Ովքե՞ր են տարածում «թերահավատության համաճարակը»

07/06/2020 schedule15:05

Կորոնավիրուսային համաճարակի կանխարգելման նպատակով աշխարհի բոլոր երկրները, հատուկենտ բացառություններով, գրեթե նույն միջոցառումներն են իրականացրել եւ իրականացնում, ու եթե տարբեր երկրներում արդյունքները խիստ տարբերվում են՝ դա կարող է ունենալ երեք հիմնական բացատրություն։ Առաջին՝ որոշ երկրներում այդ միջոցառումներն ուշացումով են իրականացվել, այլ երկրներում՝ ճիշտ ժամանակին, երկրորդ՝ որոշ երկրներում սահմանափակումներն ավելի մեղմ են եղել, կամ իրավապահները կոշտ մեթոդներով չեն պատժել կարանտինային ռեժիմը խախտողներին, եւ երրորդ՝ որոշ երկրներում,այլ երկրների համեմատ, բնակչությունն ավելի մեծ պատասխանատվությամբ է հետեւել պետական կառույցների հորդորներին։

Հայաստանն այսօր կորոնավիրուսային համաճարակի տարածման տեմպերի առումով ծանրագույն վիճակում է, եւ վերը նշված երեք գործոններն էլ էական դերակատարում ունեն դրանում։ Բայց հիմա իմաստ ունի անդրադառնալ միայն երրորդ գործոնին՝այն պարզ պատճառով, որ առաջին երկու գործոններն արդեն իրենց անելիքն արել են, ու  «եղածը եղած է», իսկ երրորդ գործոնը դեռ շարունակում է իր բացասական դերակատարումը։ Եվ բնականաբար, հարց է ծագում՝ ինչո՞ւ է մեր ժողովուրդը համեմատաբար, «ավելի քիչ լսում»  իշխանություններին, քան այլ երկրներում։

Սա նոր խնդիր չէ։  «Ղեկավարության» ցանկացած խոսքի նկատմամբ թերահավատությունը մեզանում առնվազն տասնամյակների պատմություն ունի։ Մարդիկ դեռեւս խորհրդային տարիներին «կոմունիստական պայծառ ապագայի» մասին խոսող կաշառակեր չինովնիկներ էլ են տեսել, անկախության տարիներին՝ կոռուպցիայի դեմ պայքարող, բայց մուլտիմիլիոնատեր դարձած պաշտոնյաներ էլ, հայրենասիրական ճառեր ասող ու զինվորի հացը գողացողներ էլ, ժողովրդավարությունից խոսող ու ընտրակաշառք բաժանողներ էլ, ու բնականաբար՝թերահավատ են։ Ապրիլյան հեղափոխությունից հետո իրավիճակը կարող էր փոխվել, բայց ընդդիմադիր քարոզչությունն ամեն ինչ արեց, որ ժողովուրդը պահպանի «թերահավատության չափաբաժինը»: Ընդորում՝ այդ քարոզչությունը սկսվել էր կորոնավիրուսային համաճարակից շատ առաջ։ Նոր իշխանությունների ցանկացած քայլ ներկայացվում էր որպես Նիկոլ Փաշինյանի անձնական շահերից բխող որոշում, ու բնականաբար՝ դա տարածվեց նաեւ հակահամաճարակային միջոցառումների վրա։ Օրինակ՝ անպայման պաշտպանիչ դիմակներ ունենալու որոշումից հետո տարածում էին, թե  «սրանք հաստատ փայ ունեն մասկեքի բիզնեսում», կարգազանցներին տուգանելու որոշումը մեկնաբանում էին, թե «հաստատ վիզ փող ա պետք», հետո տարածում էին, թե  «սրանք ինադու վարակվածների մեծ թիվ են ցույց տալիս, որ դրսից շատ փող կպցնեն», եւ այսպես շարունակ։ Մի խոսքով՝  «սաղ սուտա»:

Մեյմանդարի շուկայի բողոքի ակցիայի մասնակիցներից մեկն, ի դեպ, տեսախցիկների առջեւ հենց այդպես էլ ասաց՝ «էդ վիրուս-միրուս սաղ սութ ա, փարա են աշխըտըմ»: Կողքին կանգնածն էլ գոռգոռում էր՝  «էս սաղ սարքըմ են, որ էթանք իրանց սարքած բազառը կայնենք, փողը իրանց տանք»:

Այդ մարդիկ դա հենց այնպես չէին ասում. հարեւանից էին լսել, նա իր հերթին՝ մյուս հարեւանից, նա էլ ինչ-որ լրատվամիջոցից էր իմացել... Ահա այսպես է տարածվում «թերահավատության համաճարակը», ընդորում՝ տարածվում է միտումնավոր։ Տարածողները թքած ունեն հետեւանքների վրա՝ նրանց հետաքրքրում է միայն այն, որ մարդիկ թերահավատորեն ընկալեն իշխանությունների ցանկացած խոսք ու քայլ։ Իսկ բուն համաճարակն արդեն տարածվում է թերահավատների միջոցով։

Հ.Գ. Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գիշերային ռմբակոծություններից խուսափելու նպատակով բոլոր քաղաքներում լուսաքողարկում էր իրականացվում. օդային տագնապի դեպքում մարդիկ սեւ-անթափանց վարագույրներով փակում էին բոլոր լուսամուտները։ Գուցեեւ ոչ միշտ էր օգնում, բայց որեւէ մեկի մտքով չէր անցնում ասել՝ «էս սաղ սութ ա, սեւ կտոր ծախելով փող են աշխըտըմ»:

Տպել
3934 դիտում

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել