ՀՀ-ում խաղի տեսուչը ծխախոտը հանգցրել է «Դիլիջան» ֆուտբոլային ակումբի տնօրենի երեսին. ակումբը դիմել է ՀՖՖ

Ոչ ֆուտբոլային միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-20 առաջնության 25-րդ տուրի «Տորպետդո» - «Դիլիջան» (1:1) խաղի ընթացքում: Հունիսի 12-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպման տեսուչ Կամո Մահտեսյանը ծխախոտը հանգցրել է «Դիլիջանի» գործադիր տնօրեն Արտակ Մելիքյանի դեմքին: Մելիքյանը «Հայկական ժամանակ»-ին ներկայացրել է մանրամասները:

Նա նշում է, որ հանդիպման առաջին խաղակեսի ընթացքում փոքրիկ զրույց է եղել իր ու Մահտեսյանի միջեւ: Ինքը նրան արեւածաղիկ է առաջարկել, ինչից Մահտեսյանը հրաժարվել է: Մելիքյանն էլ կատակել է՝ այնպիսի տպավորություն է, թե իրենք Չեմպիոնների լիգայի հանդիպում են դիտում: Շարունակելով ներկայացնել տեղի ունենածը՝ Մելիքյանն ասում է, որ ընդմիջմանն ինքը գնացել է հանդերձարան ու սպասել, թե երբ են դուռը բացելու: Նրան մոտեցել է Մահտեսյանը, ասել, թե ով է նրան թույլ տվել իր հետ այդպես խոսել, հայհոյել է, ծխախոտը հանգցրել դեմքին ու փորձել քարշ տալ դեպի ժողովների սենյակ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել, որ ծեծկռտուք սկսվի: Մելիքյանը խոստովանում է, որ տեղի ունեցածից հունից դուրս է եկել, ու ինքն էլ Մահտեսյանին է հայհոյել:

Ըստ Մելիքյանի՝ միջադեպն այսքանով ավարտվել է, սակայն իրեն թույլ չեն տվել 2-րդ խաղակեսը դիտել տրիբունաներից, իսկ մրցավարներն էլ վիճելի որոշումներ են կայացրել ի վնաս «Դիլիջանի», ինչի պատճառով իրենք 2 միավոր են կորցրել: Բացի այդ, Մելիքյանի տեղեկություններով՝ Մահտեսյանը մրցավարների ու «Դիլիջանի» աշխատակիցների շրջանում խոսակցություններ է տարածել, ըստ որոնց, արեւածաղիկ առաջարկելիս Մելիքյանը վիրավորել է նրան, ինչպես նաեւ խաղի ընթացքում հայհոյել է մրցավարներին:

Մելիքյանը ոստիկանություն չի դիմել, սակայն ՀՖՖ բողոք է ուղարկել: Դրանում ներկայացրել է միջադեպը՝ ավելացնելով, որ խաղից առաջ կայացած ժողովի ժամանակ նույնպես Մահտեսյանն ագրեսիվ պահվածք է դրսեւորել: Մելիքյանը բողոքում նաեւ ասել է, որ Մահտեսյանի ու իր միջեւ նախկինում որեւէ միջադեպ չի եղել:

«Հայտնում եմ Ձեզ, որ իմ ու Մահտեսյանի միջեւ երբեւիցե որեւէ միջադեպ չի եղել, որոշ ժամանակաշրջան մենք նաեւ աշխատել ենք միասին նորաստեղծ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում, ես՝ որպես ակումբի տնօրեն, նա՝ որպես ակումբի մարզիչ: Սակայն ենթադրում եմ, որ իր թշնամական վերաբերմունքն իմ անձի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ ես գիտեմ, թե ով է ինքն իրականում եւ իր մրցավարական գործունեության ժամանակաշրջանում ինչպիսի ահռելի վնաս է տվել հայկական ֆուտբոլին եւ որոշ ակումբներին մասնավորապես: Հայցում եմ միջադեպի Ձեր արդար եւ օրինական լուծմանը»,- այսպես է ավարտվում բողոքի տեքստը:

ՀԺ-ն միջադեպի վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՖՖ: Ֆեդերացիան, ի պատասխան, հայտնել է, որ մոտ օրերս կկայանա Կարգապահական եւ էթիկայի կոմիտեի նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ կքննվի նաեւ «Տորպեդո» - «Դիլիջան» հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպը, իսկ դրա վերաբերյալ որոշումը կհրապարակվի նիստի արձանագրության մեջ:

Տպել
3103 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ