Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ ճգնաժամի շուրջ ՀՀ իշխանությունների առաջադրած 3 հարցերի վերաբերյալ

Վենետիկի հանձնաժողովն այսօր հրապարակել է Սահմանադրական դատարանում առկա խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության առաջադրած հարցերի վերաբերյալ իր խորհրդատվական կարծիքը: ՀՀ իշխանությունների առաջարկությունների առնչությամբ Հանձնաժողովի կարծիքը դրական է:

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Վենետիկի հանձնաժողովին առաջադրվել էր երեք իրավական հարց, որոնք վերաբերում են 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։ 

«Այսպես, առաջին հարցի հետ կապված, ըստ էության, վերլուծել է, որ 2015 թվականի փոփոխություններով նախատեսվել է Սահմանադրական դատարանի եվրոպական չափանիշներին համապատասխանող մոդել, և որ եվրոպական ստանդարտ է նաև այն, որ պաշտոնավարման ժամկետների փոփոխություններից հետո գործող դատավորները շարունակեն պաշտոնավարել մինչև իրենց ժամկետի ավարտը, ինչպես նախատեսված էր մինչև փոփոխությունները։ 

Հանձնաժողովը շեշտել է, որ գործող իշխանությունների նպատակը ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ՍԴ մոդելը փոփոխելը և այդ մոդելից հետ կանգնելը չէ, ինչպես նաև չկա նպատակ ներդնելու այնպիսի կանոններ, որոնք թույլ կտան քաղաքական մեծամասնությանը վերահսկել դատավորների նշանակման գործընթացը: Հակառակը, պարզ է, որ իշխանությունների նպատակն է ապահովել, որ նոր դրույթներն իրագործվեն, և ՍԴ կազմը հնարավորինս շուտ արտացոլի այդ դրույթներով ներդրվող ժողովրդավարական չափանիշները: Սա լեգիտիմ նպատակ է: 

Հանձնաժողովն ընդունել է նաև, որ տվյալ համատեքստում փոփոխությունների ընդունման և դրանց վերջնական իրականացման միջև ընկած ժամանակահատվածը, որը կարող է տևել մինչև 20 տարի, սովորականից չափազանց ավելի երկար է և հանգեցնում է 2015թ.-ի փոփոխությունների իրագործման խափանմանը: 

Դատարանի նախագահի մասով Հանձնաժողովը եզրակացրել է, որ եվրոպական չափանիշների տեսանկյունից ընդունելի են դատարանի նախագահների պաշտոնավարման ավելի կարճ ժամկետները, ինչը կարող է նպաստել դատավորների շրջանում ավելի շատ կոլեգիալ, քան հիերարխիկ մթնոլորտի ձևավորմանը: 

Հայաստանյան իրավիճակին անդրադառնալով՝ Հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի դեպքում ներկայիս Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնավարելու է 17 տարի, ինչն ավելի մեծ ժամկետ է, քան անգամ նոր Սահմանադրությամբ դատավորների համար նախատեսվածը: Սա կարող է հանգեցնել նախագահի դերի գերակշռությանը և նպաստավոր չէ դատավորների միջև կոլեգիալության մթնոլորտի ձևավորման համար: Ուստի Հանձնաժողովի եզրակացությունն այն է, որ ի տարբերություն դատավորների պաշտոնավարման ժամկետների՝ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետի առումով իշխանություններն առավել մեծ հայեցողության հնարավորություն ունեն, և այդ ժամկետի կրճատումը հնարավոր է՝ միաժամանակ խորհուրդ տալով նախատեսել որոշակի անցումային ժամկետ։ 

Հանձնաժողովն ընդունել է նաև իշխանությունների այն պնդումը, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի՝ 2005թ.-ի Սահմանադրության դրույթներին համապատասխան ընտրությունը /2018թ.-ի մարտի 21/, որը տեղի է ունեցել 2015թ.-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ընդամենը երեք շաբաթ առաջ, հակասում է այդ փոփոխությունների ոգուն, որոնք միտված են մի կողմից` Խորհրդարանից դատական համակարգի և Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորմանը, մյուս կողմից` նախագահի պաշտոնում ռոտացիայի ապահովմանը: ՍԴ գործող նախագահն ընտրվել է, երբ պաշտոնավարման ժամկետների վերաբերյալ նոր կանոններն ընդունված էին արդեն վաղուց: Ուստի նրա դեպքն ամբողջովին տարբերվում է Սահմանադրության նախորդ խմբագրության համաձայն ընտրված Սահմանադրական դատարանի նախագահի (նկատի ունի Գ. Հարությունյանի դեպքը) դեպքից, երբ հայտնի չէր, որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը կրճատվելու է: 

Ամփոփելով առաջին հարցի մասով՝ Հանձնաժողովն ընդունել է Կառավարության առաջարկած տարբերակը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի համար այս բացառիկ պայմաններում հնարավոր լուծում կարող է լինել գործող 213-րդ հոդվածի փոփոխությունը՝ սահմանելով Սահմանադրական դատարանի նոր դատավորների ընտրություն՝ միաժամանակ նախատեսելով անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը։ Հանձնաժողովը շեշտել է, որ իշխանություններն առավել արդյունավետ կարող են գնահատել նման անցումային ժամանակաշրջանի տևողությունը»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։ 

Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ վերջին պահին Հանձնաժողովի կարծիքում լրացվել է մի պարբերություն, որում Հանձնաժողովն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավորների կողմից նույն օրը շրջանառված սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ափսոսանք հայտնելով Կարծիքի առաջարկություններին անհամապատասխանության մասին, ու թեև Հանձնաժողովը նույն պարբերության մեջ չի մանրամասնել, թե Կարծիքի կոնկրետ որ առաջարկությանը չի համապատասխանում նախագիծը, այդուհանդերձ պարզ է, որ նկատի է առնվում 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների համար նոր անցումային ժամկետ սահմանելու առաջարկությանը։

Երկրորդ հարցի կապակցությամբ Հանձնաժողովը եւս ընդունելի է համարել Կառավարության առաջարկությունը՝ մասնավորապես նշելով, որ Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության ստուգումը Սահմանադրության անփոփոխելի դրույթներով սահմանափակելը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Բացի այդ, նշվել է, որ Սահմանադրական «անփոփոխելիությունը» պետք է նեղ մեկնաբանվի։ Իսկ առաջարկված քննության կարճ ժամկետը եւս համարվել է ընդունելի։ 

«Հատկանշական է, որ Հանձնաժողովը հատուկ անդրադարձել է Սահմանադրական դատարանի ներկայացուցիչների կողմից հանդիպումների ընթացքում կատարված հայտարարությանն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական փոփոխությունների քննությունը կարող է ընդգրկել ամբողջ Սահմանադրությունը։ Մասնավորապես՝ Հանձնաժողովը նախազգուշացրել է Սահմանադրական դատարանին՝ իր իսկ կողմից նախնական քննություն անցկացնելու լիազորության ընդարձակված մեկնաբանման վերաբերյալ։ Նշվել է, որ Հանձնաժողովի տեսանկյունից խնդրահարույց կլինի, եթե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչի սահմանադրական փոփոխությունները՝ հիմնվելով վերացական սկզբունքների վրա, որոնք թույլ կապ ունեն Սահմանադրության անփոփոխելի դրույթների հետ, կամ հիմնվելով այդ դրույթների՝ իր կողմից լայն մեկնաբանության վրա»,- տեղեկացնում է նախարարությունը եւ մեջբերում Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հետեւյալ հատվածը. 

«Վենետիկի հանձնաժողովի համար կարևոր է, որ Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող սահմանադրական ինստիտուցիոնալ սկզբունքները հստակ տարանջատվեն դատավորների անձնական շահերից։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը պետք է լայնորեն դրսևորի ինքնազսպում՝ խուսափելու համար Դատարանին առնչվող փոփոխությունները քննելիս դատավորների անձնական շահերի գերադասման անգամ տպավորություն ստեղծելուց»։ 

Երրորդ հարցի առնչությամբ Վենետիկի հանձնաժողովը գտել է՝ այն, որ լիազոր մարմնի կողմից ընդունված նորմերն ու որոշումները կարող են չեղարկվել նույն մարմնի նույն ընթացակարգով ընդունված նոր որոշմամբ, հանրային իրավունքի ընդհանուր սկզբունք է։ 

ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացված իրավական հարցերի վերլուծության շրջանակներից դուրս նաեւ որոշ հարցերի վերաբերյալ կատարել է դիտարկումներ, որոնք ի գիտություն են ընդունվել Կառավարության կողմից եւ համակողմանի կերպով կհասցեագրվեն Սահմանադրական համապարփակ փոփոխությունների ընթացքում։   

«Ամփոփելով՝ պետք է նկատել, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված երեք իրավական հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին»,- տեղեկացնում են նախարարությունից։

Ավելի վաղ արդարադատության նախարարությունից ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ մանրամասնել էին, թե մասնավորապես ինչին են վերաբերում նախարարության հարցերը եւ ինչպես են տեսնում ՍԴ ճգնաժամի լուծումը:  

Հունիսի 19-ին Ազգային շրջանառության մեջ է դրվել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծ, որով «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները:

Տպել
6696 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը