Հուշարձանների պահպանության գործակալության պետին այլ աշխատանք են առաջարկել, չսպասելով պատասխանին՝ ազատել պաշտոնից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ պորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ազատվել է զաղեցրած պաշտոնից: Այս մասին Աբրոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջ միջոցով:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում գործակալության արդեն նախկին պետը հայտնեց, որ հրամանի մասին իրեն պաշտոնական փաստաթղթաշարժի համակարգով տեղեկացրել է նախարարության կադրերի բաժնի ավագ մասնագետը։ «Սակայն նույն համակարգով որեւէ փաստաթուղթ բացելու իմ հնարավորությունը նույն ժամանակ փակել են, եւ ես չեմ տեսել այդ հրամանը եւ այն ինձ պատշաճ չի ծանուցվել»,- ասաց Աբրոյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են ազատել զբաղեցրած պաշտոնից, նա պաատսխանեց, որ իրեն ազատելը կապված է եղել Գործակալության վերակազմակերպման հետ. «Բայց խնդիրն այնքան ազատվելս չէ, որքան այն, որ նախարարությունում մասնագետներց ազատվելով (իրենց համար կամակատարների եւ ոչ մասնագետների փոխարինմամբ), ստորաբաժանման կարգավիճակն են թուլացնում:

Աբրոյանի վստահեցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունում ոչ կոմպենտենտ լինելու, բնագավառի օրենսդրության խնդիրները չլուծելու, փաստերը թաքցնելու, որոշ այլ շահեր սպասարկելու (ո՛չ բնագավառի գերակայության) միտում կա։ «Այն, ինչ որ հեղափոխությունից հետո չպետք է շարունակվեր, շարունակվում է: Բնագավառը վտանգում են, որի փաստական օրինակներից են՝ Ֆիրդուսի դեպքը, Արամի 23-ի վերականգնումը չկատարելու նոր ռազմավարությունը, արգելոցում պոմիդոր-բիբար ցանելու «գիտնական-հնագետներին» թողտվության եւ այլն»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում նկատելի կլինեն նաեւ նախարարության մյուս բացթողումներն ու սխալ որոշումները:

Նկատենք, որ Արմեն Աբրոյանը տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում է, որ պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ուներ Ֆիրդուսի տարածքում պատմական շենքերի քանդման համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, սակայն չի տվել, քանի որ նպատակահրամար չի գտել՝ արժեքավոր համարելով ապամոնտաժվող շենքերը:

ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից, պարզաբանելով Աբրոյանի ազատան մասին տեղեկությունը, հայտնեցին, որ նախարարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության։ 

«Գործակալության բոլոր աշխատակիցներին, այդ թվում նախկին պետ Արմեն Աբրոյանին, առաջարկվել են պաշտոններ նոր ստեղծված վարչությունում։ Նրանցից մի քանիսը չեն ցանկացել զբաղեցնել առաջարկվող նոր պաշտոնները, եւ իրենց դիմումի համաձայն, գրանցված են կադրերի ռեզերվում, այդ թվում նաեւ՝ Արմեն Աբրոյանը»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից:

Աբրոյանն էլ հայտնեց, որ իրեն առաջարկել են ավագ մասնագետի աշխատանք եւ երբ նա ցանկացել է ծանոթանալ կանոնադրությանը, այն հրապարակված չի եղել: ԿԳՄՍՆ-ից տրամադրել են, սակայն չեն սպասել նրա պատասխանին. տեղեկացրել են, որ ազատված է պաշտոնից:

«Ինձ առաջարկվող աշխատանքի համար չի եղել հրապարակված ո՛չ տվյալ նոր պաշտոնի անձնագիրը, ո՛չ բաժնի եւ ո՛չ էլ վարչության կանոնադրությունները, հնարավոր չէր այդպես պատասխանել, ուստի առաջարկը օրենքի խախտումով եւ ոչ պատշաճ էր։ Այդ երեք օրը չլրացած ու իմ պատասխանը չստացած տեղեկացրեցին ազատմանս մասին»,- ասաց նա՝ վկայակոչելով «Վերակազմակերպումից եւ կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները  սահմանելու մասին» կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N170 որոշումը: Ըստ սույն որոշման 22-րդ կետի՝ քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:

Կբողոքարկի՞ նախարարի հրամանը դատական կարգով, թե չէ, Աբրոյանը դեռ չի որոշել:

ՀԳ. Աբրոյանը երեկ նաեւ հայնտել էր, որ Ֆիրդուսի թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 շենքերի ապօրինի քանդման աշխատանքների համար ոստիկանություն է դիմել: «Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյանի) անգործության արդյունքում ստիպված եմ եղել ինքս օրենքով պահանջվող գործառույթն իրականացնել: Ֆիրդուսի (33-րդ) թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 օբյեկտների (որոնք վերցված են պետական հաշվառման) ապօրինի քանդման աշխատանքների համար դիմել եմ ՀՀ ոստիկանությանը: Հուսով եմ՝ պահանջվող ընթացքը չեն լղոզի»,- ավելի վաղ գրել էր նա:

Տպել
2888 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)