Մենք այս քվեարկության մեջ անելիք չունենք, մենք չենք մասնակցելու այս ֆարսին․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց մասնավորապես քաղաքական իշխող ուժի ազնվության եւ անկեղծության մասին։ Նա իր ելույթում անդրադարձավ, թե որքանով է, ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունը իրավական, որքանով՝ քաղաքական, ազնիվ կամ արդարացի։

Նա մեջբերեց 2018 թվականի օգոստոսի 11-ին Իջեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի ըտրակաշառքների միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան, եւ այն ուժերը, որոնք ընտրակաշառքներ են բաժանել, չպետք է մասնակցեն ընտրություններին, քաղաքականության մաս դառնան։

Մարուքյանի համոզմամբ՝ երբ Փաշինյանն այդ հայտարարությունն անում էր, գիտեր, որ ամեն ընտրությունից հետո եղել են խոսակցություններ, փաստեր, տեղեկություններ, որ ընտրակաշառքներ են բաժանվում, եւ, թե որ ուժերն են դրա մեջ մեղադրվել, որ ուժերը չեն մեղադրվել։

Պատգամավորի մեկ այլ հաղորդմամբ՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող խոշոր ֆերմայի բացմանը Փաշինյանն ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է։

Նա նաեւ հայտնեց, որ 2018 թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրում են հուշագիր։ Հուշագրի 4-րդ կետում, որը կարդաց Մարուքյանը, մասնավորապես նշված էր, որ կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։

2018 թվականի դեկտեմբերին էլ, ինչպես մեջբերեց Մարուքյանը, եղել է մեծ դեբատ, որի ժամանակ Մարուքյանը Ծառուկյանին հարցրել է, թե գործարար լինելով՝ ինչո՞ւ է գալիս քաղականություն։ Նրա խոսքով՝ այդ դեբատի ժամանակ ոչ ոք չի վիճարկում այդ հանգամանքը, դրանից հետո էլ սկսվում է շատ ծանր պատերազմ «Լուսավոր Հայաստան»-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ։ Դրանից հետո արդեն ձեւավորվում է խորհրդարանը, ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը այդ ժամանակ հայտարարում է, որ ԲՀԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ճանաչում է, որ խմբակցությունը լեգիտիմ է, եւ հետեւաբար պետք է այդ խմբակցությունից ընտրել ԱԺ փոխխոսնակ։ «Դրանով դուք ճանաչում եք ԲՀԿ-ի առողջ ուժ լինելու հանգամանքը, նաեւ նախկին հայտարարություններով։ Սա ինչո՞ւ եմ ես հիշացնում, որովհետեւ այս ընացքում ձեր բոլորի հայտարարությունները հակասում են այս նախկին հայտարարություններին։ Ազնվության հանգամանքը մենք պիտի քննարկման առրկա դարձնենք, թե որքանո՞վ է այս գործընթացն ազնիվ եւ անկեղծ»,- ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց նաեւ մի դեպք, երբ այդ ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում ներկայացնում էր միջնորդագիր, որ թույլ տրվի քրեական հետապնդում անցկացնել Վարդան Օսկանյանի նկատմամբ, որը ԲՀԿ-ի երկրորդ համարն էր եւ հավակնում էր նախագահական ընտրություններում լինել թեկնածու։ Հովսեփյանն իր զեկույցում ասում էր, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել, փողեր է լվանում։ Ինչպես ասաց Մարուքյանը, այդ ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանն էլ ամբիոնից ասում էր, որ Օսկանյանը Մարտի 1-ի մահվան դատավճիռներ հրապարակած մարդ է, Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ, որ նա պետք է հետապնդվի, եւ, խորհրդարանը պետք է նրան հանձնի։ Մարուքյանի խոսքով՝ դա շատ զարմանալի է, եւ որ Օսկանյանը Մարտի 1-ի հետ կապ չուներ, իսկ այդ գործերով էլ Օսկանյանը որեւէ դատավարական կարգավիճակ չունի։ «Այդ ժամանակ խորհրդարանը որոշեց, որ Օսկանյանին պետք է «տալ», որ իրականացվի քրեական հետապնդում, հանրապետական պատգամավորները ելույթներ էին ունենում, որ՝ այո՛, քննությունը պետք է գնա։ Վերջը Օսկանյանի գործը փակվեց, պարզվեց, որ խորհրդարանը քաղաքական նպատակահարմարությամբ համապատասխան ժամանակ, համապատասխան ձեւի իր պատգամավորին տվել է, որպեսզի այս պատգամավորը դադարեցնի հավակնել որեւէ քաղաքական բանի»,- ասաց Մարուքյանը՝ վկայակոչելով այն հարցը, որ այսօր հնչեցրել էր դատախազին։

Մարուքյանն այնուհետեւ հարցրեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ երբ պետք է, ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, նրա տանը կարելի է գնալ քեֆ անել ու հավելեց, որ արդյո՞ք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա։

Մարուքյանը մեջբերեց նաեւ՝ իրենց խմբակցության հայտարարության մեջ արձանագրել են, որ այս գործընթացի նկատմամբ կա քաղաքական հսկողություն։ Այնուհետեւ հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախարարների մոտ հայտնվել են քրեական գործի նյութերը։ «Ո՞նց եղավ, որ պաշտոնատար անձանց բաժանվել է այդ նյութերից, եւ դուք հրապարակում եք նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութեր։ Քաղաքական չէ՞։ Այդ ե՞րբ է ՀՀ-ի պատմության մեջ եղել, որ քրեական գործի նյութերը բաժանեն քաղաքական մարդկանց, մարդիկ էլ սկսեն տեղադրել»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ նույնիսկ ռեպրեսիաների ժամանակ չի հիշում նման դեպք։ Նրա խոսքով՝ այն ժամանակ նույնիսկ քաղաքական մեծամասնությունը ելույթներ էր ունենում, ասում, որ գործը կքննվի, անհանգստանալու կարիք չկա, իսկ հիմա ելույթներ չեն ունենում, որ գոնե հասկացվի, թե ինչ են մտածում։

«Այս առումով ես ինքս որպես շատ վատ հարաբերություններ ունեցող նույն Գագիկ Ծառուկյանի հետ գիտեք՝ ինչի համար, հիմա ձեզ ասում եմ, որ դուք ազնիվ չեք, անկեղծ չեք։ Դուք չեք եկել փետրվար ամսին կալանավորելու»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իրենց խմբակցությունը կարծում է, որ իր իսկ հրապարակած ծանրակշիռ փաստերի հանգամանքով այս քվեարկության մեջ անելիք չունեն եւ որ չեն մասնակցելու այս ֆարսին։

Նրա խոսքով՝ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, փակ քվեարկությամբ պարզ կդառնա, թե այդ 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ։

Տպել
2002 դիտում

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ