ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ՀՀ ոստիկանություն

Մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող կազմակերպությունների, դրանց լիազորված անձանց, տրանսպորտային կազմակերպությունների, ինչպես և ծխախոտի խմբաքանակների և տեսականու վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից ստացվել է պատասխան, որ ապրիլի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կրասնոդար ժամանած ինքնաթիռի զննությամբ հայտնաբերվել են ավելի քան 40 տոննա առանց ակցիզային տուրքի «Zenon» և «Magnus» ծխախոտներ, որոնք արտադրված են Կոտայքի մարզում գործող «ARMENIAN TOBACCO COMPANY» ընկերությունում։

Ինքնաթիռի օդաչուի կողմից ներկայացված փաստաթղթերի համաձայն՝ նշված բեռը պետք է տեղափոխվեր Հայաստանից ՌԴ Սիմֆերոպոլ քաղաք՝ Կրասնոդարում սահմանային հսկողության նպատակով միջանկյալ վայրէջքով։ Փաստաթղթերի համաձայն՝ ապրանքը ստացողը Կանադայում գրանցված «VOLAX PROMOTIONS» ընկերությունն է եղել, իսկ առաքման վայրը՝ Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։

Ըստ ոստիկանության տեղեկատվության, բեռը տեղափոխվել է ինքնաթիռի սեփականատիրոջ՝ ՌԴ ԱԻՆ-ին պատկանող «АСК МЧС России» և ռուսական «LLC T-Trans» տրանսպորտային ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։
Համաձայն առաքման սխեմայի՝ նշված ապրանքը նախ պետք է ՀՀ-ից ինքնաթիռով տեղափոխվեր Սիմֆերոպոլ քաղաք, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Ղազախստանի տարածքով դեպի Աֆղանստան։ Նշված վայրերի աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ այդ լոգիստիկան անտրամաբանական է թվացել ՌԴ իրավասու մարմիններին։

Նշված հանգամանքներով պայմանավորված՝ ՌԴ իրավասու մարմինների մոտ կասկածներ են առաջացել, որ տվյալ ծխախոտները կարող են նախատեսված լինել ՌԴ տարածքում ապօրինի վաճառքի համար և հնարավոր է նման կերպ հարկերից խուսափելու արդյունքում ՌԴ-ին պատճառվեր շուրջ 100․000․000 ռուբլու վնաս։

Ստացված տեղեկությունների հիման վրա քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին կնքված պայմանագրի և 2020 թվականի փետրվարի 24-ին կնքված համապատասխան հավելվածի համաձայն՝ իր արտադրանքի տվյալ խմբաքանակը վաճառել է «Volax Promotions LP» միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը՝ տվյալ ապրանքը բացառիկ իրավունքով Աֆղանստան արտահանելու պայմանով։

Ապրանքի մատակարարումը գնորդին իրականացվել է ըստ պայմանագրի FCA /Free Carrier՝ ազատ փոխադրող/ INCONTERMS պայմանով, ինչը սահմանում է, որ մատակարար ընկերության իրավասությունները սահմանափակվել են արտադրանքը «Զվարթնոց» օդանավակայանի մաքսային պահեստ տեղափոխելու և հանձնելու պահից /FCA Zvartnots/։

Միաժամանակ, սահմանված կարգի համաձայն՝ արտադրող և մատակարարող հանդիսացող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ 2020 թվականի փետրվարի 26-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «Արմէքսպերտիզա» ՍՊԸ-ի կողմից տրվել է ապրանքի ծագման վերաբերյալ եզրակացություն։ Բացի այդ, 2020 թվականի ապրիլի 25-ին ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն արտահանվող ապրանքի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային մարմիններին։

Ծխախոտային արտադրանքի արտաքին տեսքի, դիզայնի և մակնշման պայմանները համաձայնեցված են եղել գնորդ կողմի հետ՝ պայմանագրով սահմանված կարգով, իսկ ՀՀ մաքսային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով՝ ՀՀ-ից Աֆղանստան արտահանման մասով մակնշման որևէ սահմանափակումներ և հատուկ պահանջներ նախատեսված չեն։
ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը և արտադրանքը, համաձայն պայմանագրի, ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև մաքսային օրենսդրության պահանջների պահպանմամբ իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը։

Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն որևէ պատասխանատվություն չի կրել դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշել բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։

Պարզվել է նաև, որ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊ ընկերությունը դեռևս 2019 թվականի հունիսի 14-ին կնքված պայմանագրերի շրջանակներում արտահանման եղանակով մինչ օրս «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը վաճառել է ընդհանուր՝ 933․940․00 ԱՄՆ դոլարին համարժեք արտադրանք, որից 551․070․00 ԱՄՆ դոլարի արտադրանքը արդեն իսկ վաճառվել և արտահանվել է համաձայն պայմանագրի, իսկ մեկ այլ պայմանագրի շրջանակներում արտահանվել է ևս 382․870․00 ԱՄՆ դոլարին համարժեք ծխախոտ, ինչի համար որպես կանխավճար վճարվել է 202․410․00 ԱՄՆ դոլար, իսկ 180․460․00 ԱՄՆ դոլարը դեռևս չի վճարվել, քանի որ ամբողջությամբ չեն կատարվել վերը նշված պայմանագրով նախատեսված ծխախոտի արտահանման պարտավորությունները։

Միաժամանակ անդրադարձ է կատարվել արտահանված ծխախոտների հայտարարագրված՝ առաջին հայացքից շուկայականից ցածր գներին։ Պարզվել է, որ համաձայն հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանումը համարվում է ակցիզային հարկից ազատված գործարք, որը ՀՀ տարածքում իրացնելու դեպքում, հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, անկախ վաճառքի գնից՝ մեկ տուփի հաշվով կհարկվեր 192․5 դրամով։

Համաձայն հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և կառավարության համապատասխան որոշման՝ արտահանման ժամանակ էլեկտրոնային եղանակով հաշիվ դուրս գրելու պարտավորություն չի նախատեսվում, իսկ ըստ 65-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ ՀՀ-ից արտահանման ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը 0 տոկոս է։

Բացի այդ, ստացվել են «Արմենիան Տոբակո Քոմփանի» և «VOLAX PROMOTIONS LP» ընկերությունների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած էլեկտրոնային նամակագրության վերծանումները, որոնցով հիմնավորվում է, որ բանակցություններն իրոք վարվել են ռուսական կազմակերպության ազգությամբ ռուս ներկայացուցիչների, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիներ հանդիսացող ենթադրյալ գնորդների հետ։ Բովանդակությամբ փաստվում է նաև, որ, այսպես կոչված՝ առգրավված ապրանքն ընդամենը տեղափոխվել է Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր պահպանման պահեստ, սակայն ՌԴ իրավապահ մարմինների կողմից մատակարար կազմակերպությանը որևէ պահանջներ կամ մեղադրանքներ չեն առաջադրվել և ապրանքի վրա որևէ արգելափակումներ կամ սահմանափակումներ չեն կիրառվել։

«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ տնօրենի հետ հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ ընկերությունը ստեղծված օրվանից զբաղվում է ծխախոտի արտադրությամբ, և արտադրանքը վաճառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ իրականացվում է արտահանում։ Հիմնական արտադրանքը մատակարարվում է «VOLAX PROMOTIONS LP» ընկերությանը և համաձայն պայմանագրի՝ գնորդը ապրանքը պետք է վաճառի միայն Աֆղանստանի տարածքում։

Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվածի վերաբերյալ, թե Կրասնոդարում ձերբակալվել է 40 տոննա առանց աքցիզ հայկական ծխախոտ, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, որ չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենց էլեկտրոնային նամակի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ բեռը ձերբակալված չէ և ըստ իրենց տեղեկությունների՝ քրեական գործ հարուցված չէ, քանի որ գործարքը կատարվել է օրենքի շրջանակում, ինչի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը ներկայացվել են պատկան մարմիններին։

Այսպիսով, ըստ ոստիկանության, ստուգումների արդյունքում պարզվել է, որ հրապարակման մեջ վկայակոչված ծխախոտի խմբաքանակի վաճառքը, մատակարարումը և արտահանումը իրականացվել են ՀՀ և միջազգային օրենսդրությունների պահանջների պահպանմամբ և գործարքի շրջանակներում ՀՀ քաղաքացիների, բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՀ ԱԺ պատգամավորների կամ նրանց հարազատների կողմից ծխախոտի տվյալ խմբաքանակի արտահանման գործընթացում չարաշահումներ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել։

Տպել
4649 դիտում

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է

Որևէ մեկը հող չի հանձնում, մենք սահման ենք գծում, դուք առաջարկո՞ւմ եք գնալ կռվի․ Սանոսյան

Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն

Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46-ամյա տղամարդ է կալանավորվել

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին

Գերմանիան և Եվրամիությունը խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը

Անահիտ Ավանեսյանի պաշտոնից ազատվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը

17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին

Հայկական պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Հայ խորհրդականները Ֆրենկ Փըլոնի և Ջիմ Կոստայի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել

Վենեդիկտովը պատմել է՝ ինչպես է հայտնվել Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի միջև և ինչ խոսակցություն լսել

Պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք ման գալիս․ Հովհաննիսյան

Առաջիկայում սպասվող անձրևին ու կարկուտին զուգահեռ ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ-ն կոչ է անում չանհանգստանալ

Հազար ներողություն, որ ձեր խմբակցության մի քանիսի պես ոսկե տակաշորով չենք ծնվել. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը ստանձնել է պարտքը հետ ստանալու հարցի լուծումը. նրան մեղադրանք է առաջադրվել

Ինչո՞ւ եք Կիրանցում պատերազմ հրահրում․ Վահե Ղալումյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել