«Լիվերպուլը» չեմպիոն կդառնա խաղադաշտում հաղթելով. Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը վերսկսվում է

Անկախ կորոնավիրուսի ստեղծած խոչընդոտներից՝ «Լիվերպուլն» այնուամենայնիվ Անգլիայի չեմպիոն կդառնա խաղադաշտում հաղթանակներ տանելով: Վաղվանից՝ հունիսի 17-ից, վերսկսվում է ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանի առաջնությունը: Այն պանդեմիայի պատճառով դադարեցվել էր մարտի սկզբին:

Վերջին հանդիպումներն ԱՊԼ-ում կայացել էին մարտի 10-ին, ինչից հետո մրցաշարն անորոշ ժամանակով դադարեցվել էր, ինչպես Եվրոպայի ֆուտբոլային գրեթե բոլոր առաջնությունները՝ բացի Բելառուսի առաջնությունից: Դրանից հետո քննարկվում էին մրցաշարի ճակատագրի վերաբերյալ մի շարք տարբերակներ: Ինչպես մյուս մրցաշարերի, այնպես էլ ԱՊԼ-ի մասին դժվար էր վստահ լինել, որ այն հնարավոր կլինի ավարտին հասցնել: Քննարկվում էին մի քանի տարբերակներ: Դրանցից մեկն էր ժամանակից շուտ այն ավարտված համարել, ու առաջին տեղում ընթացող «Լիվերպուլին» չեմպիոն հռչակել: Մեկ այլ տարբերակ էր չեղարկել մրցաշրջանը: Այս թեմայի շուրջ խոսելիս ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ այդ թվում հայտնի ֆուտբոլիստներ, երկրպագուներ, նշում էին, որ նման տարբերակներն անարդարացի կլինեն «մերսիսայդցիների» նկատմամբ. չէ՞ որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում 30 տարվա դադարից հետո նրանք գրեթե ապահովել էին չեմպիոնությունը: Ընդ որում ողջ ընթացքում «Լիվերպուլը» հիանալի խաղ էր ցուցադրում, անկասելի էր ու 25 միավորով առաջ էր անցել 2-րդ տեղից:

Ամեն դեպքում չեմպիոնն ու մրցանակակիրները կորոշվեն խաղադաշտում:  30-րդ տուրից առաջ, որը մեկնարկում է, «Լիվերպուլը», որին ընդամենը 6 միավոր է պակասում չեմպիոնությունն ապահովելու համար, 29 խաղերից հետո 82 միավոր ունի: 2-րդ տեղում ընթացող ու նրանից բավական հեռու գտնվող «Մանչեստեր Սիթին», որը 1 խաղ պակաս է անցկացրել, 57 միավոր ունի: Լավագույն եռյակը եզրափակող «Լեստերը» 53 միավոր ունի: «Արսենալը», որին պատկանում են ՀՀ հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները, եվրագավաթային գոտուց՝ առաջին 7 տեղերից, դուրս է. 9-րդն է 40 միավորով:

Վաղը 30-րդ տուրը կսկսվի հենց «Արսենալի» մասնակցությամբ սկզբունքային խաղով: Լոնդոնցիները կհյուրընկալվեն «Սիթիին»: Օրվա մյուս խաղում «Աստոն Վիլան» կհյուրընկալվի «Շեֆիլդ Յունայթեդին»:

Թեեւ առաջնության արդյունքները կամփոփվեն մարզական ցուցանիշների հիման վրա, սակայն մրցաշարի հետագա հատվածն այնքան էլ ֆուտբոլային մթնոլորտում չի անցկացվի: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով թիմերի համար սահմանվել են կանոններ: Ֆուտբոլիստները մրցավայր պետք է մեկնեն տրանսպորտային միջոցներում պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները: Նրանք պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն և ապացուցեն, որ վարակված չեն: Խաղադաշտում չպետք է թքեն կամ քիթը մաքրեն, չպետք է նաեւ շրջապատեն մրցավարներին՝ նրանց որոշումները քննարկելու նպատակով, ձեռքսեղմումներ չեն լինելու: Գոլերը տոնելիս հնարավորության դեպքում խաղացողները պետք է ուղղվեն դեպի տեսախցիկը: Երկրպագուներ խաղադաշտում չեն լինելու, ինչպես վերսկսված Գերմանիայի ու Իսպանիայի առաջնություններում է: Հեռարձակման ընթացքում արհեստական աղմուկ միացված չի լինելու, հեռարձակող ընկերությունները դիտողներին հնարավորություն կտան, որ ցանկության դեպքում նրանք միացնեն աղմուկը:

Տպել
1409 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)