Ազգային ժողովի տարածքից բերման է ենթարկվել 154 քաղաքացի. նրանց թվում են ԲՀԿ երիտթեւի անդամներ

Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնողներից ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել 154 քաղաքացի:

Այս մասի ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ բերման ենթարկված եւ բաց թողնված քաղաքացիների թվի վերաբերյալ ոստիկանությունը պաշտոնական տեղեկություն կտրամադրի օրվա վերջում:

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ ՎԻՎՕ-ի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:

ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը, ԲՀԿ ԵՄ փոխնախագահներ Արտավազդ Ալեքսանյանը, Վահե Հարությունյանը և մեկ տասնյակից ավելի երիտթևականներ բերման են ենթարկվել: Անդրեասյանը սա որակել է ապօրինի. «Մի քանի տասնյակ երիտասարդներ գտնվում են Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանական բաժամնունքներում: Նրանցից մեկը ուներ շտապ բժշկական օգնության կարիք Արաբկիրում»,- գրել է Անդրեասյանը եւ հայտնել, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը վաղ առավոտից քննարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: Գլխավոր դատախազի ելույթից, հարց ու պատասխանից հետո ելույթ ունեցավ նաեւ ինքը Ծառուկյանը՝ ասելով, որ այս ամենը ժամանակավոր է, եւ անտեղի տեղը իրեն հերոսացնում են: Ելույթից հետո Ծառուկյանը չսպասեց պատգամավորների հարց ու պատասխանի փուլին եւ դուրս եկավ ԱԺ դահլիճից. «Ես հիմա գնում եմ Ազգային անվտանգություն, հիմա ինչ-որ թազա գործեր կան, ոնց որ սրանից բան դուրս չի գալիս, նորից կանչել են քննության»,- ասաց նա: ԱԺ-ի բակում Ծառուկյանին դիմավորեցին ԱԱԾ դիմակավորված անձինք՝ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի գլխավորությամբ, որի հետ էլ Ծառուկյանը իր մեքենայով հեռացավ ԱԺ-ից:

Տպել
1760 դիտում

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ապագա կա՛, կեցցե՛ Հայաստանի ստեղծարար և արարող քաղաքացին․ Արթուր Հովհաննիսյան

Արթուր Սուքոյանին ձերբակալելու որոշում է կայացվել

Հայ մրցավարները կսպասարկեն բասկետբոլի Եվրոպայի առաջնությունների հանդիպումներ

Էրդողանի կուսակցության խոսնակն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին կատարվող գործընթացներին

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել

Աղմկահարույց օրենքի երկրորդ ընթերցման ժամանակ Վրաստանի խորհրդարանում կրկին ծեծել են իրար (տեսանյութ)

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար