Որոշ ուժերի ոչ ֆորմալ համախմբում արդեն կա, նրանք հիշվելու են որպես պատերազմի ժամանակ թիկունքից հարվածողներ. քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ոստիկանության ղեկավար կազմին՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմին՝ նոր պետ Օնիկ Գասպարյանին: Նա շնորհակալություն հայտնեց այդ պաշտոններում համապատասխանաբար պաշտոնավարած Էդուարդ Մարտիրոսյանին, Արման Սարգսյանին եւ Արտակ Դավթյանին համատեղ աշխատանքի համար՝ չբացառելով պաշտոնանկ եղած  անձանց հետ առաջիկա համագործակցության հնարավորությունը:

Վարչապետը չհստակեցրեց, թե ո՞րն էր նրանց ազատման պատճառը: Եթե Արտակ Դավթյանի դեպքում դա հասկանալի էր, ապա մյուսների դեպքում՝ ոչ այնքան: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ պաշտոնից ազատվել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այս ամենի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Մովսես Հարությունյանի հետ.

- Պարո՛ն Հարությունյան, նախօրեին վարչապետի առաջարկությամբ մի շարք պաշտոնանկություններ տեղի ունեցան: Եթե ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի ազատման պատճառը բոլորին հասկանալի էր (որդու հարսանիքը արտակարգ դրության պայմաններում), ապա մյուս երկու պաշտոնյաների ազատման պատճառը չբացատրվեց՝ հնարավորություն տալով տարբեր շրջանակներին դա ընկալել եւ մեկնաբանել յուրովի: Հետաքրքիր է, թե, ըստ Ձեզ, ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ այդ ազատումների համար: Ի՞նչ կարծիք ունեք նոր նշանակումների մասին:

- Ճիշտ եք, ազատումների պատճառների մասին չեղավ պաշտոնական հայտարարություն, բայց այսօրվա հրաժեշտի միջոցառումների ժամանակ հնչած տեքստերից կարող ենք արձանագրել, որ հեռացող պաշտոնյաների եւ վարչապետի միջեւ առկա չէ որեւէ տարաձայնություն կամ անձնական կոնֆլիկտ: Կարծում եմ` պաշտոնանկությունները պայմանավորված են զուտ այն բարձր նշաձողով, որը դնում է Նիկոլ Փաշինյանն ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների ղեկավարների, իսկ հանրությունն էլ` Նիկոլ Փաշինյանի առաջ, քանի որ հասարակությունը հեղափոխական իշխանությունից ակնկալում է ավելի ուժգին եւ վճռական պայքար նախկինում իրականացված հանցագործությունների բացահայտման ճանապարհին:

- Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական իրավիճակը ներկայումս. մի կողմից կա գրեթե համազգային պայքար կորոնավիրուսի դեմ կամ ավելի ճիշտ հակահամաճարակային կանոնները պաշտպանելու համար, մյուս կողմից կան քաղաքական ուժեր, որոնք ակտիվացել են՝ ընդդեմ իշխանությունների: Ինչի՞ կարող է սա հանգեցնել:

- Արձանագրենք մի շատ կարեւոր բան. այս իրավիճակում իշխանության դեմ պայքարողները պայքարում են ոչ թե իշխանության, այլ Հայաստանի Հանրապետության եւ մեր պետականության դեմ: Պատերազմական վիճակում գտնվող Կառավարությանը օգնելու եւ համախմբման կոչեր անելու փոխարեն մենք տեսնում ենք տարբեր շրջանակների կողմից քաղաքական դիվիդենտներ շահելու փորձեր: Չեմ կարծում, որ նկատվող քաղաքական ակտիվացումները կհանգեցնեն ինչ-որ լուրջ քաղաքական գործընթացների: Ընդհակառակը, վստահ եմ, որ այս ամենը հետագայում օգտագործվելու է հենց իրենց դեմ, եւ այդ ուժերը հիշվելու են որպես պատերազմական ժամանակ իրենց հայրենակիցների թիկունքից հարվածողներ:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանությանը դեմ դուրս եկած ուժերի համախմբում տեղի ունենա: Եթե դիտարկենք այս պահին եղած դիրքավորումները, ո՞ր ուժերը կարող են միանալ իրար այդ պայքարում:

- Կարող ենք ասել, որ ոչ ֆորմալ համախմբում արդեն առկա է: Ասվածի ապացույցն են տարբեր քաղաքական ուժերի կողմից գրեթե նույն ժամանակաշրջանում նույնաբովանդակ տեքստերով հայտարարությունների հնչեցումը եւ քաղաքական ակտիվացումը: Հնարավոր է, որ կարճ ժամանակ անց մենք տեսնենք նաեւ ֆորմալ համախմբման օրինակներ: Դատելով վերջին հայտարարություններից` կարող ենք տեսնել, օրինակ, Արթուր Վանեցյան-ՀՅԴ համախմբում, որին հետագայում կարող են միանալ նաեւ ընդդիմադիր այլ ուժեր: Չեմ բացառում նաեւ այդ ճակատին ԲՀԿ-ի միացումը, ինչն անուղղակի տեքստով իր խոսքում հնչեցրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

- Գագիկ Ծառուկյանի վերջին շրջանի պահվածքը, ի դեպ, ինչո՞վ եք պայմանավորում. չէ՞ որ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանն» ու Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ հայտարարեցին «համաժողովրդական շարժմանը միանալու» մասին, դուրս եկան փողոց, միացան Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթին: Կարծում եք՝ նրանք իրո՞ք դժգոհ են Կառավարությունից, թե՞ այլ հաշվարկներ կան: Օրինակ՝ այն, ինչի մասին խոսում էր վարչապետի մամուլի խոսնակը:

- Մենք նկատում ենք, որ ԲՀԿ-ի քաղաքական ակտիվացումները կրում են փուլային բնույթ եւ պայմանավորված են կուսակցության տնտեսական շահերին բախվող մասնավոր օրինակներով: Եթե ողջ աղմուկի նպատակը լիներ միայն Կառավարության քաղաքականությունից դժգոհությունը, ապա կուսակցությունը չէր շտապի եւ իր գնահատականները կհնչեցներ համաճարակային իրավիճակի կայունացումից հետո: Կարծում եմ` նրանց հերթական ակտիվացումը պայմանավորված է որոշակի իրավական գործընթացների մեկնարկով կամ էլ դրանց մեկնարկից ունեցած որոշակի վախերով, որոնց մասին ակնարկեց նաեւ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը:

- Պարո՛ն Հարությունյան, Փաշինյանի նախաձեռնած կադրային փոփոխությունները որքանո՞վ կապ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում եղած իրավիճակի հետ: Օրերս պաշտոնից ազատվեց նաեւ ՊԵԿ նախագահը: Գրեթե զուգահեռ հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանի համակարգիչն է հայտնաբերվել, որում հնարավոր է վերականգնել ֆայլերը եւ, ըստ այդմ, նաեւ բացահայտել նրա կատարմամբ նոր արարքներ, որոնք կարող են լրացնել նրա մեղադրանքի ծավալը:

- Կարծում եմ՝ առկա է ուղղակի կապ տեղի ունեցող փոփոխությունների եւ կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի միջեւ: Նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը դրսեւորում է քաղաքական կամք՝ կյանքի կոչելու իր տված խոստումները: Իրականացվող հաճախակի փոփոխությունները վկայում են, որ նրան փաստացի չեն գոհացնում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը:

- Այդ առումով նոր նշանակումներն ի՞նչ փոփոխություն կարող են բերել հանցագործությունների բացահայտման գործում: Հանրությունը մի կողմից շարունակում է ակնկալել նախկինների կոռուպցիոն սխեմաների բացահայտում, բայց մյուս կողմից, երբ որեւէ բացահայտում էլ լինում է, հետապնդվողը հասցնում է փախչել:

- Մեծ է հավանականությունը, որ վերջին նշանակումները նոր շունչ եւ որակ են հաղորդելու հանցագործությունների բացահայտման գործընթացին: Մասնավորապես՝ ԱԱԾ նորանշանակ տնօրենի մասով կարող ենք ասել, որ վերջինս նոր դեմք է համակարգում, ինչն էլ քչացնում է հավանականությունը, որ նա հանցագործությունների բացահայտման ճանապարհին կունենա ինչ-ինչ կաշկանդող հանգամանքներ: Կարծում եմ` կարճ ժամանակ անց արդեն հանրությանը տեսանելի կլինեն նոր նշանակումների արդյունքները:

Տպել
6201 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը