«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնում է քննիչ հանձնաժողովի ձեւավորում, նաեւ Սահմանադրական դատարան կդիմեն. ԼՀԿ-ն կաջակցի՞

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այսօր հանդես է գալու 2 նախաձեռնությամբ: Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրին խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ նախ նախաձեռնելու են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծում՝ կորոնավիրուսի կանխարգելման առումով իշխանությունների իրականացրած քայլերը ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ գնահատականներ տալու համար:

Երկրորդ նախաձեռնությունը, ինչպես փոխանցեց Տոնոյանը, վերաբերում է արտակարգ դրության պայմաններում հավաքների սահմանափակմանը: ԲՀԿ-ն մտադիր է ՍԴ-ում վիճարկել այդ մասով Կառավարության որոշումը: 

Կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին, որ կոչ են անում «Լուսավոր Հայաստան»-ի իրենց գործընկերներին այս նախաձեռնություններում աջակցել: «Բարգավաճ Հայաստանը» 25 պատգամավոր ունի, սակայն Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ի ձայները անհրաժեշտ կլինեն՝ այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: 

Իվետա Տոնոյանը հույս եւ վստահություն հայտնեց, որ «Լուսավոր Հայաստանը» կաջակցի իրենց:

Կանխատեսելով, որ շատերը կարող են ասել՝ հիմա այս նախաձեռնությունների ժամանակը չէ՝ Տոնոյանը ընդգծեց՝ հապաղելու ժամանակ չունենք: Նրա համոզմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը արդյունավետ կազմակերպելու հետ կապված Կառավարության եւ պարետատան գործողություններից կախված են եղել մարդկային կյանքեր:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք ԲՀԿ-ն ուզո՞ւմ է հավաքներ անցկացնել: Տոնոյանը պատասխանեց, որ եթե ուզենային, կկազմակերպեին: 

Իսկ հարցին, թե արդյոք երեկ իրենց կողմնակիցները, հավաք անցկացնելով եւ այդ ընթացքում առանց դիմակի լինելով, չե՞ն վտանգել իրենց եւ մյուսների կյանքը: Տոնոյանը բորբոքվեց այս հարցից եւ ասաց. 

«Մենք որեւէ ակցիա չենք իրականացրել, ընդամենը իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման արդյունքում մեր համակիրները եւ ոչ միայն մեր համակիրները, հասարակ քաղաքացիներ, ովքեր իրենց անհամաձայնությունն են ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ինքնաբուխ հավաքվել են: Մենք որեւէ հորդոր, կոչ չենք հղել հավաքվելու»:

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ էինք հրապարակել, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցներին հրահանգվել է գնալ ԱԱԾ-ի մոտ եւ աջակցել ԲՀԿ առաջնորդին: Բացի այդ, «Մուլտի գրուպ» եւ այլ ընկերություններին պատկանող մեքենաները փակել էին Աճառյան փողոցը:

ԲՀԿ-ականներից լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե մինչեւ ե՞րբ է տեւելու ԱԺ նիստերից իրենց բոյկոտը: Տոնոյանն ասաց, որ որոշում դեռ չունեն. իրենք շարունակում են իրենց աշխատանքը դահլիճից դուրս:

Տպել
3670 դիտում

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց