«Ջուր պղտորողի» հիմնական թեկնածուն

21/06/2020 schedule19:09

Եվ այսպես, ընդդիմության կողմից բռնապետական հռչակված երկրում դատարանը սահմանադրական կարգը տապալելու եւ (ուշադրություն) 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեղադրանքներով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ավելի քան 4 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակեց։ Նրա կողմնակիցները, հասկանալի է, ցնծության մեջ են, բայց ուշադրություն դարձրեք՝ ցնծության մեջ են ոչ թե այն պատճառով, որ, ասենք, ազատազրկված պապիկը վերջապես կարող է գրկել թոռնիկներին կամ առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդը վերջապես կարող է պատշաճ բուժօգնություն ստանալ, այլ որովհետեւ դատարանի այդ որոշումը գնահատում են որպես իշխանությունների թուլության նշան, եւ հետեւաբար՝ Քոչարյանի առաջին քայլը իշխանությունը վերադարձնելու ճանապարհին։ Այլ կերպ ասած՝ դատավորը որոշում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը չի խոչընդոտի դատաիրավական գործընթացին, ու նրա կողմնակիցները հրճվում են՝ սպասելով, թե ինչ ակտիվ քայլերի է դիմելու իրենց «հերոսը» դատաիրավական գործընթացը խոչընդոտելու նպատակով։

Մեծ հաշվով՝ խնդիրն, իհարկե, ոչ թե Քոչարյանի խափանման միջոցն է, այլ արդար դատավարությունը, եւ այս իմաստով նրա ապագայի հարցում առանձնապես շատ բան չի փոխվել։ Թերեւս միայն ավելի է արմատավորվել իր այն համոզմունքը, որ Հայաստանում փողով հնարավոր է լուծել ցանկացած խնդիր։ Հասարակության ներսում էլ ավելացել է «թավիշից» հիասթափվածների ու դատաիրավական համակարգի զտումն ուշացնելը կոպտագույն սխալ համարողների թիվը։ Բայց կարեւոր է հասկանալ նաեւ, թե ովքե՞ր են, ի վերջո, Քոչարյանի ազատ արձակմամբ հրճվողները, եւ ո՞րն է այդ հորթային հրճվանքի պատճառը (եթե հաշվի առնենք, որ նրա անմեղությանն անկեղծորեն հավատացողներին մատների վրա կարելի է հաշվել)։ Եթե նրա ընտանիքի անդամներին ու ազգականներին (որոնց ուրախությունը միանգամայն անկեղծ ու հասկանալի է) չհաշվենք, Քոչարյանի ազատ արձակումը հաղթանակ համարողներին կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին խմբում նրանք են, ովքեր Քոչարյանի օրոք ընդգրկված են եղել պետական կառավարման տարբեր համակարգերում կամ արտոնյալ պայմաններում գործող բիզնեսներ են ունեցել, հետագայում (Սերժ Սարգսյանի օրոք) փոքր-ինչ ավելի վատ պայմաններում են հայտնվել, իսկ հեղափոխությունից հետո ընդհանրապես հայտնվել են ամեն ինչ կորցնելու եւ արդարադատության առջեւ կանգնելու հեռանկարին դեմ-հանդիման։ Սրանք, բնականաբար, երազում են վերադարձնել անցյալը, եւ իհարկե՝ թքած ունեն պետության վրա էլ, Քոչարյանի վրա էլ. նրանց հետաքրքրում է միայն Քոչարյանի օրոք իրենց կարգավիճակը։ Երկրորդ խմբում նրանք են, ովքեր, հասկանալով հանդերձ, թե ինչ չարիք է եղել Քոչարյանը Հայաստանի համար, հիմա համարում են, որ այնուամենայնիվ լավ կլինի նրան ազատ արձակել, որպեսզի հանկարծ ռուսները չբարկանան ու Հայաստանին մի վնաս չտան։ Պարզ ասած՝ այս խմբում նրանք են, ովքեր լուրջ չեն ընդունում Հայաստանի ինքնիշխանությունը եւ համարում են, որ մեր երկրում «Պուտինի ընկերը» լինելը վեր է ՀՀ Սահմանադրությունից եւ օրենքներից։ Իսկ երրորդ խմբում ընդգրկված են նրանք, ովքեր շատ լավ գիտեն, թե ինչպիսին է մեր հասարակության վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ, վստահ են, որ նա երբեք  ժողովրդի վստահության քվեով իշխանության չի գա (ինչպես երբեւէ չի էլ եկել), բայց՝ հույս ունեն նրա միջոցով թուլացնել գործող իշխանություններին, հետո մի կողմ հրել նրան ու հասնել իշխանության։ Մի խոսքով՝ նրան օգտագործել որպես «ջուր պղտորելու» գործիք, որպեսզի ավելի հեշտությամբ «ձուկ բռնեն»։

Մի խոսքով՝ ակնհայտ է, որ Քոչարյանի ազատ արձակման առթիվ ցնծացողների մեջ ազնիվ մղումներով առաջնորդվողներ գտնելը բարդ գործ է։ Իսկ դա որեւէ քաղաքական գործչի գնահատման կարեւորագույն ցուցիչն է։

Տպել
7551 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է