Մարդու իրավունքների հովհարային պաշտպանները

07/06/2020 schedule18:25

Երեկ համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես են ոստիկանները դիմակ չկրելու համար մի քաղաքացու բավականին կոշտ մեթոդներով բերման ենթարկում։ Ու բնականաբար՝ ահավոր աղմուկ բարձրացավ։ Էլ «ոստիկանական բռնապետություն», էլ «ոչ իրավաչափ ուժի կիրառում», էլ «խոշտանգված քաղաքացի», էլ  «մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»... Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, թե ոչ՝ երեւի ծառայողական քննությունը կպարզի (եթե նշանակվի), բայց խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ամենաշատը աղմկում են հատկապես նրանք, ովքեր շաբաթներ շարունակ իշխանություններին մեղադրում էին ձեւական կարանտինի համար ու հեգնում, թե այդ օրերին ոստիկանությունը բառիս բուն իմաստով անգործության էր մատնված, մինչդեռ հարեւան Վրաստանում, օրինակ, բակում նարդի խաղացողներին տուգանում էին համարյա հազար դոլարով։ Ճիշտ այսպիսի աղմուկ է բարձրացել նաեւ վարչապետի ֆեյսբուքյան էջում կարանտինային կանոնները չպահպանողների լուսանկարների հրապարակման առթիվ։ Ու դարձյալ՝  «մարդու իրավունքների ոտնահարում», «միջամտություն անձնական կյանքին» եւ այլն։

Սովորական պայմաններում բոլոր այդ քննադատություններն, իհարկե, տեղին կլինեին, բայց Հայաստանում նման բաներ են տեղի ունենում հենց այն պատճառով, որ հիմա սովորական պայմաններ չեն, երկրում արտակարգ դրություն է։ Սովորական պայմաններում մարդկանց լուսանկարներն առանց իրենց համաձայնության հրապարակելն էլ է անընդունելի, նարդի խաղացողներին տուգանելն էլ, այստեղ վիճելու բան չկա։ Բայց պատկերացրեք՝ պատերազմ է, թշնամին հարձակվում է, մեր զորքերն անտառի փեշին պաշտպանական ամրություններ են սարքում, ու հանկարծ հայտնվում են բնապահպանները՝ ահազանգելով, թե «ախր դա բարբարոսություն է, այդտեղ Կարմիր գրքում գրանցված սիզախոտ է աճում…»:

Համաձայնվեք՝ Հայաստանն այսօր մոտավորապես այդ վիճակում է, բոլորիս առաջնահերթ խնդիրը համաճարակի դեմ պայքարն է, ու եթե որեւէ միջոցառում կարող է թեկուզ կես տոկոսով նպաստել դրան՝ պիտի անենք դա։

Այո, Հայաստանը պայքարում է համավարակի դեմ, ու ցավոք՝ մեզանում սա վերածվել է մշակութաբանական, եթե կուզեք՝քաղաքակրթական առճակատման։ Ու ակնհայտ է, որ պայմանականորեն ասած՝ «Վլե» լսողներն, այո, դիմակ չեն դնելու, մեքենայի պատուհանից տոպրակով աղբը փողոց շպրտողները դիմակ չեն դնելու, դեռ մի բան էլ՝  «ղժժալու են» դիմակ դնողների ու սոցիալական հեռավորություն պահպանողների վրա։ Բայց իրավիճակն այնպիսին է, որ ահավոր բարձր ձայնով «Վլե» լսողն ուրիշների կյանքը չի վտանգում (ընդամենը մի քիչ նյարդայնացնում է, եւ վերջ), իսկ դիմակ չդնելով՝ կարող է սպառնալիք դառնալ շատերի առողջության համար։ Ու հիմա ի՞նչ, ստացվում է, որ նրանց սաստելը մարդու իրավունքների ոտնահարում է, իսկ նրանց անպատասխանատվության պատճառով հնարավոր տուժողները ոչ մարդ են, ոչ մարդու իրավունքնե՞ր ունեն։ Ինչո՞ւ պիտի տասնյակ կարգապահ քաղաքացիներ իրենց առողջությունը վտանգի ենթարկեն ինչ-որ մեկի պատճառով, որը համարում է, որ ինքը «ջոգող տղայ ա» ու վաղուց «բիթիյա» , որ «էս սաղ սութ ա, բիլգեյցն ու սոռեսն են արե, մըլիցեքն էլ մամենտը ջոգել են ու հավայի փող են աշխըտըմ»։

Մի խոսքով՝ ոստիկանությունն, այո, պարտավոր է կարգ ու կանոն հաստատել, այդ թվում՝ նաեւ կոշտ մեթոդներով։ Բնականաբար՝ բացառապես նրանց նկատմամբ, ովքեր այլ լեզու չեն հասկանում, եւ այդ չհասկանալն իր մեջ հանրային վտանգ է պարունակում։ Ավելին՝ եթե ոստիկանությունը նույն կերպ գործեր արտակարգ դրության առաջին շաբաթներին, մեծ հավանականությամբ՝ այսօր Հայաստանում համավարակային իրավիճակը շատ ավելի բարվոք կլիներ։ Իսկ մարդու իրավունքների հովհարային պաշտպանները ճիշտ կանեն՝ մեկ-մեկ էլ կարգապահ քաղաքացիների իրավունքները պաշտպանեն։

Տպել
2538 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին