, որն անշուշտ որոշակի դժվարություններ է առաջացնում ապացույցների հավաքագրման գործընթացում, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նույնիսկ տարիներ անց հնարավոր է եղել բացահայտել ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կազմակերպված խմբի կողմից ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող բազմաթիվ այլ ապացուցողական նյութեր, որոնց բովանդակությունն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն Գեղարքունիքի մարզի տարածքում կատարված լինելու հանգամանքով և այդ ուղղությամբ ներկայումս շարունակվում են կատարվել անհրաժեշտ գործողություններ:

Նախաքննական մարմնի տրամադրության տակ ներկայումս առկա են նաև այնպիսի նյութեր, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են ինչպես ընտրությունների նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ՝ ընտրություններց հետո, ՀՀ-ում գործող առևտրային բանկերից ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ստացել են 10.000 ՀՀ դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ:

Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես  իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։

Տպել
22511 դիտում

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը