Բարձր է ռիսկը, որ Ծառուկյանի՝ ազատության մեջ մնալու դեպքում կթաքցվեն գործի համար նշանակություն ունեցող նյութեր. Դավթյան

Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո ԱԺ-ն անցավ նրան ազատությունից զրկելու հարցի քննարկմանը:

ԱԺ ամբիոնից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդագիրը եւ դրա հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն:

Արթուր Դավթյանը նախ վերահաստատեց, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցության դաշինքի ղեկավար եւ դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող դաշինքի եւ ընտրական ցուցակներում ներառված թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու նպատակով ընտրություններին նախորդող ժամանակահատվածում ստեղծել եւ ղեկավարել է կազմակերպված խումբ: Դրա կազմում, ըստ դատախազի, ընդգրկել է դաշինքի եւ կուսակցության կենտրոնական եւ տարածքային մարմինների աշխատակիցների եւ այլ անձանց, իսկ խմբի համակարգված եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու նպատակով գործարկվել է ֆինանսական միջոցների տնօրինման եւ խմբի գործունեության լրացման համակարգ: Մասնավորապես, կազմվել են հաշվետվություններ, որոնցում արտացոլված են տրամադրված ֆինանսական միջոցները, դրանց հաշվին կատարված կամ կատարվելիք փոխանցումները, իսկ ընտրողներին տրված կաշառքների ցուցակներում նշվել են նրանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, ընտանիքի անդամների թիվը եւ դրան համապատասխան՝ տրամադրվող գումարի չափը՝ յուրաքանչյուրին 10 հազարական դրամ.

«Միջնորդության մեջ մանրամասն ներկայացված են ապացույցները, որոնք հիմք են տալիս հիմնավորելու ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածը, իսկ համապատասխան անձանց ցուցմունքները, ինչպես նաեւ խուզարկության, առգրավվման արդյունքները, դրանց համակցությունը բավարար հիմք են տալիս Ծառուկյանին ներգրավվել որպես մեղադրյալ եւ մեղադրանք առաջադրել ընտրություններին մասնակցած դաշինքի եւ դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողին կաշառք տալը կազմակերպելու համար, ինչը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 38-152.2-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց դատախազը՝ անցում կատարելով անձին ազատությունից զրկելու իրավական հիմքերին:

Մեջբերով ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը՝ անձնական ազատության իրավունքի վերաբերյալ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիան՝ գլխավոր դատախազը շեշտեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները ուղղակիորեն ապացուցում են նրա անմիջական մասնակցությունը՝ վկայելով հանցանք կատարելու հիմնավոր կասկածի՝ որպես կալանավորման պայմանի առկայության մասին: Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ դատախազը նկատեց, որ պետք է հաշվի առնել, որ Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործության կատարում, որի համար կատարման պահին նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում, ինչպես նաեւ հաշվի առնել ենթադրյալ հանցագործության բնույթը, առերեւույթ բազմաթիվ անձանց մասնակցությունը հանրային վտանգավորության բարձր աստիճանը.

«Գագիկ Ծառուկյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով առանձնակի դեր ու նշանակություն ունի այն, որ կաշառքի բաժանման վերը նշված հանցավոր սխեմաներում ընդգրկված են Ծառուկյանից՝ որպես կուսակցության ղեկավարից անձնական եւ նյութական կախվածության մեջ գտնվող բազմաթիվ անձինք, ուստի ազատության մեջ մնալով՝ Գագիկ Ծառուկյանը, օգտագործելով անձնական կապերը եւ ֆինանսական ռեսուրսները, հանցագործության կատարմանը ենթադրաբար մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ ունեցած հեղինակությունն ու ազդեցությունը, կխոչընդոտի գործի քննությանը՝ այդ անձանց նկատմամբ անօրինակ ազդեցություն գործադրելու եղանակով»: Ըստ Արթուր Դավթյանի՝ բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ մնալու դեպքում գործի քննությունը կարող է խոչընդոտվել գործի համար էական նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու եղանակով. «Հաշվի առնլով, որ դեռեւս առկա է Գագիկ Ծառուկյանի ղեկավարման ներքո գտնվող կուսակցական կառույցներից վերջինիս ֆինանսական եւ անձնական կախվածության մեջ գտնվող անձանցից բազմաթիվ փաստաթղթեր ձեռք բերելու անհրաժեշտություն, վերջինիս կողմից դրա խոչընդոտումը կարող է խիստ իրական լինել, քանի որ որպես կուսակցության հիմնադիր եւ ղեկավար՝ նա ունի մեծ հեղինակություն եւ ազդեցություն վերագրվող հանցագործությանը ենթադրաբար մասնակցություն ունեցած անձանց՝ կուսակցության անդամների, համակիրների, ընտրությունների ընթացքում ներգրավված եւ կուսակցության օգտին գործունեություն ծավալածների շրջանում, ինչը էապես բարձրացնում է անօրինական ազդեցություն գործադրելու, նյութերը թաքցնելու եւ կեղծելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը»:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ հանցագործության բարդությունը, որպես մեղադրյալ ներգրավվման ենթակա բոլոր անձանց ինքնությունը տվյալ պահին հայտնի չլինելը, ենթադրյալ հանցագործության աշխարհագրությունը՝ դատախազը շեշտեց, որ պետք է կատարվի տեւական քննություն եւ միջնորդեց օրենքով սահմանված կարգով միջնորդելով համաձայնություն տալ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն:

Տպել
2868 դիտում

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի