«Պարոն Ծառուկյան, մենք համապատասխանաբար 2020 թվականում ենք». պատգամավորը խորհուրդ է տալիս նորմալ խորհրդական վարձել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ որոշ քաղաքական շրջանակների վերջին շրջանի պահվածքին, այդ թվում, առանց անուն տալու խոսեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից կուսակցության քաղխորհրդի նիստում արված հայտարարությունների մասին, թե բոլոր ոլորտները ձախողված են եւ Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի: 

«Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հետ կապված շատ հատկանշական իրավիճակ է արձանագրվել, եւ Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի եւ հնարավորինս վատ ընթացք ստանա: Դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, սակայն, վստահեցրեց, որ այդ ուժերը համավարակի ավարտից հետո իրենք էլ են ավարտվելու՝ դե յուրե արձանագրելով քաղաքական աղբանոցում գտնվելը, այս անգամ՝ ցկյանս:

«Այսինքն՝ նրանք ավարտված են, բայց էնքան էլ լավ չեն հասկանում, որ ավարտված են: Ովքեր լավ չեն հասկանում եւ հասկանալու հետ կապված օբյեկտիվ, բնածին պրոբլեմներ ունեն, մենք նրանց տեսանելի եւ հասկանալի կերպով կբացատրենք եւ դա էս անգամ, համոզված եղեք, կհասկանան ցկյանս»,- ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ այդքանից հետո այդ քաղաքական շրջանակներն այլեւս չեն փորձի քթները խոթել այնտեղ, որտեղ իրենց տեղը չէ:

«ՀՀ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականների, եւ այդ գնահատականների հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրի. նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը: Նրանք այնտեղ են դե ֆակտո, եւ այնտեղ լինելու փաստը դե յուրե կարձանագրվի շատ շուտով»,- հայտարարեց Փաշինյանը:

Ինչպես հայտնի է՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հրատապ նիստում Ծառուկյանը նաեւ պատրաստակամություն է հայտնել հանդիպել, իր խոսքերով, բոլոր առողջ, ժողովրդի կողմից ընդունելի քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղղությունները։

Նրա հայտարարություններին արձագանքել են մի քանի ուժեր, այդ թվում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացված Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ-ն:

Վանեցյանն, օրինակ, «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Ծառուկյանի հետ ունեցել է, ունի եւ շարունակելու է ունենալ լավ հարաբերություններ։ Ընդգծել է, թե իրենց հանդիպումները կրում են պարբերական բնույթ, բայց քաղաքական թեմաներով այս պահին դեռ ոչինչ չեն խոսել: ՀՅԴ-ն եւս չի բացառել քննարկումների հնարավորությունը:

Ի հակառակ նրանց, հայտարարություն էր տարածել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը՝ առաջարկելով բոլոր մտահոգ ուժերին, գործիչներին եւ Նիկոլ Փաշինյանին՝ կազմակերպել  լայն համազգային  համախմբում,  կանխել հերթական անգամ  դրսից պարտադրվող  եւ նրանց շահերին սպասարկող պետականակործան զարգացումները։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ քննարկել ենք, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն հեղաշրջում կամ իշխանափոխություն նախաձեռնի:

- Պարոն Գաբրիելյան, Կառավարության կողմից բոլոր ոլորտները ձախողելու մասին հայտարարությանը անմիջապես արձագանքեցին «Իմ քայլ»-ի մի շարք պատգամավորներ եւ հետո նաեւ վարչապետի մամուլի խոսնակը՝ ասելով, թե Ծառուկյանը մտահոգված է իր վերաբերյալ քրգործերով, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով: Ի՞նչ քրգործերի մասին է խոսքը, ինչո՞ւ Ծառուկյանը հիմա խոսեց: Ինչ որ զարգացումնե՞ր կան այդ քրգործերով:

- Ես չեմ ուզում քրգործերից խոսել, առաջին՝ որովհետեւ որեւէ տեղեկության չեմ տիրապետում, բայց կարող եմ ասել. հարգելի պարոն Ծառուկյան, համապատասխանաբար մենք 2020 թվականում ենք դեռ եւ Կառավարությունն ու «Իմ քայլը» ինչ խոստացել են, քայլ առ քայլ անում են: Թե ինչ են խոստացել եւ չեն արել, այդ հարցին մենք կարող ենք պատասխան տալ 2023 թվականին, որովհետեւ մեր խոստումները 5 տարվա համար էին: Ընդամենը 1 տարի եւ 3 ամիս է պաշտոնավարում այս խորհրդարանը, այսինքն մեր ժամկետի 20-25 տոկոսը, եւ հիմա ասել՝ ձեր խոստումները չեն կատարվել, ծիծաղելու էլ չի անգամ: Պարոն Ծառուկյանը հսկայական գումարների է տիրապետում, ես խորհուրդ կտամ նորմալ խորհրդականներ վարձել, որոնք կհուշեն, որ մենք դեռ 2020 թվականի մեջ ենք եւ չի կարելի ընտրվելուց մեկ տարի հետո ասել, թե դուք չեք կատարել ձեր 5 տարվա խոստումները: Ասեմ ավելին, այդ խոստումներին, որոնք ներառված էին Կառավարության ծրագրում, պարոն Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը դեմ է քվեարկել: Այս պարագայում չեմ հասկանում, թե որն է նրանց մտահոգվելու պատճառը: Նրանք դեմ էին այդ խոստումներին, բայց հիմա նեղվում են, որ մենք դրանք չենք կատարում: Մյուս կողմից, մեր խոստումների հասցեատերը մեր ընտրողներն են, միայն նրանք կարող են դժգոհել մեզանից, որովհետեւ նրանք են ընտրել մեզ:

Ինչ վերաբերում է տնտեսական իրավիճակին, պարոն Ծառուկյանը ընդամենը կարող է խորհրդարանի իր ընդդիմադիր գործընկերոջը՝ Էդմոն Մարուքյանին հարցնել, թե ինչպիսի տարի է եղել 2019 թվականը: Խորհրդարանում լավագույն գնահատականը Կառավարությանը տվել է էդմոն Մարուքյանը՝ արտասանելով բառացի հետեւյալ խոսքերը. «Այո՛, պարոն վարչապետ, 2019-ը իսկապես ոսկե տարի էր»: Ես համաձայն եմ նրա հետ: Պարոն Մարուքյանը նկատի ունի եկամուտների մասով, ես էլ դա նկատի ունեմ: Խոստացվել էր 5 տոկոս տնտեսական աճ կլինի, արվել է մոտավորապես 8 տոկոս, խոստացվել էր, որ կբարձրանան թոշակները, արվել է, խոստացվել էր x երկարությամբ ճանապարհներ վերանորոգել, այդ խոստումը մի բան էլ ավելի է կատարվել:

Իսկ թե ինչու է հիմա խոսում պարոն Ծառուկյանը, իմ կարծիքով մեր հասարակությունը բավական խելացի է, իրենց համար էլ էր հետաքրքիր, թե ինչու հենց հիմա, ի՞նչը փոխվեց:

Ես կարող եմ ենթադրել, կասկածներ ունենալ: Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ քաղաքական գործիչ սկսում է կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ, մենք տեսնում ենք բավական կարճ ժամանակ անց այդ անձի վերաբերյալ ի հայտ են գալիս քրեական գործեր: Բայց այդ գործերը առնչվում են տարիներ առաջ տեղի ունեցածին: Միգուցե պարոն Ծառուկյանին սխալ կամ ճիշտ տեղեկություններ են փոխանցվել իրեն առնչվող գործերի մասին:

- Հիմա եթե իրավական առումով զարգացումներ լինեն քրգործերում, պարզ է չէ՞, որ դրանք ընկալվելու են որպես քաղաքական հետապնդում:

- ԲՀԿ-ն դա այսպես թե այնպես գնահատելու է քաղաքական հետապնդում, եթե իհարկե լինեն նման զարգացումներ: Եթե կլինեն՝ մեր իրավապահները պետք է հրապարակեն բոլոր փաստերը, որպեսզի եւ մեզ համար, եւ հասարակության համար պարզ լինի, թե ինչու է նման գործ հարուցվել:

- Պարոն Գաբրիելյան, եթե հետեւել եք համացանցային քննարկումներին, շատերը Ծառուկյանի այս պահվածքի մեջ մեղադրում էին իշխանությանը՝ ասելով, որ դուք եք նրան իր հայտնի մականունից ազատել, դարձրել պարոն Ծառուկյան, օլիգարխից դարձրել գործարար, 2 տարի է՝ խոսում եք նրան առնչվող քրգործերի մասին, բայց այդպես էլ որեւէ մեղադրանք մինչ այժմ չի առաջադրվել նրա կուտակած հարստության ծագման, խախտումների, նրան առնչվող բիզնեսների վերաբերյալ: Ընդունո՞ւմ եք, որ իշխանությունն ունի այսպիսի մեղավորություն:

- Եթե ընդունեմ, որ կա նման մեղավորություն, ես ուղղակի կհաստատեմ, որ տվյալ անձը հանցագործ է: Ես նման հայտարարություն չեմ կարող անել: Բայց կարող եմ ասել, որ հասարակությունը սպասում է ինչ-ինչ զարգացումների, դա կիսում եմ միանշանակ, որովհետեւ նույն հասարակությունը ասում է՝ մեր աչքի առաջ է ամեն ինչ տեղի ունեցել եւ մենք դա շատ լավ հասկանում ենք: Բայց պետք է հասկանալ, որ բավականին բարդ է իրավապահների գործը: Իհարկե այնպես չէ, որ զարգացումներ չկան. այս պահին կա առաջադրված մեղադրանք, իհարկե ոչ իր նկատմամբ, բայց իր հետ փոխկապակցված անձի նկատմամբ է (խոսքը Մուլտի գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է-խմբ.): Ես չեմ բացառում, որ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության արդյունքում իրավապահները ընդարձակեն այդ անձանց շրջանակը եւ մենք քրգործի շրջանակներում տեսնենք այլ անձանց: Գուցե մոտ է այդ ժամանակը եւ սա է պատճառը այդ ակտիվացման:

- Ծառուկյանը նաեւ հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի հետ, քննարկել իրավիճակից դուրս գալու ելքերը: Կորոնավիրուսով պայմանավորված այս պայմաններում երբ իրավիճակը պատերազմական է համարվում, երբ մարդկանց սոցիալական վիճակը վատացել է, նման համախմբումն ընդդեմ իշխանությունների վտանգավոր չէ՞ իշխանության համար՝ հաշվի առնելով, որ նրան արձագանքել են տարբեր հին եւ նորաստեղծ քաղաքական ուժեր: Իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Վերջին ընտրություններին մենք ստացել ենք 900 հազար ձայն, բայց 200-300 հազար քաղաքացի չի ընտրել «Իմ քայլ»-ին, Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար ես չեմ բացառում, որ երկրում կա մի քանի հազար մարդ, որ դեմ է մեզ: Չի ընտրել, բա դեմ չլինի՞: Ես կարծում եմ, որ այդ մի քանի հարյուր հազարը դարձել է մի քանի հազար, ինչը նշանակում է, որ մենք առաջընթաց ունենք: Հայաստանում ժողովրդավարական ընտրություններն այլեւս անշրջելի են եւ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընտրությունների միջոցով:

- Արթուր Վանեցյանը ասել է, որ Ծառուկյանի հետ իր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, բայց քաղաքական թեմաներով այս պահին դեռ ոչինչ չեն խոսել: Ի՞նչ ունեն քննարկելու նրանք պարբերաբար, եթե քաղաքական թեմաներով դեռ չեն խոսել:

- Չեմ կարող ասել՝ ինչ են քննարկել, գուցե ընդհանուր ինչ-որ բաներ ունեն, գուցե իրար շատ նման են եւ իրար հետ ասելիք ու խոսելիք ունեն: Եթե պարբերաբար հանդիպում են, կարելի է ենթադրել, որ ընդհանուր խոսելիք ունեն:

Տպել
15238 դիտում

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջվում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել